Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Հյուսային Կորեայի քարտեզը բարելավվել է օգտատերերի ջանքերով



Google-ի քարտեզների վրա հայտնվել է աշխարհի ամենափակ երկրներից մեկի՝ Հյուսիսային Կորեայի մանրամասն քարտեզը: Քարտեզի վրա այժմ տեսանելի են երկրի գլխավոր ճանապարհները, փողոցները, այգիններն ու այլ վայրերը: Փհենյանի քարտեզի վրա նշված են մետրոյի ու հասարակական այլ տրանսպորտների կայարանները: Նախկին և ներկայիս քարտեզները կարող եք համեմատել ներքևի լուսանկարում:

Հին քարտեզ                                        Նոր քարտեզ


Google ընկերությունը տեղեկացնում է, որ քարտեզների բարելավման գործում իրենց ներդրումն ունեն Google Maps Maker ծառայության օգտատերերը: Տեղեկացնեմ, որ Google Maps Maker ծառայությունը թույլ է տալիս քարտեզների վրա կատարել լրացումներ կամ ավելացնել նոր օբյեկտներ (հաջորդ գրառումներից մեկում կանդրադառնամ այդ ծառայությանը):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
4 Comments

4 մեկնաբ.:

  1. spasumenq ayd grarman@, qani vor Hayastani qartezi vra popoxutyunner petqa arvi

    ReplyDelete
  2. Արմեն ջան խնդրում եմ, քո նյութերից մեկում անպայման խոսիր այս թեմայի մասին: Ես ուզում եմ, որ Հայաստանի քարտեզն էլ բարելավվի, ու մեր մայրաքաղաքինն էլ` Երևանինը հասանելի լինի 3D տարբերակով:

    ReplyDelete
  3. es el shat kuzem, te transport@ te amen inch@, u kashxatenq ogtatererov :)

    ReplyDelete
  4. http://www.google.com/earth/index.html Սա նորա դուրս եկել 3D-ա

    ReplyDelete