Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Բլոգը արդեն 1 տարեկան է

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը բլոգում հայտնվեց առաջին գրառումը, որը նվիրված էր իմ կողմից պատրաստված "Ով է ուզում դառնալ միլիոնատեր" խաղին: Խաղը պատրաստել էի տարիներ առաջ և մեծ տարածում էր գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Եվ ահա բլոգ բացելով ընդամենը ցանկանում էի տեղադրել իմ կողմից պատրաստված մի քանի խաղեր: Ես չէի կարող նույնիսկ պատկերացնել, որ այսքան հեռու կգնամ ու այսքան երկար կյանք կունենա բլոգը: Այն սկզբից նախատեսված էր զուտ անձնական նպատակներով, որտեղ պետք է հավաքեի ինձ անհրաժեշտ նյութերը և անհրաժեշտ պահին օգտագործեի: Սակայն մի քանի շաբաթ անց բլոգը արդեն ուներ մոտ 100 մշտական այցելուներ, որոնց խրախուսանքներով և աջակցությամբ այս նախագիծը չդադարեցվեց: Եվ ահա մեկ տարի անց հպարտությամբ ասում եմ, որ բլոգը հասցրել է սիրված լինել շատերի կողմից, ինչի մասին են վկայում վիճակագրական կայքերի տվյալները և այցելուների նամակները: 
Դե բնական է, որ եղան ու գոյություն ունեն նաև նախանձով լցված և դիմացինի աշխատանքը չհարգող մարդիկ, ովքեր իրենց մեկնաբանություններով և նամակներով փորձում են ինձ ապացուցել իրենց առկայության մասին:  Սակայն նրանք պետք է իմանան, որ իրենց քայլերով ինձ ավելի են մոտիվացնում: Քանի որ տխուր թեմաներից խոսեցի, անդրադառնամ ևս մեկ տխուր փաստի: Այս մեկ տարվա մեջ բազմաթիվ կայքեր հայտնվեցին, որոնք գողանում էին բլոգի գրառումները և սեփականացնում: Այդ մարդկանց դեմ պայքարելը ապարդյուն է, քանի որ չգիտեն ինտերնետի տարրական կանոնների մասին: Լավ այսքանով ավարտենք տխուր թեմաները և ներկայացնեմ մի քանի վիճակագրական տվյալներ տվյալ պահի դրությամբ (կաշխատեմ գլուխ չգովել):

1. Circle.am - առաջին հորիզոնական Մարդիկ, բլոգներ և անձնական բաժնում, իսկ կայքում գրանցված հայկական կայքերի մեջ (1968 կայք)  20-30 հորիզոնական:

2. Ping.am - առաջին հորիզոնական այս կայքում գրանցված բոլորի կայքերի մեջ:

3. Hyetopia.comառաջին հորիզոնական այս կայքում գրանցված բոլոր կայքերի մեջ:



4. LiveInternet.ru - առաջին հորիզոնական կայքում գրանցված անձնական էջերի մեջ: Այստեղ գրանցված են նաև ռուսական և այլ երկրների կայքեր:

5. Alexa.com - ըստ Ալեքսա միջազգային կայքի տվյալների, Հայաստանում այցելվող աշխարհի բոլոր կայքերի մեջ բլոգը զբաղեցնում է 16-րդ հորիզոնական, որի առաջին հորիզոնականները զբաղեցնում են այնպիսի կայքեր, ինչպիսին են Օդնոկլասնիկի, Ֆեյսբուք և Յութուբ: 


Շարունակելով վիճակագրական տվյալները, նշեմ նաև, որ բլոգի ֆեյսբուքյան էջում գրանցված են 1800-ից ավել օգտագործողներ, իսկ բլոգի էջերի դիտումների քանակը արդեն անցել է մեկ միլիոնը


Անկեղծ ասած ես նույնպես զարմանում եմ, երբ նայում եմ վիճակագրական տվյալներին, սակայն մի բան գիտեմ հաստատ, որ եթե հավատաք ու վստահեք Աստծուն, ապա հաջողությունը ձեզ ամենուրեք կուղեկցի: Եթե պատրաստվում եք մի բան անել, ապա դա արեք սիրով ու վստահությամբ: Շատ առաջ կգնա նա, ով չի զիջում իրեն հավասարին, պահպանում է արժանապատվությունը ուժեղագույնի նկատմամբ ու կարողանում է մեծահոգի լինել անպաշտպանների հանդեպ:

Շնորհակալ եմ բլոգի բոլոր հավատարիմ այցելուներից և ցանկանում եմ բոլորին մեծ հաղթանակներ ու հաջողություններ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
27 Comments

27 մեկնաբ.:

  1. Շնորհավոր Արմեն Մկրտչյան !!! Հալալա !!!

    ReplyDelete
  2. Ծնունդդ շնորհավոր մեր փոքրիկ armblog-իկ...
    մենք քեզ Շատ սիրեցինք... :X

    ReplyDelete
  3. Մի անգամ էլ եմ շնորհավորում,շատ լավ բլոգ ա,ապրես!!!!!!!!!!!

    ReplyDelete
  4. Շհնորհաոոր... 1 տարի եթերում .... ամեն օր մտնում եմ ստեղ

    ReplyDelete
  5. Շնորհավոր Արմեն ջան :) Ինչ վերաբերվումա վիճակագրական տվյալներին՝ առանց դրանց էլ պարզա, որ շատ լավ բլոգ ունես :)

    ReplyDelete
  6. Armen jan shnorhavorum em apres shat hetaqrqir Blog es Sarqel u Vijakagrutyun@ amen inchi masin asuma u vstah em mi qani tari heto hayastani amenahaytni Sayt@ a darnalu,,,qani vor hima amena haytni blogna,,,,Ara

    ReplyDelete
  7. SHNORHAVORRRRR ISKAANIC HALAL INDZ SHATA OGNE ES BLOG@ TARBER CRAGIRNEROV EV GAXNIQNEROV ES DZER MSHTAKAN AYCELUNERIC EM OR@ MIQANI ANGAM MTNUM EV HETEVUM EM NORUTYUNERIN SHAT HETAQRQIR NYUTER ES GTNUM HALALAAA

    ReplyDelete
  8. շնորհավոր հարազատ Armblog կուզեմ ինչքան ապրել էս/1 տարի/ դրա 100-ապատիկի չափով էլ ապրես ու անցնես YouTube-ին և Odnoklassniki-ին:-*

    ReplyDelete
  9. Armen jan es el em mianum bolor shnorhavoranqnerin, u cankanum em Astco orhnutyun@ anpakas linin qeznic, qani vor miayn dra shnorhiv es lcvum imastnutyamb, u hasnum ays barcrunqnerin :)isk vichakagrutyan arumov mi ban asem, erek mer hachaxordneric mek@ (ashxatum em inet akumbum(Erevanic shat heru))estex nstac bolorin qo blogi hascen er talis, vor karoxanan odno-i gaxtinqner@ imanan : u @nd vorum enpisi hachaxord vor odnoklassniki barn el normal chi havaqum ;) es et pastic shat uraxaca, u hamozvac em vor qez el kuraxacni, qani vor mtnelov estex dranic baci urish aveli hetaqrqir baner el kkarda :) Krkin angam shnorhavorum em mer Blogiki taredardz@...:-*

    ReplyDelete
  10. ՇՆՈՐՀԱՎՈՐ և ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆ ՋԱՆ. շատ եմ սիրում մեր armblog - ը ու ես էլ մշտական այցելու եմ :)ցանկանում եմ որ քո հաջողությունները երբեք չդադարեն ու բոլոր նախանձով լցված և դիմացինի աշխատանքը չհարգող մարդկանց էլ երբեք ուշադրություն մի դարձրու.

    ReplyDelete
  11. շնորհավոր Արմեն ջան բլոգի մեկ տարին

    ReplyDelete
  12. Շնորհավորում եմ Արմ ջաաան: Ապրես որ սենց լավ բլոգ ես սարքել: Այս արդյունքները թող քեզ ավելի պարտավորեցնեն լինել լավ բլոգեր, լավ մարդ: Ինչքան լսարանը մեծա ենքան պատասխանատվությունը մեծանումա: Սպասւմ ենք քո նորանոր նյութերին և հայտնագործություններին: ՃՃՃՃ

    ReplyDelete
  13. շնորհավորում եմ 1ամյակի առթիվ ես ամեն օր այցելում եմ ձեր բլոգը :X

    ReplyDelete
  14. Ես էլ եմ շնորհավորում , ճիշտ է առաջին անգամ եմ գրում ,բայց միշտ հետևում եմ գրառումներին , շատ լավ բլոգ է ,եթե կարելի է մի խնդրանք, ես ուզում եմ HTML սովորեմ, կարող եք սկսնակների համար անհրաժեշտ գրականություն տալ ,կամ էլ ասել թե որտեղից կարող եմ ներբեռնել, նախապես շնորհակալություն:

    ReplyDelete
  15. ;)) Շնորհավորում եմմ ;) ;) ;) ;) ;)

    ReplyDelete
  16. Շնորհավորում եմ Արմ ջան:

    ReplyDelete
  17. Shnorhavor Arm jan! maladec!!
    HTML i grqer karox eq nerbernel ays kayqic

    http://c-books.info/books/load.php?ty=htm

    ReplyDelete
  18. Շնորհակալություն Արսեն կայքի համար:

    ReplyDelete
  19. Արմ ջան շնորհավոր բլոգի համար աղպերս, "odno"-ի Խչոնա, շատ ուրախ եմ որ սենց լավ հաջողությունների ես հասել բլոգում,ապրես;Ճ;Ճ;ճ:Ճ:Ճ:Ճ

    ReplyDelete
  20. ՇՆՈՐՀԱՎՈՐ, բա սա E-ակումբի որ հաղորդումն է որ չեմ տեսել՞ կարաս ասես՞՞

    ReplyDelete
  21. Այս շաբաթվա հաղորդումն է...

    ReplyDelete
  22. http://infanata.org/

    es linkum el kan shat grqer, ayd tvum html, araji tvacs ej@ inch vor vcharovi en sarqel...

    ReplyDelete
  23. Հա նկատեցի , որ վճարովի էր,բայց ես մեկից էլ չեմ կարողանում բեռնեմ?

    ReplyDelete
  24. Նկատել էի , որ վճարովի էր, բայց այս մեկով չեմ կարողանում բեռնել:

    ReplyDelete
  25. Շնորհավոր, Արմեն ջան, բլոգի տարեդարձը:
    Ցանկանում եմ նորանոր հաջողություններ:

    ReplyDelete