Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ինչպես պատրաստել և պատվիրել անվճար այցեքարտեր Ֆեյսբուքի միջոցով


Ֆեյսբուք սոցիալական կայքում գոյություն ունի մի թաքնված ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է ձևավորել և պատրաստել 50 անվճար այցեքարտեր: Անհրաժեշտ է միայն վճարել առաքման գումարը (£2.75) և փոխարենը ունենալու եք Ֆեյսբուքի պրոֆիլով ձևավորված գեղեցիկ ու յուրահատուկ այցեքարտեր: Եթե հաշվի առնենք, որ գունավոր այցեքարտերի պատրաստումը և  տպումը այդքան էլ էժան գործ չի, ապա իրոք սա շատ լավ առաջարկ է: Այցեքարտեր պատրաստելու համար կատարեք հետևյալ քայլերը՝

1. Բացեք Ֆեյսբուքի Ձեր պրոֆիլը:
2. Սեղմեք about կոճակի վրա:
3. Բացված էջի ներքում սեղմեք Contact Info բաժնի փոքրիկ նշանի վրա:

4.Բացված փոքր պատուհանի վրա սեղմեք Print Cards կոճակը:


5.Այնուհետև կբացվի հատուկ կայք, որտեղ կարող եք ձևավորել այցեքարտի առջևի և հետևի մասերը:


6.Վերջում սեղմեք Checkout կոճակը և վճարեք միայն առաքման գումարը (£2.75): 


Եթե ճիշտ եք լրացրել Ձեր բնակության վայրը և մնացած տվյալները, ապա մոտ մեկ ամսից կունենաք գեղեցիկ ու յուրահատուկ այցեքարտեր:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.:

  1. Ես սքրին շոթ կանեմ ու կտպեմ, էլ էտքան չեմ սպասի :ՃՃՃ

    ReplyDelete