Ինչպես ավտոմատ տեղադրել Bing-ի լուսանկարները համակարգչի էկրանի վրա
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEilRMl4o7oNFasWYM5WxozPbj2n-r87kpVaB26XOkVuanIJi-tSW4J8TnCDKzQW7Jp01IEcs5FHS-uv0iRu2Z_TYeBdtb4zj-yJO4JuMbI9GtDNLJYnVe2ynNUiDVVvcxmRyzQ-xm-wFS1s/s640/bind+desktop.png)
Երևի քչերն են օգտվում Microsoft-ի կողմից առաջարկվող Bing որոնողական համակարգից, քանի որ Google-ը այս ոլորտում առաջատար է: Սակայն Bing-ը նույնպես ունի որոշակի առավելություններ: Դրանցից մեկը այն է, որ ամենօր այդ կայքի գլխավոր էջի ֆոնին հայտնվում է գեղեցիկ անիմացիա կամ լուսանկար, որի տարբեր հատվածների վրա սեղմելով կարող եք իմանալ հետաքրքիր տեղեկություններ: Այսուհետև կարող եք նաև ավտոմատ տեղադրել այդ լուսանկարները համակարգչի էկրանին, որոնք պարբերաբար կթարմացվեն և թարմություն կհաղորդեն էկրանին: Այդ ամենը անելու համար անհրաժեշտ է ներբեռնել և տեղադրել Microsoft-ի կողմից պատրաստված այս ծրագիրը:
Ծրագիրը հնարավորություն է տալիս նաև ընտրել այլ լուսանկարներ կատարել որոնում, տենել նորությունները և եղանակի տեսությունը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj0JpBi_b4g8Ua2FK0lseD6I1eDwWbYyKujx2k4fJ8piYdqecXGQ6zYUUvPsksr3mh64pz99S0_5wYcY7n6XMvly1J3nA_SyfwN4OgSLzz_EYvYP3XQCeIY0Dx3D4I3O5Ef-FFKM-OWgcFq/s640/bing+wallpaper+windows+7.png)
sa mer erkrum chi ashxatum, vorqan haskaca ...
ReplyDelete