Այժմ Google Chrome ինտերնետ դիտարկիչը հասանելի է նաև iPhone-ի և iPad-ի համար

Ամսաթիվ

Google ընկերությունը թողարկել է iOS համակարգի վրա աշխատող Google Chrome  ինտերնետ դիտարկչի տարբերակը: Այն այժմ հնարավոր կլինի տեղադրել iPhone-ի, iPad-ի, iPod-ի վրա: Ընդ որում հնարավորություն կա սինխրոնիզացնել բացված ու ընտրյալ էջերը համակարգչային տարբերակի հետ: Այսինքն կարող եք համակարգչի վրա բացել որևէ կայք և այն անմիջապես ուղարկել բջջային տարբերակի վրա կամ հակառակը: iOS համակարգի համար նախատեսված տարբերակում նույնպես հնարավորություն կա մուտք գործել ինտերնետ թաքնված թեժիմով (այս դեպքում դիտարկիչը չի պահպանի այցելված կայքերը կամ այլ տվյալներ): Տեղեկացնեմ նաև, որ App Store-ում Chrome-ը շատ կարճ ժամանակահատվածում անցել է բոլորին և անվճար ծրագրերի մեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
6 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

6 մեկնաբ.:

  1. Ես չեմ հասկանում, թե Symbian ՕՀ-ն ինչով է պակաս Android ՕՀ-ից կամ Apple-ի` I ՕՀ-ից, որ չեն ուզում մի տարբերակ էլ Symbian-ի համար թողարկեն::-L Մանավանդ, որ գիտեն թե ինչքան շատ մարդ է օգտվում այդ ՕՀ-ից:
    Ինձ թվում է, որ Գուգլը մի օր կհասկանա, թե ինչ սխալ է անում և կշտկի այդ բացթողումը:

    ReplyDelete
  2. Armen jan isk androidi vra erb klini?

    ReplyDelete
  3. Armen jan isk anroidi vra erb klini?

    ReplyDelete
  4. Արմեն ջան ի՞նչ ես կարծում, Սիմբիանի համար կթողարկե՞ն Google Chrome, թե՞ ոչ:

    ReplyDelete
  5. armen jan vonc qashem chi @lnum vorn sxmum em chi qashum

    ReplyDelete