Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Հրաշագործ Ստիվ Ջոբսը հեռացավ կյանքից



Այսօր 56 տարեկան հասակում կյանքից հեռացավ Apple ընկերության հիմնադիր և նախկին ղեկավար Ստիվ Ջոբսը: 1980 թվականների միջնամասում Ջոբսը հեռացավ Apple ընկերությունից և այդ ընթացքում աշխատեց Pixar և Next ընկերություններում: 1996 թվականին վերադարձավ ու Apple-ը դարձրեց աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկը: Ջոբսի ղեկավարման տարիներին ստեղծվեցին IPod, IPad, IPhone, IMac և Apple ընկերության այլ տարածված ապրանքանիշերը: Ջոբսի հեռանալով աշխարհը կորցրեց տեխնոլոգիական ոլորտի հրաշագործներից մեկին: Ջոբսի մասին Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր ստատուսում. գրել է. "Ստիվ, շնորհակալ եմ, որ եղել ես լավ ուսուցիչ և ընկեր: Շնորհակալ եմ, որ մեզ սովորեցրել ես, որ այն ինչ դու ստեղծես, կարող է փոխել աշխարհը: Ես կկարոտեմ քեզ": 



Իսկ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը իր բլոգում գրել է. «Մենք Սթիվի հետ ծանոթացել էինք գրեթե 30 տարի առաջ եւ եղել ենք ընկերներ, գործընկերներ ու մրցակցիներ: Հազվադեպ են ծնվում Ջոբսի նման մարդիկ, որոնց հաջողվում է մարդկության պատմության մեջ թողնել այդքան նշանակալի հետք: Սթիվ Ջոբսն այն վառ մարդկանցից էր, որոնք կարողանում են անհամեմատելի ազդեցություն ունենալ ապագա սերունդների վրա: Նրա հետ աշխատելը մեծ պատիվ էր բոլորիս համար: Ես կկարոտեմ Սթիվին»:


Խորհուրդ կտամ լսել նաև Ստիվ Ջոբսի ելույթը, որը տեղի է ունեցել 2005 թվականին Ստենֆորդի համալսարանը ավարտող ուսանողների համար:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
4 Comments

4 մեկնաբ.:

  1. Glxis mej chi texavorvum vonca mahacel???????????? Misht khishenq qez Steve...

    ReplyDelete
  2. Shat Lav Mard er .... Apsos shat apsos :'(

    ReplyDelete
  3. Apsos irok Taghandavor mardn er....u djbaxt...

    ReplyDelete