Samsung-ը նախատեսում է ստեղծել երեք կողմանի ճկված էկրանով սմարթֆոն
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
Samsung ընկերությունը չի սահմանափակվում վերջերս թողարկված Galaxy Round ճկված էկրանով հեռախոսի արտադրությունով և նախատեսում է ստեղծել երեք կողմանի ճկված էկրանով սմարթֆոն: Այսինքն բացի առաջնային հիմնական էկրանից սմարթֆոնի երկու կողմերի վրա տեղադրվելու են լրացուցիչ երկու էկրաններ: Ընդ որում, այս 3 էկրաններից յուրաքանչյուրն աշխատելու է մյուս էկրաններից անկախ: Այս փաստը թույլ է տալիս սմարթֆոնի կողմերի վրա ցուցադրել տարբեր տվյալներ: Այս սմարթֆոնի պատրաստման համար օգտագործվելու է Youm տեխնոլոգիայի կատարելագործված տարբերակ: Այժմ Youm տեխնոլոգիան օգտագործվում է Galaxy Round սմարթֆոնի վրա: Նախատեսվում է, որ Samsung-ը կթողարկի այս նոր սմարթֆոններ հաջորդ տարվա ընթացքում: