Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Չափազանց օգտակար հավելված Google Chrome ինտերնետ դիտարկչի համար: Speed Dial 2




Համոզված եմ, որ բլոգի այցելուներից շատերը նախընտրում են օգտագործել հենց Google Chrome ինտերնետ դիտարկիչը, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս անպայման տեղադրել այս հավելվածը: Այն ամբողջովին փոխում է Chrome-ի ոչ այդքան ֆունկցիոնալ սկզբնական էջը: Հավելվածը հնարավորություն է տալիս ձեռքով ավելացնել հաճախակի այցելվող կայքերի ցուցակ և դրանց կցել ցանկացած լուսանկար (Chrome-ի ստանդարտ էջը ավտոմատ է որոշում ցուցադրվող կայքերը և դրանց լուսանկարները): 


Հավելվածի շնորհիվ կարող եք նաև ստեղծել տարբեր խմբեր և կայքերը դասավորել այդ խմբերի մեջ: Հավելվածի կարգավորումների միջոցով կարող եք կատարել մի շարք փոփոխություններ (օր. փոխել ֆոնի նկարը, կարգավորել ցուցակում ցուցադրվող կայքերի չափսերը և այլ պարամետրեր): 

Ինչպես տեղադրել և օգտագործել

1. Այցելեք այս կայքը:
2. Ներբեռնեք և տեղադրեք հավելվածը:
Եթե հավելվածը չի տեղադրվում, ապա ներբեռնեք Google Chrome դիտարկչի վերջին տարբերակը:


3. Սեղմեք + նշանի վրա և լրացրեք կայքի տվյալները՝ հասցեն, անունը, նկարի ինտերնետային հասցեն, կամ ընտրեք եղած նկարներից որևէ մեկը, ընտրեք խումբը կամ ստեղծեք նոր խումբ: Եթե նկարը չեք ընտրում, ապա այն ավտոմատ կգեներացվի տվյալ կայք այցելելու դեպքում (լուսանկարի թարմացման ինտերվալը կարող եք փոխել կարգավորումներում):


Եթե ցանկանում եք փոխել եղած կայքի տվյալները կամ թարմացնել նկարը, ապա մկնիկի աջ կոճակով սեղմեք տվյալ կայքի լուսանկարի վրա և սեղմեք Edit: Վերջին փակված կայքերի ցանկը և պահպանված կայքերի հասցեները տեսնելու համար  մկնիկը պահեք հավելվածի էջի աջ մասում և ցանկը կհայտնվի:


Հավելվածի կարգավորումները բացելու համար սեղմեք դիտարկչի վերևի աջ անկյունում գտնվող կայծակի նշանի վրա և ընտրեք Options:


Հավելվածի հնարավորություն ունի նաև ցուցադրել այցելված կայքերի մասին վիճակագրական տվյալներ: Յուրաքանչյուր կայքի լուսանկարի ներքևի մասում ցուցադրվում է ձեր կողմից այցելումների քանակը, իսկ ավելի մանրամասն վիճակագրական տվյալներ տեսնելու համար սեղմեք հավելվածի հետևի ֆոնի վրա և ընտրեք Statistics`


Հավելված ջնջելու համար մկնիկի աջ կոճակով սեղմեք կայծակի նշանի վրա ու ընտրեք Delete:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
11 Comments

11 մեկնաբ.:

  1. Ինչ լավն էր: Շնորհակալություն: ^_^

    ReplyDelete
  2. Haa es sranic ogtagorcel em :D :D :D

    ReplyDelete
  3. es unem sra arajin versian ,bayc mi hat terutyun uni Google Accountum chi pahum kayqer@ :((

    ReplyDelete
  4. Ես միշտ Google Chrome եմ օգտագործում
    Շնորհակալություն նման օգտակար գրառման համար :))

    ReplyDelete
  5. Ինչպես ասում էին հայ դյութազունները, զփիառեք, որ զփիառվեք:Ճ

    ReplyDelete
  6. Ապրե՛ս, Արմեն ջան, մի խոսքով երկար գրելու փոխարեն «ապրե՛ս»: Բլոգիդ հետևելով՝ այսպիսի բաների վրա ավելորդ ժամանակ չեմ ծախսում: Շարունակում ես զարմացնել

    ReplyDelete
  7. Визуальные закладки от яндекс а ն ավելի լավն է

    ReplyDelete
  8. Մերսի :Ճ Լոգոի պահը ամենաշատը դզեց :Ճ http://s003.radikal.ru/i203/1202/b4/c69e556dcf23.jpg

    ReplyDelete
  9. Barev Armen cheiq asi ka nenc funkcia vor kompi mej exac folderi vra kod dnen u ete ka ktexadreq kayqum indz karciqov bolorin ogtakar klini

    ReplyDelete
  10. Im mot "Add To Chrome"-n chka :( http://imageshack.us/photo/my-images/822/chromefail.jpg/

    ReplyDelete