Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես հայաֆիկացնել Microsoft Windows օպերացիոն համակարգը


Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) Windows-ին տրամադրում է օպերացիոն համակարգում ամենից շատ օգտագործվող մասերի մասնակի թարգմանության վարկած: LIP-ի տեղադրումից հետո, օգտվողի երկխոսության պատուհաններում, ցանկերում, օգնություն եւ աջակցում նյութերում եւ այլ տեղերում գրվածքները կցուցադրվեն LIP-ի լեզվով: Չթարգմանված գրվածքները կցուցադրվեն Windows-ի հիմնական լեզվով: Օրինակ, եթե ունեք Windows-ի անգլերեն վարկած եւ տեղադրել եք հայերեն LIP, որոշ գրվածքներ կմնան անգլերեն:



Կարող եք տեղադրել մեկից ավել LIP-եր, այնպես որ, համակարգչի ամեն օգտվող կարող է իր ինտերֆեյսը տեսնել իր ընտրած լեզվով:

WindowsXP

Windows XP համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն:

Windows Vista

Windows Vista համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն: Եթե խնդիրներ են առաջանում Vista-ի դեպքում, ապա նախևառաջ տեղադրեք Vista Sp1 և տառատեսակների փաթեթը:

Windows 7

Խորհուրդ է տրվում ընդհատել BitLocker գաղտնագրումը, նախքան LIP տեղադրելը: Բացեք Control Panel, ընտրեք System and Security, ապա սեղմեք BitLocker Drive Enсryption, այնուհետև Suspend Protection: Փաթեթեի նկարագրությունում գրված է, որ այն աշխատելու է միայն այն դեպքում, եթե ընթացիկ Windows7-ը անգլերեն է: Ես անձամբ փորձարկել եմ անգլերեն տարբերակի վրա: Սակայն կարող եք փորձել այլ տարբերակների վրա: 


Windows 7 համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեք այստեղ (եթե Ձեր ընթացիկ օպերացիոն համակարգը 64 բիթանոց է, ապա սեղմեք այստեղ): Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն:


Լեզուն նորից հետ փոխելու համար 


1.Մտեք Control Panel (Հսկիչ վահանակ)
2.Region and language (Տարածաշրջան և լեզու)
3.Keyboards and languages (Ստեղնաշարեր և լեզուներ)
4. Փոխեք ցուցադրման լեզուն:



Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
9 Comments

9 մեկնաբ.:

  1. իսկ ռուսերեն վինդովսի վրա լինում??

    ReplyDelete
  2. isk heto karanq poxenq ruseren

    ReplyDelete
  3. Armen jan karox es asel incha squid@ naxapes shnorakalutyun

    ReplyDelete
  4. ճիստ է սա շատ լավ ծրագիր է սակայն վատ է այն որ այս ծրագիրը չի գործքծվում ռուսերեն windows-ների վրա

    ReplyDelete
  5. ufff es inchqan porceci chgta (((((es yazik i klavyaturi em mtnum u entex chka wor karoxanam ruseren@ urish lezvow poxem

    ReplyDelete
  6. harut armen jan isk windows 8 in@ vanca texadrman dev@???

    ReplyDelete
    Replies
    1. Windows8-ի վերջնական տարբերակը երբ թողարկվի, այն ժամանակ կլինի երևի

      Delete