Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Ucom-ը Հայաստանի բջջային կապի չորրորդ օպերատորն է




Նոյեմբերի 4-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել Ucom ընկերության բջջային կապի օպերատոր դառնալու մասին: Այսպիսով ընկերությունը դարձավ բջջային կապի չորրորդ օպերատորը Հայաստանում: Այժմ հայաստանյան շուկայում գործում են բջջային կապի երեք օպերատորներ՝ «ԱրմենՏել» (Beeline ապրանքանիշ), VivaCell-MTS և Orange Armenia: Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն նոյեմբերի 4-ին լրագրողներին իր մոտեցումը ներկայացրեց Հայաստանի շուկայում բջջային ևս մեկ օպերատորի հայտնվելու վերաբերյալ: Ըստ նրա, առաջին հերթին, անշուշտ, կառավարության իրավունքն է այս կամ այն որոշում կայացնելը: «Որոշում են ոչ թե օպերատորները, այլ իշխանությունները, դա նորմալ և տրամաբանական է»,-ասաց նա: Ֆրանսիս Ժելիբտերը նշեց, որ օպերատորները, բնականաբար, իրենց տեսակետն ունեն, որը հիմնված է ոչ միայն հայկական շուկայի ուսումնասիրության, այլև ընդհանուր միտումների վրա, որոնք հատուկ են եվրոպական շուկաներին:«Չկա ոչ մի օրինակ, երբ 4-րդ օպերատորը հաջողության է հասել 10 միլիոնից պակաս բնակչությամբ երկրներում»,-ասաց նա՝ բերելով Հունգարիայի օրինակը, որտեղ կանոնակարգող մարմինը հրաժարվել էր 4-րդ արտոնագրին հավանություն տալու գաղափարից, քանի որ ուսումնասիրվել էր միջազգային փորձն ու եզրակացություն արվել, որ դա կարող է վատ ավարտվել: Մյուս օրինակներն են 15-միլիոնանոց բնակչությամբ Հոլանդիան, Շվեյցարիան, Ավստիան, որտեղ 4-րդ օպերատորները չկարողացան գոյատևել, իսկ Մոլդովայում 4-րդ օպերատորն ուղղակի սնանկացավ: Ֆրանսիս Ժելիբտերը նաև տարակուսեց, որ անհասկանալի է, որ նոր օպերատորը հավանաբար հիմնվելու է LTE բազայի վրա: «Այժմ այդ բազայի վրա աշխատող հեռախոսներն արժեն 350 եվրո: Չեմ կարծում, որ 4-րդ օպերատորը նպատակ է դրել զարգացնել կապը մարզերում, որտեղ մարդիկ չեն կարող նման գումարներ ծախսել, այն դեպքում, երբ մենք առաջարկում ենք հեռախոսներ 1 դրամ արժեքով»,-ասաց նա: «Տեսնենք, թե ինչ օգուտ կբերի երկրին 4-րդ օպերտորին լիցենզիայի տրամադրումը: Հուսով եմ, որ դա վատ չի վերջանա: Ինչպես լավ եվրոպական ֆիլմերում՝ լավ է այն, ինչ լավ է ավարտվում»,- եզրափակեց նա:


Ըստ որոշման նախագծի` ընկերությունը 801-811 ՄԳց և 842-852 ՄԳց հաճախականության վրա բջջային կապի ծառայությունների տրամադրման արտոնագիր կստանա։ Արտոնագիրն ուժի մեջ է մտնում 2013 թ.–ի նոյեմբերից և տրամադրվում է մինչև 2018 թ.–ի օգոստոսի 6–ը։ Ըստ արտոնագրի պայմանների` մեկ տարվա ընթացքում ընկերությունը պարտավոր է Երևանում և հարակից տարածքներում լայնաշերտ անլար ինտերնետի ծածկույթ ապահովել։ Երկամյա ժամկետում ընկերությունը պետք է նաև նմանատիպ ցանցով ապահովի հանրապետության մարզերի 80 տոկոսն և երկրի հիմնական կապուղիները, որոնց թվում են Սևանը, Ծաղկաձորը, Ջերմուկը, Դիլիջանը, ինչպես նաև Երևանն այդ քաղաքներին կապող ուղիները, նաև 95 տոկոսանոց ծածկույթ ապահովի Երևանն ու Ջերմուկը կապող ուղիներին։ Նշված տարածքներում ընկերությունը բջջային կապի ծառայություններ մատուցելու հնարավորություն է ստանում։ Բջջային կապի ծառայությունների կոմերցիոն գործարկումը նախատեսված է 2015 թ.–ի հունվարի 1–ից ոչ շուտ։ Արտոնագիրն ընկերությանը կարժենա 6 մլրդ 225 մլն դրամ (մոտ 15.36 մլն դոլար ) հայտնում է «ԱՌԿԱ»-ն։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


Աղբյուրը՝ Panarmenian.net

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.:

  1. ete heraxosnerin gerarag internet apahovi et shat lav klini teche , Beelline ski 3g chuni , vivacell@ 380kb dandx interneta talis , Orange shat dandaxa , isk flesh modemneri masin el chasem , gner@ tang kap@ anvorak , husovem Ucom@ kardaracni mer spaseliqner@

    ReplyDelete