Opera դիտարկիչն այսուհետ օգտագործելու է բաց ծրագրային կոդով Webkit տեխնոլոգիան

Ամսաթիվ

Նորվեգական Opera Software ընկերությունն իր կողմից թողարկվող դիտարկիչներում այսուհետ օգտագործելու է բաց ծրագրային կոդով Webkit և Chromium տեխնոլոգիանները: Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ սմարթֆոնների, պլանշետների և անհատական համակարգիչների համար թողարկվող Opera դիտարկիչները կօգտագործեն հենց այս տեխնոլոգիան: Opera ընկերության տեխնիկական տնօրենը հայտարարել է, որ ավելի արդյունավետ է աշխատել բաց ծրագրային կոդով այս տեխնոլոգիաների վրա, քան առանձին մշակել այլ տեխնոլոգիա: Փաստորեն Webkit-ի հիման վրա մշակված առաջին Opera դիտարկիչը կլինի iOS և Android համակարգերի համար նախատեսված Ice դիտարկիչը, որը կթողարվկի փետրվարի վերջին:



Opera դիտարկիչներն այժմ օգտագործում են Presto տեխնոլոգիան, իսկ Webkit տեխնոլոգիան, որի մշակման մեջ ներդրում ունեն Adobe, Apple և Google ընկերությունները, օգտագործում են Safari-ն ու Chrome-ը: Opera ընկերության աշխատակիցները պատրաստ են նաև բարելավել Webkit տեխնոլոգիան: Վերջում նշեմ, որ համակարգիչների համար նախատեսված Opera դիտարկիչները շուկայում բավականին հետ են Google Chrome, Safari, Firefox և Internet Explorer դիտարկիչներից, իսկ բջջային սարքերի համար նախատեսված Opera դիտարկիչները կազմում են շուկայի 10-15%-ը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
1 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

1 մեկնաբ.:

  1. ay hima durs ekav operan, arden haskacan inch enq irancic uzum

    ReplyDelete