Ինչ է կատարվում Չեմպիոնների Լիգայում

Ամսաթիվ


Երեկ կայացավ չեմպիոնների լիգայի 1/8 եղրափակիչ փուլի վիճակահանությունը: Չգիտեմ դա ուրախանալու առիթ է տալիս, թե տխրելու, բայց արդեն սովորույթ է դարձել միշտ նույն թիմերի միջև խաղեր տեսնել: Կարծում եմ, որ ավելի հետաքրքիր կլիներ տեսնել տարբեր թիմերի մասնակցությամբ խաղեր: Ես, լինելով Մադրիդի Ռեալի կողմնակից (դիտավորյալ չեմ ասում երկրպագու, որովհետև իմ կարծիքով այդ բառը բոլորովին էլ համահունչ բառ չի ֆուտբոլային թիմերին աջակցման գործում, որովհետև երկրպագել կարելի է Աստծուն, իսկ ֆուտբոլային թիմերին մենք կարող ենք միայն աջակցել կամ կողմնակից լինել որևէ թիմի) ուրախ եմ, որ կրկին հանդիպելու ենք Լիոնի Օլիմպիկի հետ: Այս թիմը մեր համար վերջին տարիներին դարձել է անհաղթահարելի պատնեշ: Բայց ինձ թվում է, որ այս անգամ լրիվ ուրիշ թիմ է և լրիվ ուրիշ հանգամանքներ են: Դե ինչ հաջողություն մաղթենք բոլոր թիմերի կողմնակիցներին...


ՌՈՄԱ - ՇԱԽՏՅՈՐ
ՄԻԼԱՆ - ՏՈՏԵՆՀԵՄ
ՎԱԼԵՆՍԻԱ - ՇԱԼԿԵ 04
ԻՆՏԵՐ - ԲԱՎԱՐԻԱ
ՕԼԻՄՊԻԿ ԼԻՈՆ - ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
ԱՐՍԵՆԱԼ - ԲԱՐՍԵԼՈՆԱ
ՄԱՐՍԵԼ - ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ
ԿՈՊԵՆՀԱԳԵՆ - ՉԵԼՍԻ

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն