Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բանաստեղծություն: Ես ինչպե՞ս ասեմ


Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
Երբ օրե’րը չէ,ամիսնե’րը չէ,
Տարինե’րն էին մեզ իրարից պոկել:
Ես ինչպե՞ս խաղամ անտարբերություն,
Երբ ժամանակն ու տարածությունն էլ
Իմ հոգու ցավը դեռ չեն ամոքել:
Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
Երբ համոզված եմ,քաջ գիտակցում եմ,
Որ տեսնվելու հույս բնավ չկա:
Ես ինչպե՞ս սրտիս խառնաշփոթում
Իրարից զատեմ,պոկեմ,անջատեմ
Միախառնված անցյալ ու ներկա:


Հեղինակը անհայտ է: Եթե գիտեք հեղինակի անունը, ապա  տեղեկացրեք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.:

  1. Կխնդրեի տեղադրել ամբողջական տարբերակը, ցանկալի է հեղինակի անվան հետ միասին :)

    ԶԱՌԱՆՑԱՆՔ

    Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
    Երբ օրե’րը չէ,ամիսնե’րը չէ,
    Տարինե’րն էին մեզ իրարից պոկել:
    Ես ինչպե՞ս խաղամ անտարբերություն,
    Երբ ժամանակն ու տարածությունն էլ
    Իմ հոգու ցավը դեռ չեն ամոքել:

    Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
    Երբ համոզված եմ,քաջ գիտակցում եմ,
    Որ տեսնվելու հույս բնավ չկա:
    Ես ինչպե՞ս սրտիս խառնաշփոթում
    Իրարից զատեմ,պոկեմ,անջատեմ
    Միախառնված անցյալ ու ներկա:

    Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
    Երբ իմ կարոտած,սպասելու սովոր
    Սիրտը ակամա լեզուս է կապել:
    Ես ինչպե՞ս մաղթեմ քեզ երջանկություն,
    Երբ դրանով ի’մ երջանկությանն եմ
    Պատրաստվում բարի ճանապարհ մաղթել:

    Ես ինչպե՞ս ասեմ քեզ` ցտեսություն,
    Երբ դու եկել ու ասում ես` բարև...

    ԱՆՊԱՍԵ

    ReplyDelete