Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես նույն համակարգչի վրա միաժամանակ օգտագործել Skype-ի մեկից ավելի հաշիվներ



Եթե ձեր համակարգչից միաժամանակ օգտվում են մի քանի հոգի, ապա երբեմն անհրաժեշտություն է առաջանում նույն համակարգչի վրա միաժամանակ բացել և օգտագործել մեկից ավելի Skype-ի հաշիվներ: Դա անելու համար պետք է կատարել որոշ լրացուցիչ քայլեր, քանի որ Skype ծրագիրը սովորական կարգավորումներով այդ հնարավորությունը չի տալիս:

1. Նախ պարզեք, թե ձեր համակարգչի մեջ որտեղ է տեղադրված Skype ծրագիրը (հիմնականում այն տեղադրված է լինում C:\Program Files\Skype կամ C:\Program Files (x86)\Skype թղթապանակների մեջ: Բացեք այդ թղթապանակը:

2.Այնուհետև մտեք Phone թղթապանակը և այնտեղ կգտնեք Skype.exe ֆայլը:

3. Աջ քլիք արեք այդ ֆայլի վրա և տեղադրեք դրա հղումը էկրանի վրա:


4. Այնուհետև էկրանի վրա աջ քլիք արեք նոր ստեղծած ֆայլի վրա ու ընտրեք Properties:


5. Բացված պատուհանի Target դաշտի վերջում ավելացրեք /secondary բառը (բառից առաջ դրեք մեկ դատարկ սիմվոլ) ու սեղմեք Ok:


6. Ցանկացած ժամանակ սեղմեք էկրանի վրա գտնվող այդ նշանի վրա և մուտք գործեք Skype-ի տարբեր հաշիվներ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
2 Comments

2 մեկնաբ.:

  1. Centr bana !!!

    ReplyDelete
  2. байц чстацвец, ари ненц вонц вор асваца...сехмум ем нуйнна бацум...система Win7, skaype 5.9

    ReplyDelete