Ֆեյսբուք սոցիալական կայքում գոյություն ունի մի թաքնված ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է ձևավորել և պատրաստել 50 անվճար այցեքարտեր: Անհրաժեշտ է միայն վճարել առաքման գումարը (£2.75) և փոխարենը ունենալու եք Ֆեյսբուքի պրոֆիլով ձևավորված գեղեցիկ ու յուրահատուկ այցեքարտեր: Եթե հաշվի առնենք, որ գունավոր այցեքարտերի պատրաստումը և տպումը այդքան էլ էժան գործ չի, ապա իրոք սա շատ լավ առաջարկ է: Այցեքարտեր պատրաստելու համար կատարեք հետևյալ քայլերը՝
1. Բացեք Ֆեյսբուքի Ձեր պրոֆիլը:
2. Սեղմեք about կոճակի վրա:
3. Բացված էջի ներքում սեղմեք Contact Info բաժնի փոքրիկ նշանի վրա:
4.Բացված փոքր պատուհանի վրա սեղմեք Print Cards կոճակը:
5.Այնուհետև կբացվի հատուկ կայք, որտեղ կարող եք ձևավորել այցեքարտի առջևի և հետևի մասերը:
6.Վերջում սեղմեք Checkout կոճակը և վճարեք միայն առաքման գումարը (£2.75):
Եթե ճիշտ եք լրացրել Ձեր բնակության վայրը և մնացած տվյալները, ապա մոտ մեկ ամսից կունենաք գեղեցիկ ու յուրահատուկ այցեքարտեր:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊
Ես սքրին շոթ կանեմ ու կտպեմ, էլ էտքան չեմ սպասի :ՃՃՃ
ReplyDelete