«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մամիկոնը
Ինչպես միանգամից փոխել մեկից ավել լուսանկարների չափսերը

Ինչպես միանգամից փոխել մեկից ավել լուսանկարների չափսերը

Հիմնականում լուսանկարչական ապարատով նկարած լուսանկարների չափսերը մեծ են լինում և զբաղեցնում են մեծ ծավալ համակարգչի վրա: Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում փոքրացնել այդ լուսանկարների չափսերը: Յուրաքանչյուր լուսանկար առանձին-առանձին բացելու ու փոքրացնելու փոխարեն կարող եք օգտագործել Fast Image Resizer ծրագիրը: 

1. Ներբեռնեք ծրագիրը և տեղադրեք համակարգչի մեջ:
2. Բացեք ծրագիրը և նշեք նկարների վերջնական չափը:


3.Սեղմեք Options և կատարեք համապատասխան կարգավորումները: Օրինակ կարող եք փոխել լուսանկարների որակը, պտույտի անկյունը, վերջնական ֆայլերի հասցեներն ու անունները: Վերջում սեղմեք OK:



4.Վերջում մկնիկով քաշեք լուսանկարները և տեղադրեք ծրագրի վրա:



Էկրանի գեղեցիկ նկարներ: Ամառ

Էկրանի գեղեցիկ նկարներ: Ամառ





Բոլոր ժամանակների ամենազվարճալի գովազդներից մեկը

Բոլոր ժամանակների ամենազվարճալի գովազդներից մեկը



Այս գովազդը վերջերս Ամերիկյան Adweek հանդեսի կողմից ճանաչվել է բոլոր ժամանակների ամենազվարճալի գովազդներից մեկը:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արամ Ջանազյանը
Ինչպես ֆորմատավորել համակարգիչը և տեղադրել WindowsXP Օպերացիոն համակարգ

Ինչպես ֆորմատավորել համակարգիչը և տեղադրել WindowsXP Օպերացիոն համակարգ


Այսօր կսովորենք, թե ինչպես ջնջել և տեղադրել XP օպերացիոն համակարգը:

1.Եթե ձեր համակարգչի հիշողությունը կիսված է մի քանի մասի (C, D և այլն) և ցանկանում եք ֆորմատավորել միայն մի մասը (օրինակ C), ապա պատճենեք բոլոր անհրաժեշտ ֆայլերը C սկավառակից դեպի D (տառերը կարող են լինել տարբեր):

2.Դրեք WindowsXP սկավառակը համակարգչի մեջ:

3.Restart արեք համակարգիչը:

4.Եթե համակարգիչը առաջնային չի բեռնավորվում սկավառակից և բեռնավորվում է Windows-ը, ապա պետք է BIOS-ի կարգավորումներում գտնել Boot Device Priority կամ դրա նման մի դաշտ և փոխել այդ հերթականությունը այնպես, որպեսզի սկավառակից կարդա առաջնային: BIOS մտնելու համար անհրաժեշտ է համակարգիչը միացնելուց 2-3 վայրկյան անց սեղմել համապատասխան կոճակ: Այդ կոճակը տարբեր համակարգիչների մոտ տարբեր է: Հիմնականում օգտագործվում են հետևյալ կոճակները՝ F2, F10, F12, Del: Կարող եք հերթով փորձել:


5. Եթե ձեր համակարգչի BIOS-ի կարգավորումներում նշված է, որ համակարգիչը առաջնային բեռնվի սկավառակից, ապա պետք է հայտնվի այսպիսի հաղորդագրություն` Booting From CD... կամ Press any key to boot from CD... Այդ ընթացքում անհրաժեշտ է սեղմել Enter:


6. Բացվում է Setup-ը և սկսում է բեռնվել սկավառակից: Բեռնվելուց հետո (մի քանի րոպե կարող է տևել) անհրաժեշտ է սեղմել Enter: Այնուհետև պետք է սեղմել F8: Բացված էջում սեղմել Esc:


7. Բացվում է մի էջ, որտեղ ցուցադրվում են ձեր սկավառակները: Ցուցադրվում են նաև Partition-ները (C, D և այլն): Այստեղ կարող եք կիսել սկավառակը մի քանի մասի կամ միացնել կիսված մասերը: Դրա համար հետևեք համակարգչի հրամաններին և սեղմեք համապատասխան տառեր: Իսկ եթե ցանկանում եք թողնել նույնը և անցնել առաջ, ապա նշեք C սկավառակը (հիմնական սկավառակը) և սեղմեք Enter:


8. Նշեք Format using NTFS file system և սեղմեք ENTER: Ֆորմատավորումը այս պահից կսկսի կատարվել և որոշ ժամանակ անց համակարգիչը ավտոմատ restart կլինի: Այս դեպքում չսեղմել Enter կոճակը Press any key to boot from CD հաղորդագրության դեպքում:

9.Օպերացիոն համակարգի տեղադրման ընթացքում կարող է պահանջվի կատարել որոշակի կարգավորումներ, որոնք կարող եք բաց թողնել և կատարել տեղադրումից հետո: Միայն նշեմ, որ եթե ցանկանում եք խնդիրներ չունենալ հայերեն և ռուսերեն տառատեսակների հետ, ապա այդ կարգավորումներում պետք է կատարել նկարում ցուցադրվածները՝





Հ.Գ.
Ֆորմատավորումը կատարելով կարող եք վնասել ձեր աշխատող օպերացիոն համակարգը և ջնջել կարևոր տվյալներ: Այնպես որ ֆորմատավորեք այն դեպքում, երբ համոզված եք, որ կարող եք ավարտին հասցնել գործընթացը:
Չստատուսներ Օդնոկլասնիկից (Մաս-5)

Չստատուսներ Օդնոկլասնիկից (Մաս-5)



Հայաստանում արդեն մի քանի տարի գործում է մի հիանալի մշակույթի կենտրոն, որտեղ հայ պատանիներն ու երիտասարդները ստեղծագործում են և ամբողջ ազգի դատին են ներկայացնում իրենց մտքերը: Մի ժամանակ այդ դպրոց ընդունվելը արժեր 300 դրամ, իսկ վերջերս այն դարձել է անվճար: Դպրոց կարող են ընդունվել բոլոր ցանկացողները, ովքեր ունեն կրեատիվ մտածելակերպ ու անհավանական տաղանդ: Եվ այսպես, դպրոցը կոչվում է Օդնոկլասնիկի: Ներկայացնեմ այդ կենտրոնի մտքի գոհարները՝


Heriqa GOSTI gas, te che karoxa MIAMIT votqt sot taa, @ngnes CHORNI

MeR sEr@ NmAn A sHaXmAtI``---Es ZiNvOrIc DaRa TaGaVoR,BaYc Du TeNc El DzI mNaCi

@ntryal hatiq..lyokshi gaxtniq ➳ odnoklassnik!

Լավ AXPORS տաքը լինեմ Կյանքը նրա ջերմացնեմ, Լավ AXPORS վարքը լինեմ Որ վատ քայլից ետ պահեմ... Լավ AXPORS աղբյուր լինեմ Որ ծարավը հագեցնեմ, Լավ AXPORS քավոր լինեմ Որդուն նրա պսակեմ... Լավ AXPORS լույսը լինեմ, Լավ AXPORS հույսը լինեմ, Լավ AXPORS ցավը տանեմ

♥ԵՍ ՔԵԶ ЛЮБЛЮ, ԲԱՅՑ НЕ ГОВОРЮ ,ՈՐՈՎՀԵՏև НЕ МОГУ,ՔԵԶ ՏԵՍՆԵԼԻՍ УЛЫБАЮСЬ, ՀԵՌԱՆԱԼԻՍ Я СКУЧАЮ, ՈՒ ՎԵՌՋԱՊԵՍ Я СКАЖУ "ԵՍ ОЧЕНЬ ՔԵԶ.I LOVE YOU..♥

SoVeTiC zZvUm Em U INdZ CHhaMoZeQ, Et VaNdAki NmaN KYanQ@ IndZ REkLAm CHaNeQ, ChpOrCvEeEeQ, Hima Im UzAc JamAnAkNErNAaA, APrUm EM ErkRum U @ntRUtYun@ mErNAaA....

QEZANOV EM ES APREL, QEZANOV EM SHNCEL, AMBOXJ GISHER QEZ EM HISHEL, IM SIRELI VERMISHEL...

ՀՈԳԻՍ ԴԱՐՁԱՎ ՊԼԱՆԻ ՏԵՐև,ԼՑԻՆՔ ՔԱՇԻՆՔ ԹՌԱՆՔ ՎԵՐև,ԴԱՐՁԱՆՔ ԾՈՎԻ ՈՒՌԱԾ ՄԻ ՆԱՎ,ՈՒՆԵՆԱԼՈՎ ԿԱՐԻՔ ՈՒ ԿԱՅՖ,և ԲԱՐՁՐԱՑՐԻ ԿԱՍՅԱԿԸ ՎԵՐ ՈՒ ԳՈՌԱՑԻ ԿՐԱԿԸ ԲԵԵԵԵԵՐ

♥Du HreshtakeS AranC►TAK◄•Du HanchareS AranC►H◄•Du DudukeS AranC►UK◄•Du KovkaseS AranC►KAS◄•Du MeceS AranC►M◄•♥xDxD

DATAVOR JAN,MI NEXANA` DUEL LINES,CHES DIMANA,MINCHEV SROKS LRANA SIRAC YARS KAMUSNANA
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հրաչ Սարգսյանը
Զվարճալի ֆլեշ խաղ: Պատժեք Բուշին

Զվարճալի ֆլեշ խաղ: Պատժեք Բուշին



Ինչու չի ցուցադրվում Ֆլեշ ֆայլը
Որոշ ինտերնետ դիտարկիչներ հարցնում են կամ առանց հարցնելու անջատում են ֆլեշ ֆայլեր ցուցադրելու ֆունկցիան: Google Chrome-ում միացնելու համար պետք է այցելեք Ֆլեշ ֆայլ պարունակող էջ և կատարեք նկարում ցուցադրված գործողությունը:
Ինչպես իմանալ Windows-ի տեղադրման ամսաթիվը

Ինչպես իմանալ Windows-ի տեղադրման ամսաթիվը



Շատ են պատահում դեպքերը, երբ մի քանի ամիս անց անհրաժեշտ է լինում ֆորմատ անել համակարգիչը: Եվ հաճախ մոռանում ենք, թե Windows-ի նախորդ ֆորմատավորումից քանի ամիս կամ շաբաթ է անցել: Այսօր կտեսնենք, թե ինչպես կարող ենք իմանալ ընթացիկ Windows-ի տեղադրման ամսաթիվը:

1. Windows 7-ի դեպքում Start Menu-ում փնտրման դաշտում գրեք cmd ու սեղմեք Enter, իսկ XP-ի դեպքում Start Menu-ում սեղմեք Run, հետո գրեք cmd ու Enter:

2. Գրեք systeminfo ու սեղմեք Enter:

3. Բերված տեքստում Original Install Date դաշտի դիմաց գրված է Windows-ի տեղադրման ամսաթիվը:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Դավիթը
Կիրառեք այս Javascript կոդերը կայքերի վրա և տեսեք հետաքրքիր անիմացիա

Կիրառեք այս Javascript կոդերը կայքերի վրա և տեսեք հետաքրքիր անիմացիա



Ֆեյսբուքում, Գուգլում կամ այլ կայքերում կարող եք կիրառել ներքևում գրված կոդերից որևէ մեկը և տեսնել հետաքրքիր անիմացիա: Եկեք օրինակի համար դրանք կիրառենք Գուգլի նկարների որոնման էջի վրա:



1.Բացեք Google.com կայքի նկարների որոնման էջը

2.Գրեք որևէ բառ ու սեղմեք փնտրել:

3.Սեղմեք ctrl+shift+j և դիտարկչի Console պատուհանում գրեք հետևյալ կոդերից մեկը՝

Հնարք 1՝

javascript:R=0; x1=.1; y1=.05; x2=.25; y2=.24; x3=1.6; y3=.24; x4=300; y4=200; x5=300; y5=200; DI=document.getElementsByTagName("img"); DIL=DI.length; function A(){for(i=0; i-DIL; i++){DIS=DI[ i ].style; DIS.position='absolute'; DIS.left=(Math.sin(R*x1+i*x2+x3)*x4+x5)+"px"; DIS.top=(Math.cos(R*y1+i*y2+y3)*y4+y5)+"px"}R++}setInterval('A()',50); void(0);

Հնարք 2՝


javascript:R=0; x1=.1; y1=.05; x2=.25; y2=.24; x3=1.6; y3=.24; x4=300; y4=200; x5=300; y5=200; DI=document.getElementsByTagName("img"); DIL=DI.length; function A(){for(i=0; i-DIL; i++){DIS=DI[ i ].style; DIS.position='absolute'; DIS.left=(Math.sin(R*1+i*x2+x3)*x1+x2)+"px"; DIS.top=(Math.cos(R*y1+i*y2+y3)*y4+y5)+"px"}R++}setInterval('A()',50); void(0);

 Հնարք 3՝


javascript:R=0; x1=.1; y1=.05; x2=.25; y2=.24; x3=1.6; y3=.24; x4=300; y4=200; x5=300; y5=200; DI=document.getElementsByTagName("img"); DIL=DI.length; function A(){for(i=0; i-DIL; i++){DIS=DI[ i ].style; DIS.position='absolute'; DIS.left=(Math.tan(R*x1+i*x2+x3)*x4+x5)+"px"; DIS.top=(Math.tan(R*y1+i*y2+y3)*y4+y5)+"px"}R++}setInterval('A()',5); void(0);
Բոլոր ժամանակների ամենազվարճալի գովազդը

Բոլոր ժամանակների ամենազվարճալի գովազդը



Այս գովազդը վերջերս Ամերիկյան Adweek հանդեսի կողմից ճանաչվել է գովազդի պատմության մեջ բոլոր ժամանակների ամենազվարճալի գովազդը:
Google Chrome-ի մի քանի օգտակար ֆունկցիաներ

Google Chrome-ի մի քանի օգտակար ֆունկցիաներ


Google Chrome դիտարկիչը 2008 թվականից սկսած շարունակում է գրավել նոր բարձունքներ: 2 տարվա մեջ կատարվել է ահագին աշխատանք և այսօր այդ դիտարկիչը կարող է մրցակցել Opera, FireFox և Internet Explorer դիտարկիչների հետ: Այս Browser-ի հիմնական առավելությունը դրա արագագործության և թեթև ինտերֆեյսի մեջ է: Այսօր կխոսենք Chrome-ի մի քանի ֆունկցիաների մասին:

1. Հաշվիչ հասցեների դաշտում
Google Chrome-ի հասցեների դաշտում կարող եք կատարել ցանկացած տիպի մաթեմատիկական հաշվարկներ:


2. Որոնում հասցեների դաշտի միջոցով
Լռելյայն (default)  որոնումը կատարվում է Google որոնողական համակարգի միջոցով: Բայց մենք կարող ենք փոխել այն այլ որոնողական համակարգով: Օրինակ տեսնենք, թե ինչպես կարող ենք այնպես անել, որ որոնումը կատարվի ֆեյսբուքում: Դրա համար մտնում ենք Facebook և կատարում որևէ որոնում (օրինակ google բառը): Այնուհետև մտնում ենք Tools-Options



Սեղմում ենք Manage Search Engines



Բացված էջում գտնում ենք ֆեյսբուքը և սեղմում Make default


Այսպիսով որոնողական համակարգը փոխեցինք: Հասցեի դաշտում որոնում կատարելի Google Chrome-ն ավտոմատ որոնում կկատարի Facebook-ում:


3. Երբ ինչ-որ բան ներբեռնում եք ինտերնետից, ապա ներբեռնված ֆայլերը տեղադրվում են Chrome-ի ներքևի հատվածում: Դուք կարող եք այդ ֆայլերը տեղադրել էկրանի վրա: Դրա համար անհրաժեշտ է մկնիկի օգնությամբ բռնել դրանք և քաշել էկրանի վրա:



Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Նարե Ավետիսյանը
Կասկադում թույլ չտվեցին վիդեո նկարել

Կասկադում թույլ չտվեցին վիդեո նկարել



Ռադիո Վանի լրագրող Արման Սուլեյմանյանի հետ որոշել էինք հանդիպել Կասկադում ու Ռադիո Վանի համար մի փոքրիկ հատված նկարել այդ հանդիպումից: Սակայն պարզվում է, որ Կասկադի յուրաքանչյուր քառակուսի մետր տեր ունի: Ինչպես ասվում է Թումանյանի հայտնի առակում՝ "էս սարն իմն է, էս քարն իմն է":  Ֆոտոխցիկ տեսնելուն պես մեզ մոտեցավ անվտանգության աշխատակիցը և տեղեկացրեց, որ այս տարածքը տեր ու տիրակալ ունի և նկարահանել Երևան քաղաքը այդ տարածքից չի կարելի: Մենք որոշեցինք մտնել Կասկադի 3-րդ հարկի աջ աստիճանների 5-րդ քարի տիրակալի մոտ: Բայց ինչպես տեսանք, նա այդպես էլ չհամաձայնվեց, որ Երևանի ֆոնի վրա վիդեո նկարենք: Այստեղ առաջանում է մի հարց: Ինչու է թուլատրվում եկեղեցիների առջև նկարվել տկլոր աղջիկների հետ, իսկ մեզ չի թուլատրվում Կասկադում նկարել հարցազրույց IT ոլորտի մասին: Չնայած ես հասկացել եմ, թե ինչի համար շերիֆը մեզ թույլ չտվեց դա անել: Երբ վիդեոն նայեք, կտեսնեք, որ դրվագներից մեկում նրան ասում ենք, որ բլոգից ենք խոսելու: Խեղճ շերիֆը որտեղից իմանար բլոգն ինչ է: Նա երևի կարծել է, որ ուզում ենք Կասկադի պեմզաբլոգների մասին խոսել: Դե ինչ, մեզ մնում է միայն զինվել համբերությամբ ու սպասել այն օրվան, թե երբ որոշ շերիֆներ թույլ կտան նկարահանել Երևան քաղաքի գեղեցիկ վայրերը:


Ինչպես կառավարել հեռու գտնվող համակարգիչները

Ինչպես կառավարել հեռու գտնվող համակարգիչները



Նախորդ նյութերից մեկում տեսանք, թե ինչպես կարող ենք ղեկավարել լոկալ ցանցում գտնվող համակարգիչները: Այսօր կտեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել, եթե համակարգիչները չեն գտնվում նույն ցանցում: Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, բայց այսօր կխոսենք այս ոլորտում առաջատար համարվոց TeamViewer ծրագրի մասին: Ծրագրի միջոցով կարող եք դիտել և կառավարել հեռավորության վրա  գտնվող համակարգիչները: Կարող եք օրինակ օգնել ձեր ընկերներին համակարգչային խնդրի դեպքում՝ առանց այդ համակարգչին մոտենալու: Ծրագիրն իր մեջ ներառում է նաև ֆայլերի փոխանակման ֆունկցիա:

Ծրագիրը ներբեռնելուց և բացելուց հետո առաջարկվում է 2 տարբերակ: Եթե ցանկանում եք այն տեղադրել համակարգչի մեջ, ապա ընտրեք Install տարբերակը, իսկ եթե ուզում եք միանգամից բացել, ապա ընտրեք Run տարբերակը: 


Այն համակարգիչը, որով պետք է կառավարենք մյուս համակարգչին, անվանենք "A", իսկ կառավարվող համակարգիչը՝ "B": 


"A" և "B" համակարգիչների վրա բացում ենք ծրագիրը: "B" համակարգչի ծրագրի վրա գեներացվում է ID համար , որը պետք է գրենք "A" համակարգչի partnerID դաշտում: Ընտրում ենք ռեժիմը  (ղեկավարելու համար նշում ենք remote control) և սեղմում Connet to partnerԱյնուհետև պահանջվում է գրել գաղտնաբառ, որտեղ պետք է գրել "B" համակարգչում գեներացված գաղտնաբառը: 

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Վահան Մանուկյանը
Ինչպես Google Translate-ի միջոցով թարգմանել փաստաթղթեր

Ինչպես Google Translate-ի միջոցով թարգմանել փաստաթղթեր



Google Translate-ում կարող ենք պատճենել ցանկացած նախադասություն և տեսնել դրա թարգմանությունը (իհարկե որոշ սխալներով): Իսկ ինչ անենք, եթե ցանկանում ենք թարգմանել մի փաստատուղթ, որն իր մեջ պարունակում է տարբեր նկարներ, տառաչափեր, ֆոնտեր և այլն: Դրա համար ստեղծվել է մի ծառայություն, որի միջոցով կարող ենք թարգմանել փաստատուղթը և ստանալ այն սկզբնականի նման տեսքով (պահպանվում են նկարների դիրքերը և տեքստի դասավորվածությունը): Ծառայությունը անվճար է և չունի ոչ մի սահմանափակում: Կարող եք թարգմանել doc, docx, rtf, xml, pdf, xls, xlsxm ppt, pptx, txt և բազմազան այլ ֆորմատների ֆայլեր:
Ինչպես ինտերնետ դիտարկիչներից ջնջել պահպանված օգտանունները

Ինչպես ինտերնետ դիտարկիչներից ջնջել պահպանված օգտանունները



Շատ են պատահում դեպքերը, երբ ուրիշի համակարգչով եք մտնում ինտերնետ կամ ուրիշներն են Ձեր համակարգչով մտնում ինտերնետ և անձնական տվյալները պահպանվում են դիտարկչի մեջ: Օրինակ, եթե մտնում եք օդնոկլասնիկի սոցիալական ցանց, ապա ձեր օգտանունը (username) պահպանվում է դիտարկչի հիշողության մեջ: 

Պարզվում է, որ դրանք ջնջելու համար գոյություն ունի մի շատ հեշտ ու օգտակար միջոց: Ջնջելու համար անհրաժեշտ է ընդամենը մկնիկը տանել բացված ցուցակում գտնվող անվան վրա և ստեղնաշարի վրա սեղմել "Delete": Մեթոդը փորձարկել եմ Google Chrome և Mozilla FireFox դիտարկիչների վրա:
Ինչպես ջնջել Skype-ի հին նամակները

Ինչպես ջնջել Skype-ի հին նամակները


Սկայպի չաթի արխիվը ջնջելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝


1.Բացեք Skype-ը:

2.Բացեք Tools մենյուն, հետո սեղմեք Options:

3.Բացված էջում սեղմեք Privacy➡Privacy Settings

4. Նշեք ժամանակահատվածը և սեղմեք Clear history



Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Լարիսա Բադալյանը
Կոշտ սկավառակից կամ USB կրիչից ջնջված ֆայլերը վերականգնող ծրագիր: Handy Recovery

Կոշտ սկավառակից կամ USB կրիչից ջնջված ֆայլերը վերականգնող ծրագիր: Handy Recovery


Եթե պատահաբար ջնջել եք որոշ ֆայլեր համակարգչի կոշտ սկավառակից կամ USB կրիչից, ապա պետք չի այդ ֆայլերը համարել վերջնական կորած: Գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնց միջոցով հնարավոր է վերականգնել ջնջված ֆայլերը: Այսօր կուսումնասիրենք Handy Recovery ծրագիրը: Ծրագիրը թույլ է տալիս վերականգնել ցանկացած տիպի ջնջված ֆայլ FAT12, 16,32, NTFS և NTFS5 ֆայլային համակարգերից: 

1. Բացեք Handy Recovery ծրագիրը և նշեք այն սկավառակի (կրիչի) տառը, որտեղից ջնջել եք ֆայլերը:

2. Սեղմեք Анализ կոճակը:

3.Գործողության ավարտից հետո ձախ կողմից նշեք անհրաժեշտ թղթապանակը: Աջ կողմում նշեք այն ջնջված ֆայլերը, որոնք ցանկանում եք վերականգնել:

4.Սեղմեք Recover:



5.Բացված պատուհանում նշեք այն թղթապանակը, որտեղ պետք է ֆայլերը տեղադրվեն: 

6.Եթե հարցնում է ֆայլերի անուններ փոխել, ապա սեղմեք Rename:


Այս քայլերից հետո ֆայլերը կվերականգնվեն 5-րդ կետում նշված թղթապանակի մեջ:

Windows-ի "Մահվան կապույտ էկրանի" կոդերը և լուծումները

Windows-ի "Մահվան կապույտ էկրանի" կոդերը և լուծումները



Windows-ում ծրագրային կամ տեխնիկական խնդիրների դեպքում հայտնվում է կապույտ էկրան, որի վրա գրվում են որոշ կոդեր: Այդ կոդերը ուսումնասիրելով կարող եք պարզել, թե ինչ պատճառով է հայտնվել "Մահվան էկրանը": Ներկայացնում եմ մի շատ հետաքրքիր ու օգտակար տեղեկատու, որտեղ գրված են այդ կոդերի նշանակությունները և լուծումները:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Էդգար Հարությունյանը
Google-ի այս հավելվածը թույլ է տալիս կայքերում որոնում կատարել ձայնային հրամաններով

Google-ի այս հավելվածը թույլ է տալիս կայքերում որոնում կատարել ձայնային հրամաններով


Գուգլը մի քանի ամիս առաջ սմարթֆոնների համար ստեղծեց մի ծառայություն, որի միջոցով հնարավոր էր կատարել ձայնով կատարել որոնումներ: Այդ ծրագիրը ավտոմատ վերափոխում էր ձայնը տեքստային հրամանի և կատարում որոնում: Վերջերս այդ ծառայությունը հասանելի է դարձել նաև համակարգիչների համար: Գուգլը ստեղծել է Google Chrome-ի համար նախատեսված մի հավելված, որի միջոցով կարող ենք կատարել ձայնային որոնումներ ոչ միայն Google-ում, այլ նաև Youtube, Wikipedia, Yahoo, Bing և մի շարք այլ կայքերում: Կարող եք նաև ավելացնել նոր կայքեր: Օրինակ կարող եք կատարել ձայնային որոնումներ ֆեյսբուքում կամ թվիթերում:
Ինչպես  Windows 7-ում միացնել "Ամենակարողի" ռեժիմը

Ինչպես Windows 7-ում միացնել "Ամենակարողի" ռեժիմը





Windows 7-ում գոյություն ունի մի ռեժիմ (Godmode), որը թույլ է տալիս մեկ վայրում տեսնել համակարգի բոլոր թաքնված և բացահայտ կարգավորումները:

1.Ստեղծեք նոր թղթապանակ:

2.Թղթապանակի անունը գրեք՝
GodMode.{ED7BA470-8E54-465E-825C-99712043E01C}

3.Բացեք ստեղծված թղթապանակը: