Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ֆեյսբուքում լուսանկարները ջնջելուց հետո շարունակում են հասանելի մնալ բոլորի համար



Ֆեյսբուքի օգտատերերը օրական հազարավոր լուսանկարներ են տեղադրում Ֆեյսբուքում: Այդ լուսանկարներից մի մասը հասանելի են որոշ մարդկանց համար, մնացածն էլ՝ բոլորի համար:  Տեղադրված լուսանկարները հետագայում հնարավոր է ջնջել Ֆեյսբուքից և դրանից հետո Ֆեյսբուքում դրանք դառնում են անհասանելի: Սակայն պարզվում է, որ աշխարհի համար առաջին սոցիալական կայքում առկա է շատ մեծ բացթողում:  Ֆեյբուքից ջնջված լուսանկարները շարունակում են հասանելի լինել բոլորի համար: Իհարկե դրանք Ֆեյսբուքում դիտել հնարավոր չի, սակայն եթե մինչև ջնջելը պահպանել եք այդ լուսանկարների URL հասցեները, ապա  լուսանկարները Ֆեյսբուքում ջնջելուց հետո կարող եք դրանք տեսնել՝ ինտերնետ դիտարկչում գրելով լուսանկարների անմիջական URL հասցեները:


Ֆեյսբուքում տեղարված լուսանկարի URL հասցեն իմանալու համար անհրաժեշտ է բացել այդ լուսանկարը Ֆեյսբուքում և այն քաշելով տեղադրել ինտերնետ դիտարկչի հասցեի դաշտի վրա: Այնուհետև հասցեի դաշտում կտեսնեք լուսանկարի ամբողջական URL հասցեն:

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ Ֆեյսբուքը չի ջնջում լուսանկարի պատճենները սերվերներից կամ ջնջում է ոչ այդքան շուտ ժամկետներում:


Փաստորեն, եթե ձեր ընկերներից մեկը Ֆեյսբուքում տեղադրում է լուսանկար և հետագայում ինչ-որ պատճառներով այն ջնջում, ապա մինչև ջնջելը կարող եք պահպանել լուսանկարի URL հասցեն և այդ նկարը հետագայում միշտ հասանելի կլինի:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
3 Comments

3 մեկնաբ.:

  1. isk orinak Odnoklassniki-um aydpes che, es verjers mi mardu nkari URL-ov ayd nkar@ chkaroghaca bacem, vorovhetev profil@ jnjel er

    ReplyDelete
  2. Armen jan es odnoyov forceci odnoyovela vor nkar@ jnjum es url pahum es eli bacuma nkar@

    ReplyDelete
  3. Armen isk karox enq Facebooki glxavor nkar@ mecacnel, Odnoklassniki-i nman, ka tenc tarberak?

    ReplyDelete