Կասկադում թույլ չտվեցին վիդեո նկարել

Ամսաթիվ


Ռադիո Վանի լրագրող Արման Սուլեյմանյանի հետ որոշել էինք հանդիպել Կասկադում ու Ռադիո Վանի համար մի փոքրիկ հատված նկարել այդ հանդիպումից: Սակայն պարզվում է, որ Կասկադի յուրաքանչյուր քառակուսի մետր տեր ունի: Ինչպես ասվում է Թումանյանի հայտնի առակում՝ "էս սարն իմն է, էս քարն իմն է":  Ֆոտոխցիկ տեսնելուն պես մեզ մոտեցավ անվտանգության աշխատակիցը և տեղեկացրեց, որ այս տարածքը տեր ու տիրակալ ունի և նկարահանել Երևան քաղաքը այդ տարածքից չի կարելի: Մենք որոշեցինք մտնել Կասկադի 3-րդ հարկի աջ աստիճանների 5-րդ քարի տիրակալի մոտ: Բայց ինչպես տեսանք, նա այդպես էլ չհամաձայնվեց, որ Երևանի ֆոնի վրա վիդեո նկարենք: Այստեղ առաջանում է մի հարց: Ինչու է թուլատրվում եկեղեցիների առջև նկարվել տկլոր աղջիկների հետ, իսկ մեզ չի թուլատրվում Կասկադում նկարել հարցազրույց IT ոլորտի մասին: Չնայած ես հասկացել եմ, թե ինչի համար շերիֆը մեզ թույլ չտվեց դա անել: Երբ վիդեոն նայեք, կտեսնեք, որ դրվագներից մեկում նրան ասում ենք, որ բլոգից ենք խոսելու: Խեղճ շերիֆը որտեղից իմանար բլոգն ինչ է: Նա երևի կարծել է, որ ուզում ենք Կասկադի պեմզաբլոգների մասին խոսել: Դե ինչ, մեզ մնում է միայն զինվել համբերությամբ ու սպասել այն օրվան, թե երբ որոշ շերիֆներ թույլ կտան նկարահանել Երևան քաղաքի գեղեցիկ վայրերը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
10 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

10 մեկնաբ.:

  1. maladec Arman Suleymanyanin shat chisht baner asec!! bayc verj@ nkareciq te che?

    ReplyDelete
  2. հետո աշխատակիցը աղաչեց, որ եթե նկարենք, իրեն գործից կհանեն, ստիպված ուրիշ տեղ գնացինք...

    ReplyDelete
  3. ha bayc toxeiq et mard@ bacatrer inchi chi kareli nkarel?

    ReplyDelete
  4. bayc et 1-02 i pah@ lav@ cher dzezi chi sazum

    ReplyDelete
  5. daa !!!araji angam em senc ban lsum,ujass!!!!!

    ReplyDelete
  6. Es haskaca, vor ed sherif@, inchpes duq eq nran anvanum, parzapes koxi er @ngel kopit asac,qani vor Arman Suleymanyan@ mi qich kopit, bayc texin er xosum...inqn el(serif@) henc dra hamar tuyl chtvec nkarahanel, te che prosto cicaxaluya, vor qaxaq@ nkarahanel chen toxnum, voch mi tex tenc ban chka grvac....

    ReplyDelete
  7. vor chishtn asenq Armann el er miqich vat xosum

    ReplyDelete
  8. inchpes misht et mard@ paylec ir tgitutyamb! Nuyn patmutyunn el indz het a exel...
    Indz minchev verj el chkaroxacav apacucel, te inchi chi kareli nkarahanel...

    ReplyDelete
  9. vay vonc uraxaca, vor im nmakn nervaynacox eli ka, Kaskadi teman indz spanuma, es et sherifin asum em racyayov bloj, aveliin na arjani chi, vonc em uzum dranc tnorenin xbem ira debilutyan hamar, asa te inch ka dra mej vor nkarum enq, et merna, bolorinna, voncvor Operan, Matenadaran@ Masis@, u nman mardik Turqeric vatn en im hamar, vor erkris mej indz argelum u qshum en, LSUM EQ DUQ TURQIC EL VATN EQ!!!!!!!!!

    ReplyDelete