Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Պատրաստեք վիդեո պրեզենտացիաներ մի քանի պարզ քայլերի միջոցով

Wondershare Fantashow-ը իրենից ներկայացնում է չափազանց պարզ ու հեշտ եղանակով վիդեո պրեզենտացիաներ պատրաստելու ծրագիր: Իհարկե պրեզենտացիաներ հնարավոր է պատրաստել նաև այլ ծրագրերով (Nero, PowerPoint), սակայն սա ոչ պրոֆեսիոնալ ծրագիր է և այդ պատճառով չափազանց հեշտ է: Այս ծրագրով պրեզենտացիա պատրաստելու համար անհրաժեշտ է կատարել ընդամենը 3 քայլ:

Քայլ 1. (Շաբլոնի ընտրություն)


Այս քայլում անհրաժեշտ է ընտրել ծրագրում եղած շաբլոններից որևէ մեկը կամ ներբեռնել ինտերնետից նոր շաբլոններ:

Քայլ 2. (Պրեզենտացիայի պատրաստում)



Այս քայլում արդեն կարող եք նշել անհրաժեշտ մեդիա ֆայլերը ու տեղադրել դրանք կադրերի վրա: Կարող եք ընտրել հետևի ֆոնի երաժշտությունը, գրել տեքստեր, ինչպես նաև ընտրել տարբեր ֆորմատների վիդեոներ ու լուսանկարներ (MP4, FLV, AVI, VOB, 3GP, ASF, MOV, F4V, M4V, MPG, DPG, TS, TRP, M2TS, MTS, DAT, MKV, WMV, DVR -MS, DV, TOD, EVO, BMP, JPG, GIF, TIF, ICO, DIB, JPEG, JPE, JFIF, and TIFF): Կարող եք նաև պատրաստման ընթացքում սեղմել Play կոճակը և փորձարկել:

Քայլ 3. (Պրեզենտացիայի պահպանում)


Ծրագրի այս փուլը իրոք չափազանց հարմարեցված է տարբեր պահանջների համար: Այս քայլում կարող եք պահպանել պրեզենտացիան տարբեր ֆորմատներով ու տարբեր միջավայրերում: Հնարավորություն կա պրեզենտացիան պահպանել համակարգչի մեջ, միանգամից տեղադրել YouTube-ում կամ ձայնագրել սկավառակի վրա: Եթե ցանկանում եք այդ պրեզենտացիան տեղադրել բջջային հեռախոսի մեջ, ապա կարող եք ընտրել հեռախոսի համապատասխան մոդելը և ծրագիրը ավտոմատ կորոշի պրեզենտացիայի չափսերը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
12 Comments

12 մեկնաբ.:

  1. Armen jan isk amenalav cragir@ vorna senc videoner baner sarqelu hamar ? bayc professional lini...ete gites tenc cragir anun@ ktas ? uxaki shtap petqa......
    naxapes shnorhakalutyun

    ReplyDelete
  2. Արմեն ջան իսկ էֆեկտի վրաի լոգոն վոնց հանեմ վրաից?

    ReplyDelete
  3. http://hovo-sargsyan.blogspot.com/2012_03_01_archive.html arman jan mti qo kayqic goxutyun en arel u qo nkarnel ka

    ReplyDelete
  4. http://hovo-sargsyan.blogspot.com es blog@ qo blogi anlegal krknorinakna

    ReplyDelete
  5. Armen jan kases blogger.com um von php shabloner qcenq

    ReplyDelete
  6. bloggerum hnaravor chi php kam urish fayler qcel

    ReplyDelete
  7. karaq ogneq chem karoxanum instal anem kaseq vonc anem

    ReplyDelete
  8. karaq video i mijocov aseq chem karoxanum qcem

    ReplyDelete
  9. Armen Jan kases, te vor cragrern en bacum iff filer@?

    ReplyDelete
  10. Armen videoi mej vor uzum em text avelanem hayeren tareri tex@ qarakusiner e bacum inch anem vor hayeren tarer baci
    )naxapes shnorhakalutuny

    ReplyDelete