Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Քանդեք կայքերը տարբեր գործիքներով

Քանդեք կայքերը տարբեր գործիքներով


Բլոգի նախորդ նյութերում մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ տարբեր հնարքների, որոնց միջոցով կարող ենք կիրառել տարբեր էֆեկտներ կայքերի վրա: Օրինակ ջնջել կայքից ցանկացած ինֆորմացիա կամ հատուկ էֆեկտներով շարժում տալ կայքի բոլոր նկարներին: Կրկին անգամ հիշեցնեմ, որ սրանք ընդամենը Javascript հնարքներ են և կապ չունեն կայքերը կոտրելու հետ: Այդ էֆեկտների հետևանքները չեն պահպանվում: 

Գոյություն ունի տարբեր գործիքներով հարուստ մի կայք, որի օգնությամբ կարող ենք զվարճանալ ցանկացած կայքի վրա: 


1. Մտեք www.AddEffects.net կայքը:
2. Գրեք ցանկացած կայքի անուն և սեղմեք GO!
3. Վերևի ձախ անկյունից ընտրեք էֆֆեկտները:



AddEffects-ի ծառայություններից կարող եք օգտվել նաև հետևյալ քայլերով՝

1. Մտեք որևէ կայք (Օր. www.google.com)
2. Հասցեի վերջում ավելացրեք .addeffects.net և սեղմեք Enter (օր. www.google.com.addeffects.net)
3. Վերևի ձախ անկյունից ընտրեք էֆֆեկտները:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գագիկ Պետրոսյանը
Վերադարձնում ենք ֆեյսբուքի հին չաթը

Վերադարձնում ենք ֆեյսբուքի հին չաթը



Վերջերս հայտնաբերել եմ մի շատ լավ հավելված, որի միջոցով կարող եք վերադարձնել Ֆեյսբուքի հին չաթի պատուհանը: Այսինքն չաթի նոր տարբերակի փոխարեն ցուցադրվում է հին տարբերակը:

Այսօր ցանցային ադմինիստրատորների միջազգային օրն է

Այսօր ցանցային ադմինիստրատորների միջազգային օրն է


Հուլիս ամսվա վերջին ուրբաթ օրը նշվում է որպես ցանցային ադմինիստրատորների միջազգային օր: Այս տոնը ստեղծել է ամերիկացի ցանցային ադմինիստրատոր Տեդ Կեկադոսը: Տոնն առաջին անգամ նշվել է 1999թ. հուլիսի 28-ին: Այնուհետև  այն սկսել են նշել նաև այլ երկրներում:
Ինչպես ջնջվել Օդնոկլասնիկի կայքից

Ինչպես ջնջվել Օդնոկլասնիկի կայքից

Ջնջել պրոֆիլը


1.Բացեք Odnoklasniki.ru կայքը:

2.Մուտք գործեք Ձեր պրոֆիլ:

3.Սեղմեք այստեղ և իջեք էջի ամենաներքևի հատվածը:

4.Սեղմեք Отказаться от услуг կոճակը




5.Բացված պատուհանում նշեք պատճառը, գրեք գաղտնաբառը և սեղմեք Удалить կոճակը:


Բանաստեղծություն: Նամակ

Բանաստեղծություն: Նամակ


Սեղանիս վրա դատարկ նամակն այս, 
Գնալուց առաջ որ դու ես թողել
Եվ հրաժեշտի խոստումը այդ սուտ, 
Որ որոշել եմ էլ քեզ չսիրել,
Այստեղ սենյակում, որտեղ շատ օրեր,
Մենք զրուցել ենք մինչև առավոտ,
Որտեղ մեր վերջին շունչը չի կորել, 
Տարրալուծվում է անկուշտ մի կարոտ։
Եվ կիսատ, ինչպես շատերը կասեն, 
Ես ծամում եմ իմ մազերը երկար,
Ես հավաքում եմ իմ հայելիների
Արտացոլանքի ժպիտը տկար,
Եվ հորինում եմ, թե ամեն բան էլ
Այս կյանքում գալիս ու անցնում է լուռ,
Եվ այդ լռության հորինած ցավում
Ես մեզ եմ գտնում լքված ու տխուր։
Ի՛մ տարերք, ի՛մ հող, ի՛մ ջուր, օ՛դ , կրա՛կ, 
Լսում ես հիմա, ես քեզ եմ կանչում,
Ու իմ ձեռքերով հորինած ցավից
Ես վախենում եմ, բայց չեմ ամաչում։
Դու գիտես՝ որքան հպարտ է հոգիս
Ու ինչքան սառն են դատում մտքերս,
Բայց ինչպես առաջ, մնա դու կողքիս 
Եվ նուրբ խնամքով շոյիր հետքերս։
Դու գիտես՝ որքան հպարտ եմ, ի՛մ սեր,
Եվ գիտես, որ ես չեմ վերադառնում,
Բայց գիտես նաև, որ այս նոր խաղում 
Ես ոչ ապրում եմ, ոչ էլ մահանում։
Իսկ հետո նորից գիշերը հանդարտ
Կփոխվի մի նոր ցուրտ առավոտի,
Եվ մեզ, սիրելի՛ս, կսպասվի նորից
Մի երկար գիշեր անզուսպ կարոտի...
Մենք գիտենք՝ որքան դժվար է հիմա 
Սիրել ու լինել իրարից հեռու,
Ես եմ հեռացել, բայց դու՛ ետ դարձիր, 
Խոստացի՛ր, որ էլ չեմ հեռանալու։

Հեղինակ՝ Ծովինար Բանուչյան
Այս հավելվածն օգնում է ազատվել շատ ժամանակ խլող կայքերից

Այս հավելվածն օգնում է ազատվել շատ ժամանակ խլող կայքերից


Սոցիալական ցանցերն ու ինտերնետային մնացած կայքերը խլում են բավականին շատ ժամանակ: Եթե կախվածություն եք ձեռք բերել այդ կայքերից, ապա այս ծրագրով կարող եք ազատվել դրանցից: Ծրագիրն իրենից ներկայացնում է Google Chrome դիտարկչի հավելված, որի օգնությամբ կարող եք որոշակի ժամանակահատվածով արգելափակել որոշ կայքեր:



Օրինակ կարող եք որոշել, թե օրական քանի րոպե կամ ժամ կարող եք մտնել ֆեյսբուք: Կարող եք նաև նշել, թե որ օրերին ծրագիրը թույլ կտա մտնել կամ չմտնել այդ կայքերը: Հավելվածը ներբեռնելու համար այցելեք այստեղ:

Հավելվածը ջնջելու համար այցելեք այստեղ:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Լիլիթը
Կարճամետրաժ ֆիլմ: Ի՞նչ է սա

Կարճամետրաժ ֆիլմ: Ի՞նչ է սա

Ինչպես վաստակել միավորներ Օդնոկլասնիկի կայքում և ակտիվացնել վճարովի ծառայություններ

Ինչպես վաստակել միավորներ Օդնոկլասնիկի կայքում և ակտիվացնել վճարովի ծառայություններ



Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բլոգի այցելուներից Վահագն Ահարոնյանին, ով ինձ տեղեկացրել է այս հնարքի մասին: 

Օդնոկլասնիկի կայքը հնարավորություն է տալիս վաստակել միավորներ արդար քրտինքով: Այսինքն Դուք խմբագրում եք Օդնոկլասնիկի օգտատերերի նկարները և դրա դիմաց ստանում միավորներ: Այդ միավորներով հետո կարող եք մասնակցել աճուրդների և վաստակել տարբեր ծառայություններ, անվճար նվերներ և այլն:



Օդնոկլասնիկում գոյություն ունի մի ծրագիր, որի միջոցով կարող եք շատ արագ վաստակել միավորներ: 

1. Այցելեք www.odnoklasniki.ru
2. Մտեք Ձեր պրոֆիլ:
3. Այնուհետև բացեք այս հասցեն
4. Բացված ծրագրում առաջարկվում են լուսանկարներ, որոնք պետք է հաստատեք կամ մերժեք:


Եթե գրում է, որ ծրագիրը հասանելի չի, ապա փոխեք Ձեր տարիքը:

Միավորները տրվում են հետևյալ սկզբունքով՝




Աշխատեք կայացնել ճիշտ որոշումներ, քանի որ մի սխալ պատասխանը տանում է մի քանի անգամ շատ միավորներ, քան ճիշտ պատասխանի դեպքում վաստակում եք: Վաստակած միավորների քանակը ցուցադրվում է ներքևի հատվածում: Որոշ քանակի միավորներ հավաքելուց հետո կարող եք սեղմել Аукционы կոճակը և սկսել աճուրդը:




Աճուրդի կանոնները շատ պարզ են: Ցուցադրվում է աճուրդի ավարտի ժամանակը և տվյալ պահի խաղադրույքը: Կարող եք ավելացնել ընթացքում կամ սպասել վերջին պահին և ավելի շատ միավոր դնել:



Ինչպես ազատվել USB կրիչների "Scan and fix" պատուհանից

Ինչպես ազատվել USB կրիչների "Scan and fix" պատուհանից



Համակարգչին USB կրիչներ միացնելուց հայտնվում է մի պատուհան, որն առաջարկում է սկանավորել և ուղղել կրիչի սխալները: Այդ պատուհանն անջատելու համար կատարեք հետևյալ քայլերը:


1. Բացեք Start մենյուն և գրեք "services.msc":

2. Գտեք Shell hardware detection սերվիսը և մկնիկի աջ մենյուից ընտրեք Properties:

3. Start type դաշտի արժեքը ընտրեք Manual և սեղմեք Stop կոճակը:

4. Վերջում սեղմեք Ok կոճակը:



Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մարիետա Հարությունյանը
Տրամաբանական Ֆլեշ խաղ: Դասավորեք գույները

Տրամաբանական Ֆլեշ խաղ: Դասավորեք գույները




Անհրաժեշտ է աջ և ձախ կողմերում գտնվող սլաքների օգնությամբ պտտել գույները և վերադասավերել դրանք հետևյալ հերթականությամբ` կարմիր, դեղին, կանաչ (ձախից աջ): Լուծումը տեսնելու համար սեղմեք և պահեք Solution կոճակը:

Ինչու չի ցուցադրվում Ֆլեշ ֆայլը
Որոշ ինտերնետ դիտարկիչներ հարցնում են կամ առանց հարցնելու անջատում են ֆլեշ ֆայլեր ցուցադրելու ֆունկցիան: Google Chrome-ում միացնելու համար պետք է այցելեք Ֆլեշ ֆայլ պարունակող էջ և կատարեք նկարում ցուցադրված գործողությունը:
Օգնեք հավաքել ֆեյսբուքի հայկական էջերը մեկ վայրում

Օգնեք հավաքել ֆեյսբուքի հայկական էջերը մեկ վայրում

Նախորդ գրառման մեջ անդրադարձել էի սոցիալական ցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող Top10 էջերին: Էդգար Առաքելյանի առաջարկով որոշել եմ կազմել նաև ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակը: Ցուցակը կազմելուց հետո պարբերաբար կհետևենք դրանց թարմացումներին և կծանոթանանք առաջատարների հետ: Սակայն այս հարցում անհրաժեշտ է ձեր օգնությունը:

Անհրաժեշտ է մեկնաբանությունում գրել ֆեյսբուքի բոլոր այն հայկական էջերի հասցեները (խմբերի,պրոֆիլների կամ event-ների հասցեներ չգրել), որոնք ունեն ամենաքիչը 100 հետևորդ: Կարող եք նաև տարածել այս գրառումը և տեղեկացնել բոլոր նրանց, ովքեր կարող են մեզ հայկական էջերի հասցեներ ներկայացնել: Որոշ ժամանակ անց կունենաք ֆեյսբուքի հայկական էջերի ամբողջական պատկեր:
Սոցիալական ցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցողները

Սոցիալական ցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցողները


Ներկայացնում եմ սոցիալական ցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող և ամենահայտնի աստղերի ու ապրանքանիշերի Top10 ցանկը:


1. Lady Gaga
Facebook-ի հետևորդներ - 40,826,219
Twitter-ի հետևորդներ - 11,708,593
Youtube դիտումներ - 1,663,677,265


2. Justin Bieber
Facebook-ի հետևորդներ - 33,199,183
Twitter-ի հետևորդներ - 11,106,489
Youtube դիտումներ - 1,763,521,320


3. Rihanna
Facebook-ի հետևորդներ - 40,948,409
Twitter-ի հետևորդներ - 6,159,950
Youtube դիտումներ - 1,368,564,845


4. Eminem
Facebook-ի հետևորդներ - 43,580,753
Twitter-ի հետևորդներ - 4,936,182
Youtube դիտումներ - 1,302,643,309


5. Shakira
Facebook-ի հետևորդներ - 37,243,875
Twitter-ի հետևորդներ - 7,080,108
Youtube դիտումներ - 975,914,293

6. Katy Perry

Facebook-ի հետևորդներ - 32,199,575
Twitter-ի հետևորդներ - 8,402,193
Youtube դիտումներ - 442,477,273



7. Facebook
Facebook-ի հետևորդներ - 48,918,807
Twitter-ի հետևորդներ - 1,122,451
Youtube դիտումներ - 2,124,795


8. YouTube
Facebook-ի հետևորդներ - 41,937,012
Twitter-ի հետևորդներ - 3,501,731
Youtube դիտումներ - 41,834,701


9. Barack Obama
Facebook-ի հետևորդներ - 22,065,575
Twitter-ի հետևորդներ - 9,193,299
Youtube դիտումներ - 162,701,678


10. Texas Hold'em Poker
Facebook-ի հետևորդներ - 47,035,452
Twitter-ի հետևորդներ - 179,242


Գտեք մարդու դեմքը

Գտեք մարդու դեմքը


Նկարում պատկերված սուրճի հատիկներների մեջ թաքնված է մարդու դեմք: Եթե Դուք կարողանում եք գտնել դեմքը 3 վայրկյանի ընթացքում, ապա Ձեզ մոտ ավելի շատ զարգացած է ուղեղի աջ կիսագունդը: Խոստովանում եմ, որ ես դեմքը գտել եմ 2 րոպե նկարին նայելուց հետո:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արամ Ջանազյանը
Փոփոխություններ Ֆեյսբուքի մեկնաբանություններում

Փոփոխություններ Ֆեյսբուքի մեկնաբանություններում



Ֆեյսբուք սոցիալական կայքի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ֆեյսբուքն այսօրվանից ավելացրել է մի նոր ֆունկցիա, որի միջոցով մեկնաբանություններում տեղադրվող վիդեոների, նկարների և կայքերի հասցեների հետ միաժամանակ կցուցադրվեն նաև դրանց նախադիտումները (preview): Օրինակ, եթե մեկնաբանությունում տեղադրում եք որևէ կայքի հասցե, ապա այդ հասցեի հետ տեղադրվում է նաև կայքի բնութագրիչ նկարը և բացատրությունը: 

Երկխոսություն մոր փորում (Տեսանյութ)

Երկխոսություն մոր փորում (Տեսանյութ)

ArmblogTV ծրագրի երկրորդ տարբերակը

ArmblogTV ծրագրի երկրորդ տարբերակը


ArmblogTV ծրագրում հավաքված են ինտերնետում առկա բոլոր հայկական հեռուստատեսային և ռադիո եթերները: Նախորդ տարբերակում առկա էին մենակ հեռուստաալիքները և մի քանի հայկական ֆիլմեր: Նոր տարբերակում ավելացել են նաև ռադիոկայանները, ինչպես նաև կատարվել են որոշակի փոփոխություններ: Հետագայում նախատեսվում է շատացնել ֆիլմերի բաժինը և ավելացնել նոր բաժիններ:



Հեռուստաալիքներ՝
Շանթ, Հ1, Երկիր-Մեդիա, Շանթ-Հորիզոն, Հ1-Հայլուր, Ա1+, Amga, ARTN. TVArmRu, ԱրմենիաTV, MTV.AM և մեկ բոնուսային վիդեո


Ռադիոկայաններ՝
Հանրային, Yerevan Nights, Ռադիո Վան, Ազատություն, Voice of Van, Ռադիո Սևան, Հայ FM, Ռադիո Bashde, Ռադիո Armenia.ru, iMusic, Radio Armenie, Ռադիո Հայ, Ռադիո Հայ Ռաբիզ, Ռադիո Հայ Folk, Ռադիո Հայ New Age, Ռադիո Հայ Jazz, Ռադիո Հայ Bard, Ռադիո Հայ Tales, Ռադիո Հայ Retro, Ռադիո Հայ Rock, MegaFM, AYP-FM, AR Radio, Հայրենիք, Ռադիո Վեմ, Ռադիո Ավրորա


Ֆիլմեր՝
Խոշոր շահում, Հարսնացուն հյուսիսից, Մայրիկ, Մեր մանկության տանգոն, Տժվժիկ, Երջանկության մեխանիկա, Հին օրերի երգը, Թթենի, Կտոր մը երկինք, Մենք ենք մեր սարերը, Միմինո, Գիքորը:



Ծրագրի աշխատանքի համար պահանջվում է՝
1. Flash player 10  (կամ բարձր)
2. Net Framework 2  (կամ բարձր)
3. Internet Explorer 7  (կամ բարձր)


Եթե ունեք հայերեն տառերի հետ կապված խնդիրներ Windows XP-ում, ապա Control Panel-ից մտեք Regional and Language և միացրեք նկարում պատկերացված պարամետրը (պահանջվելու է Windows XP-ի սկավառակ):

Բանաստեղծություն: Ընկերները

Բանաստեղծություն: Ընկերները



Երբեք հենց այնպես ոչ ոք այս կյանքում քեզ չի գա այցի,
Հեռացումներից դու միշտ էլ սպասիր ինչ-որ ետ դարձի,
Այդ անունները մեկ-մեկ քո մտքով կգան ու կանցնեն,
Որ քո խունացող հիշողության մեջ հուշեր արթնացնեն…
Կհիշես ցավով կամ էլ ժպիտով, կգտնես կամ ոչ,
Նրանք կթվան քեզ շատ կարևոր կամ հյուրեր անկոչ,
Եվ կիսատ բառեր, խոսքեր կամ երազ կլսես աղոտ,
Ու քո մեջ քեզնից անկախ դու կզգաս մի քաղցր կարոտ…
Որ քեզ լքեցին, որ քեզ փրկեցին, մատնեցին կամ էլ,
Որ քեզ ներեցին կամ սովորեցրին հիշաչար լինել,
Այդ ընկերները, որ ինչ-որ մի լույս թողեցին քո մեջ,
Կլինեն կյանքում երբեք չթերթված, անավարտ մի էջ...

Հեղինակ՝ Ծովինար Բանուչյան
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Արամ Խալաթյանը

Արմբլոգի ամառային շապիկներ

Արմբլոգի ամառային շապիկներ


Վերջերս շատերն են ինձ դիմում Արմբլոգի շապիկների ձեռք բերելու համար: SILEON Designe-ի հետ ձեռք բերված համաձայնության շնորհիվ այսուհետ կարող եք գնել հետևյալ շապիկները:









Կարող եք պատվիրել ինչպես հատուկ Արմբլոգի համար պատրաստված շապիկներ, այնպես էլ ձեր ուզած դիզայնով: Արմբլոգի շապիկները կարող եք ձեռք բերել կես գնով:

Կոնտակտային տվյալներ
055-10-28-85
sileon.designe@mail.ru
facebook.com/sileondesigne