Բարձրանալ վերև
Փնտրվում է...
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Դիտեք հայկական և արտասահմանյան հեռուստատեսային ալիքներն օնլայն
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Հակոբ Մինասյանը

Օնլայն օպերացիոն համակարգ: ZeroPC

Օնլայն օպերացիոն համակարգ: ZeroPC



Օնլայն ծառայություններն ու ծրագրերը ֆունկցիոնալ առումով շարունակում են կատարելագործվել և աստիճանաբար փոխարինում են համակարգչի մեջ տեղադրվող ստանդարտ ծրագրերին: Օրինակ այժմ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել  ֆայլերը ինտերնետում (ամպային տարածքներում) պահպանելու ծառայություններ: Այժմ պատկերացրեք մի օնլայն օպերացիոն համակարգ, որտեղ բոլոր ծրագրերը և ֆունկցիաները կապված են հայտնի օնլայն ծառայությունների հետ:

ZeroPC-ն իրենից ներկայացնում է օնլայն օպերացիոն համակարգ, որտեղ ներգրավված են բոլոր հայտնի օնլայն ծառայությունները: Այսինքն այս օպերացիոն համակարգում ծրագրերի դերը կատարում են ինտերնետային ծառայությունները, իսկ կոշտ սկավառակին փոխարինելու են գալիս ամպային սերվերները:



Տվյալ պահին ZeroPC օպերացիոն համակարգում ներառված են Facebook, Twitter, Google, Box.net, Dropbox, Evernote, Flickr, Instagram, Picasa, SkyDrive, SugarSync և այլ հայտնի ինտերնետ ծառայություններ: Համակարգում կան նաև տարբեր տեսակի ֆայլերը բացող հատուկ ծրագրեր, աուդիո վիդեո նվագարկիչներ և այլն: 


Չափազանց դժվար է մի քանի նախադասություններով ամբողջովին ներկայացնել այս համակարգի ֆունկցիաները, այդ պատճառով խորհուրդ եմ տալիս այցելեք և ինքներդ տեսեք այս հրաշք համակարգը: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել:

Google-ի քարտեզներ համալրվել են ստորջրյա մի քանի պանորամաներով

Google-ի քարտեզներ համալրվել են ստորջրյա մի քանի պանորամաներով



Google ընկերության քարտեզների Street View ծառայության մեջ ավելացվել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս կատարել վիրտուալ ստորջրյա զբոսանքներ: Տվյալ պահին հնարավոր է դիտել միայն մի քանի պանորամաներ, որոնք ժամանակի ընթացքում շատանալու են: Ստորջրյա լուսանկարները կատարվել են ջրասուզակների կողմից 6 ամսվա ընթացքում:

Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Դավիթ Վարդանյանը

Ինչպես ընկերներին ուղարկել ձայնային նամակներ Ֆեյսբուք սոցիալական կայքում

Ինչպես ընկերներին ուղարկել ձայնային նամակներ Ֆեյսբուք սոցիալական կայքում



Ֆեյսբուք սոցիալական կայքը այժմ թույլ է տալիս ուղարկել տեքստային հաղորդագրություններ և կատարել վիդեոզանգեր: Սակայն կա հաղորդակցության ևս մեկ օգտակար միջոց, որը չկա Ֆեյսբուքում: Խոսքը գնում է ձայնային նամակներ ուղարկելու մասին: Օրինակ կարող եք ձայնագրել որևէ հայտարարություն և միանգամից ուղարկել այն մի քանի ընկերների: Ձայնային նամակներ ուղարկելու համար անհրաժեշտ է՝

1.Սեղմեք այստեղ
2.Սեղմեք Get Started կոճակը և մուտքագրեք Ֆեյսբուքի տվյալները: Ծրագրին տվեք որոշակի իրավասություններ:
3.Բացված պատուհանի վրա սեղմեք Allow կոճակը և փակեք:



4.Սեղմեք Send a new message կոճակի վրա:
5.Ընտրեք այն ընկերներին, ովքեր պետք է ստանան նամակը:


6.Ձայնագրեք ձայնային նամակը և ուղարկեք:
Ի՞նչ ֆիլմ խորհուրդ կտաք դիտել

Ի՞նչ ֆիլմ խորհուրդ կտաք դիտել


Հարգելի այցելուներ, այսուհետ բլոգում երբեմն կտեղադրվեն նմանատիպ վերանգրով գրառումներ, որոնք նախատեսված են ստեղծել անմիջական կապ բլոգի այցելուների միջև և օգնել միմյանց տարբեր բնագավառներում: Այսինքն կարդում եք վերնագիրը ու մեկնաբանությունում գրում վերնագրին համապատասխան ձեր կողմից ամենաշատ սիրված և ամենաշատ հավանած ֆիլմերը, խաղերը, երգերը և այլն: Այսպիսով տվյալ գրառումը նվիրվում է միայն ֆիլմերին: Մեկնաբանություններում գրեք այն ֆիլմերը, որոնք խորհուրդ կտաք դիտել: 
Երեխաներին լուսանկարելու դասական դիրքեր

Երեխաներին լուսանկարելու դասական դիրքեր











Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Գագիկ Պետրոսյանը

Ինչպես դիտել հայկական հեռուստաալիքներ բջջային հեռախոսներով և պլանշետներով

Ինչպես դիտել հայկական հեռուստաալիքներ բջջային հեռախոսներով և պլանշետներով



Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի մի հրաշալի ծրագրի, որը թույլ է տալիս բջջային հեռախոսների և պլանշետների միջոցով դիտել բազմազան հեռուստաալիքներ: Ի ուրախություն Հայաստանյան օգտագործողների, վերջերս այդ ծրագրում ավելացել են նաև հայկական հեռուստաալիքներ: Ես ինքս ծրագիրը տեղադրել եմ Symbian համակարգում և ինձ մոտ ավելացել են Հ1, ԱրմենիաTV, Կենտրոն, Շանթ, TvArmRu և Շանթ ARTN հեռուստաալիքները: Եթե հայկական ալիքները չկան Ձեր մոտ տեղադրած ծրագրում, ապա փորձեք դրանք միացնել ծրագրի Channels բաժնում: Ծրագրի աշխատանքի համար պահանջվում է 3G կամ  Wi-Fi  ինտերնետ, սակայն, եթե մոտակայքում չկա Wi-Fi ինտերնետ, ապա խորհուրդ չի տրվում օգտագործել այս ծրագիրը 3G կապով, քանի որ այն պահանջում է մեծ ծավալի ինֆորմացիայի ստացում:


Ընտրեք Ձեր հեռախոսի կամ պլանշետի օպերացիոն համակարգը և տեղադրեք SPB TV ծրագիրը

AndroidiPhone/iPadSymbian

BlackBerryWindows MobileWindows Phone

BadamaemowebOS

Հիշեցնեմ նաև, որ Windows օպերացիոն համակարգում հեռուստաալիքներ դիտելու համար կարող եք օգտագործել իմ կողմից պատրաստված ArmblogTV ծրագիրը:
Կարճամետրաժ մուլտֆիլմ: Խոզը և թխվածքաբլիթը

Կարճամետրաժ մուլտֆիլմ: Խոզը և թխվածքաբլիթը



Դասավորեք էկրանի ֆայլերը դարակների մեջ

Դասավորեք էկրանի ֆայլերը դարակների մեջ



Եթե ցանկանում եք տարբերվել ու ունենալ էկրանի հետաքրքիր դիզայն, ապա կարող եք օգտագործել այս նկարները, որոնք իրենցից ներկայացնում են աշխատանքային սենյակի նկարներ, որտեղ կարող եք դասավորել ձեր էկրանի թղթապանակները և ֆայլերը: Նկարների առաջին մասը կարող եք տեսնել այստեղ: Անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել փաթեթը և այնտեղ գտնվող լուսանկարները օգտագործել որպես էկրանի նկար:

Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Լիաննա Մակարյանը

Մի մոռացեք ձեր ծնողներին

Մի մոռացեք ձեր ծնողներին

Pro Evolution Soccer 2013

Pro Evolution Soccer 2013




Խաղը անհրաժեշտ է ներբեռնել Torrent ծրագրով:
1.Համակարգչի մեջ տեղադրեք uTorrent ծրագիրը:
2.Ներբեռնեք վերևում նշված torrent ֆայլը:
3.Սեղմեք այդ ֆայլի վրա և ներբեռնեք uTorrent ծրագրով: