Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես դիտել հեռուստատեսային ալիքները բջջային հեռախոսի կամ պլանշետի միջոցով


Կարծում եմ ձեզանից շատերն են մի քանի տարի առաջ երազել ունենալ փոքրիկ հեռուստացույց, որը հնարավոր է դնել գրպանում և ցանկացած ժամանակ նայել: Այսօր բջջային հեռախոսները և պլանշետները այնքան են զարգացել, որ այդ երազանքը դարձել է ամբողջովին իրագործելի: Windows օպերացիոն համակարգի վրա հեեռուստաալիքներ տեսնելու համար կարող եք օգտագործել իմ կողմից պատրաստված հեղինակային ArmblogTV ծրագիրը: Սակայն եթե օգտագործում եք այլ օպերացիոն համակարգեր (օր. iOS համակարգով աշխատող iPad կամ Symbian-ով աշխատող Nokia), ապա այդ դեպքում ArmblogTV ծրագիրը չի աշխատի: Պլանշետների և հեռախոսների համար կարող եք տեղադրել  SPB TV ծրագիրը: Ծրագրի միջոցով կարող եք դիտել ավելի քան 100 հեռուստաալիքներ: Հեռուստաալիքների ցանկը կարող եք տեսնել այստեղ:


Ծրագրի ինտերֆեյսը շատ պարզ է և ֆունկցիոնալ: SPB TV-ն իր մեջ ներառում է նաև տվյալ օրվա հաղորդումների ցուցակը ըստ ժամերի: Ծրագրի առավելությունն այն է, որ այն աշխատում է համարյա բոլոր հայտնի համակարգերի վրա: Ծրագրի աշխատանքի համար պահանջվում է 3G կամ  Wi-Fi  ինտերնետ:

Ընտրեք Ձեր հեռախոսի կամ պլանշետի օպերացիոն համակարգը և տեղադրեք SPB TV ծրագիրը

AndroidiPhone/iPadSymbian

BlackBerryWindows MobileWindows Phone

BadamaemowebOS

Ուշադրություն: Եթե մոտակայքում չկա Wi-Fi ինտերնետ, ապա խորհուրդ չի տրվում օգտագործել այս ծրագիրը 3G կապով, քանի որ այն պահանջում է մեծ ծավալի ինֆորմացիայի հաղորդում և ստացում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
5 Comments

5 մեկնաբ.:

  1. bayc es Windows Mobile os ov armblog tv 4 bacel em exel a

    ReplyDelete
  2. ARMEN JAN SAMSUNG LA FLURE HERAXOSNER@ VOR OPERACION HAMAKARGOV EN ASHXATUM?

    ReplyDelete
  3. Armen jan isk karoxa imanas te vortexic haykakan shablon gtnynq bloggeri hamar::

    ReplyDelete
  4. Isk sovorakan Nokianeri vra chi ashxatum?

    ReplyDelete
  5. samsung galaxy noteMay 7, 2012 at 11:19 AM

    իսկ մի խնդրանք,եթե կա նման ծրագիր որ պարունակում է հայկական ալիքներ կամ տեկուզ միայն հայկական,խնդրում եմ ասեք, շատ շնորհակալ կլինեմ

    ReplyDelete