Ֆեյսբուքը փոխում է էջերի դիզայնը: Կարող եք փորձարկել նոր Timeline-ը ձեր էջերի վրա
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
Ամիսներ առաջ Ֆեյսբուքը ներկայացրեց անհատական պրոֆիլների նոր դիզայնը, որ կոչվում է Timeline: Եվ ահա շուտով Ֆեյսբուքը ավտոմատ կփոխի բոլոր էջերի (Page) դիզայնը: Ավելի կոնկրետ ս.թ. մարտի 30-ին Timeline-ը կիրառվելու է Ֆեյսբուքի բոլոր էջերի վրա: Սակայն Ֆեյսբուքը այժմ հնարավորություն է տալիս էջերի ադմիններին փորձարկել նոր թայմլայնը և փոխել իրենց էջերը դիզայնը: Նոր Թայմլայնի շնորհիվ էջերի ադմինները կարող են`
-ավելացնել մեծ չափսերի առաջնային լուսանկար
-ընտրել 12 բաժիններ, որոնք կցուցադրվեն առաջնային լուսանկարի ներքևում (օր. լուսանկարներ, ծրագրեր, լայքերի քանակ և այլն )
-էջի պատի վրա ընտրել որևէ գրառում և կարգավորել դրա ցուցադրումը (ցուցադրել մեծ չափով (աստղ), միշտ ցուցադրել վերևում (մատիտ), չցուցադրել կամ ջնջել)
-ադմինի բոլոր գործիքները հավաքված են մեկ վայրում, որտեղ կարող եք տեսնել վիճակագրական տվյալներ, էջի գրառումների հետ կապված ակտիվություններ
-էջերի ադմինները այժմ կարող են ստանալ նամակներ և պատասխանել դրանց
Նոր Թայմլայնը միացնելու համար այցելեք այստեղ և ընտրեք էջը: Այնուհետև փորձարկելուց հետո սեղմեք Publish և պահպանեք փոփոխությունները:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjlIGGhZE_L24HD-BKXKvk7uezON2ZmcYFp-1gAl8G9TUSBz2osVtH5KGAD1MiF2O7EiawrgLAFAZz3l_Q2an7Yjl2a3JkfBStubrIzEOfcAQIU2dDrVozrDkgdim3L12MJEN3-rQ03wPk/s640/Untitled.jpg)