Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Armnet Awards 2012 մրցույթին մասնակցող իմ կողմից ընտրված մի քանի կայքեր



Ինչպես գիտեք այժմ ընթացքի մեջ է Armnet Awards 2012 հայկական կայքերի մրցույթը: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում ժյուրիի անդամները կուսումնասիրեն և կգնահատեն բոլոր առաջադրված կայքերը և մրցույթի ավարտից մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 30-ին, կընտրեն յուրաքանչյուր անվանակարգի հավակնորդ կայքերը: Մրցույթի երկրորդ փուլի ընթացքում ժյուրին կընտրի յուրաքանչյուր անվանակարգի հաղթող կայքը և մրցույթի գլխավոր մրցանակակրին: Այս տարի մրցույթին գրանցվել են 500-ից ավել կայքեր, չնայած գրանցվածների մեջ շատ կան կրկնվող կայքեր (օր. նույն կայքը գրանցվել է www-ով և առանց www-ի): Չեմ ալարել ու ուսումնասիրել եմ բոլոր գրանցված կայքեր: Ճիշտն ասած մեծ մաս են կազմում մրցույթի պայմաններին չբավարարող կամ համարյա դատարկ բովանդակությամբ կայքերը, բայց գրանցվածների մեջ կան նաև լավ գաղափարներով ու բովանդակությամբ կայքեր: Այսպիով ներկայացնում եմ իմ կողմից առանձնացված 15 կայքեր ու մի բջջային հավելված: Հիմնականում հաշվի եմ առել դրանց նորարարություններն ու ֆունկցիոն լուծումները:

Քարտեզներ և պանորամաներ

www.360yerevan.am 
Թույլ է տալիս վիրտուալ զբոսնել Երևանի փողոցներով:

www.hinyerevan.com 

Քարտեզի վրա ցուցադրվում են Երևան քաղաքի հին լուսանկարները: Հնարավոր է ավելացնել նոր լուսանկարներ:

www.citybugs.am 

Թույլ է տալիս քարտեզի վրա բարձրաձայնել Երևանի կոմունալ և այլ խնդիրների մասին: Այս նախագիծը իմ կարծիքով հաղթողներից մեկն է լինելու, քանի որ կայքը համագործակցում է նաև քաղաքապետարանի հետ:

www.iyerevan.am 

Այս նախագիծը նույնպես թույլ է տալիս քարտեզի վրա նշել Երևանի կոմունալ և այլ խնդիրների մասին:

Օնլայն առևտուր և ծառայություններ

www.e-payments.am 
Պետական վճարումների էլեկտրոնային համակարգ:

www.sas.am 
SAS սուպերմարկետների ցանցից օնլայն գնումներ կատարելու համար նախատեսված կայք է, որը ֆունկցիոնալ առումով շատ լավ է պատրաստված:

www.menu.am 

Պատվերների առաջին միացյալ համակարգն է, որի շնորհիվ առաքումը դարձել է հեշտ և հասանելի: Հնարավոր է մի պատվերի մեջ ներառել տարբեր սննդի կետերի ուտելիքներ:

www.igind.am 

Հայտարարությունների գրագետ պատրաստված  կայք է, որի միջոցով հնարավոր է գտնել անհրաժեշտ ապրանքը կամ ծառայությունը:

www.lemon.am 

Առևտրային հարթակ է, որը հնարավորություն է տալիս ստեղծել սեփական օնլայն խանութը և վաճառել տարբեր ապրանքներ: Կա նաև աճուրդի հնարավորություն:

www.bonus.am 

Կայք, որտեղ կարող եք ստանալ Երևանի խանութների, առևտրի կենտրոնների, գեղեցկության սրահների, բժշկական հաստատությունների, ռեստորանների ու սրճարանների զեղչային կտրոններ:

Տեղեկատվական և ուսուցողական

www.find.am 

Հայաստանում գտնվող ժամանցի վայրերի, հյուրանոցների և այլ հասարակական վայրերի մասին ինֆորմացիոն կայք: 

www.doctors.am 
Հայաստանում գտնվող հիվանդանոցների, բժիշկների, ինչպես նաև զանազան հիվանդությունների մասին ինֆորմացիոն կայք: 

www.datalex.am 
Դատական տեղեկատվական համակարգ: 

lib.armedu.am 
Այս կայքում տեղադրվում են կրթական, ուսումնական և մեթոդական էլեկտրոնային գրքեր ու բազմազան այլ նյութեր:

www.armlikes.com 
Չնայած սա հեղինակային նախագիծ է, բայց կարծում եմ արժանի է ընդգրկվել այս ցուցակի մեջ: Կայքը իրենից ներկայացնում է Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային համակարգ:


Բջջային հավելված

Police Cameras 

iPhone-ի և iPad-ի համար նախատեսված հավելված է, որը թույլ է վարորդներին նախազգուշացնում է մոտակայքում գտնվող արագաչափերի մասին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն