Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Yahoo-ն հնարավորություն է տալիս որոնել Android-ի և iOS համար նախատեսված ծրագրեր



Որքան էլ Google ու Bing որոնողական համակարգերը չգերակշռեն այդ բնագավառում, դեռ բազմաթիվ մարդիկ օգտվում են Yahoo որոնողական համակարգի ծառայություններից: Yahoo-ն նույնպես տեղում չի մնում և պարբերաբար ներկայացնում է նորարարություններ: Դրանցից մեկը App Search-ն է, որի միջոցով կարող եք որոնել Android-ի և iOS համար նախատեսված ծրագրեր կամ խաղեր: Այդ ֆունկցիայի շնորհիվ կարող եք կատարել որոնում Apple Store-ում ու Android Market-ում:


Երբ կատարում եք որոնում, հնարավորություն կա ֆիլտրելու որոնման արդյունքները ըստ տեսակի (iPhone/Android): Կարող եք կատարել որոնումներ ըստ բաժինների (խաղեր, նորություններ, սպորտ և այլն): Արդյունքների մեջ ցուցադրվում է նաև տվյալ ծրագրի գինը (եթե վճարովի է):




Մի խոսքով եթե որոնում եք բջջային հեռախոսների կամ պլանշետների համար նախատեսված ծրագրեր, ապա կարող եք օգտվել այս ծառայությունից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
2 Comments

2 մեկնաբ.:

  1. isk vonch karanq mtnenq et sayt@

    ReplyDelete
  2. isk dranq inchpes karox enq bernel blackberry i hamar?

    ReplyDelete