Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Իմ վերջին օրը (Մուլտֆիլմ)

Իմ վերջին օրը (Մուլտֆիլմ)

Google ընկերության Trends ծառայությունում ավելացել է Youtube բաժինը

Google ընկերության Trends ծառայությունում ավելացել է Youtube բաժինը

Google ընկերությանը պատկանող Trends ծառայության միջոցով հնարավոր է տեսնել տարբեր վիճակագրական տվյալներ Google կայքում կատարվող որոնումների մասին: Օր. Trends-ի շնորհիվ հնարավոր է պարզել, թե Հայաստանում վերջին մեկ շաբաթում ամենաշատը ինչ որոնումներ են կատարել: Վերջերս այդ ծառայությունում ավելացել է նաև Youtube բաժին, որի միջոցով հնարավոր է տեսնել նաև Youtube-ում կատարվող որոնումների մասին վիճակագրական տվյալներ: Օր. ներքում  Trends-ի միջոցով ցուցադրված են Հայաստանում վերջին ամսվա ընթացքում Youtube-ում ամենաշատ կատարվող  որոնումներն ու արագ տեմպերով աճող որոնումները:

Անդրոիդ սարքերի Google Translate հավելվածն այժմ աշխատում է նաև օֆլայն

Անդրոիդ սարքերի Google Translate հավելվածն այժմ աշխատում է նաև օֆլայն


Google ընկերությունը թարմացրել է Android օպերացիոն համակարգի համար նախատեսված Google Translate հավելվածը: Այսուհետ հնարավոր կլինի օգտվել այդ ծրագրից օֆլայն ռեժիմում: Այսինքն թարգմանություններ անելու համար այլևս կարիք չի լինի միանալ ինտերնետին: Ծառայությունն ակտիվացնելու համար հարկավոր է բացել ծրագրի մենյուն, ընտրել «Օֆլայն թարգմանիչ» բաժինը և ներբեռնել լեզվական փաթեթները: Սակայն օֆլայն տարբերակը ունի մի քանի թերություններ: Օրինակ դրանց բազաները դինամիկ չեն թարմանում և այս ֆունկցիան ներառում է 50 լեզուներ: 


Սակայն այն ունի նաև շատ դրական կողմեր: Օրինակ, եթե դեպի որևէ երկիր ճանապարհորդության ընթացքում հայտնվել եք մի վայրում, որտեղ չկա ինտերնետ, ապա օֆլայն թարգմանիչը կարող է շատ օգտակար լինել: Խորհուրդ է տրվում  լեզվական փաթեթները ներբեռնել Wi-Fi կապով, քանի որ դրանց ծավալները կարող են շատ մեծ լինել (օր. ռուսերենի փաթեթը մոտ 150 Mb է): Ցավոք այս ֆունկցիան առայժմ աշխատում է միայն Անդրոիդ սարքերի համար և iOS օպերացիոն համակարգի համար դեռևս նմանատիպ ֆունկցիա չկա: Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղից:
Օրվա կադրը

Օրվա կադրը

Դավիթ Այվազյանի կողմից

Odnoklassniki.ru կայքն այժմ հասանելի է նաև հայերեն ինտերֆեյսով

Odnoklassniki.ru կայքն այժմ հասանելի է նաև հայերեն ինտերֆեյսով

Ռուսական Օդնոկլասնիկի սոցիալական կայքի ադմինիստրացիան ամիսներ առաջ խոստացավ, որ Հայաստանում բազմաթիվ օգտատերեր ունեցող այս կայքի ամբողջական տարբերակի ինտերֆեյսը հասանելի կլինի նաև հայերենով: Եվ ահա վերջերս նրանք կատարեցին իրենց խոստումը: Այժմ Օդնոկլասնիկի կայքի ամբողջական տարբերակը հասանելի է 5 լեզուներով, որոնց մեջ կա նաև հայերենը:


Կայքի ինտերֆեյսը հայերենով տեսնելու համար անհրաժեշտ է ներքևի լեզուների բաժնից ընտրել հայերենը, կամ մուտք գործեք Օդնոկլասնիկի և սեղմեք այստեղ (ռուսերենին վերադառնալու համար սեղմեք այստեղ):


Հիշեցնեմ, որ կայքի բջջային տարբերակում վաղուց արդեն կար հայերեն ինտերֆեյսը:
Ինտերնետում տեղադրվել է Battlefield 4 խաղի 17 րոպեանոց ձայնագրությունը

Ինտերնետում տեղադրվել է Battlefield 4 խաղի 17 րոպեանոց ձայնագրությունը




Ինտերնետում այժմ հասանելի է Battlefield 4 խաղի 17 րոպեանոց ձայնագրությունը: Հիշեցնեմ, որ բոլոր պլատֆորմերի համար խաղը կթողարկվի այս տարվա վերջնամասում:
Այսօր Odnoklassniki կայքը դարձավ 7 տարեկան: Պատմական և վիճակագրական տվյալներ

Այսօր Odnoklassniki կայքը դարձավ 7 տարեկան: Պատմական և վիճակագրական տվյալներ



Ռուսական հայտնի Odnoklassniki..ru սոցիալական կայքն այսօր դարձավ 7 տարեկան: 2002թ. բրիտանական i-CD Publishing ընկերությունում աշխատող ռուս ծրագրավորող Ալբերտ Պոպկովը գրանցեց համանուն դոմեյնը, իսկ 4 տարի անց համացանցում հայտնվեց այդ սոցիալական կայքը: 2007թ. սեպտեմբերին Պոպկովը վաճառեց պրոյեկտի 30%-ը լատվիական Forticom ընկերությանը: Մեկնարկից 9 ամիս անց սոցիալական կայքն արդեն ուներ մոտ կես միլիոն գրանցված օգտատերեր: 2008թ. ամռանը կայքում գրանցված էին 20 միլիոն օգտատերեր, իսկ 2009թ. փետրվարին գրանցված օգտատերերի թիվը հատեց 30 միլիոնի սահմանը: 2008թ. սեպտեմբերին կայքը վաճառվեց Mail.ru ընկերությանը, իսկ հիմնադիր Ալբերտ Պոպկովը հեռացավ գլխավոր տնօրենի պաշտոնից: Այժմ այդ կայքի օրական այցելուների թիվը 40 միլիոն է, որից մոտ 770.000-ը Հայաստանից են:

Odnoklassniki.ru կայքը ստացել է նաև մի շարք մրցանակներ և մի քանի անգամ ճանաչվել է Ռունետի լավագույն կայք, սակայն Ռուսաստանում և մի շարք ԱՊՀ երկրներում այս կայքը չի հանդիսանում առաջատար սոցիալական կայք: Ռուսաստանում ավելի շատ օգտվում են Vkontakte սոցիալական ցանցից, իսկ Հայաստանում Facebook-ից: Odnoklassniki.ru կայքում այժմ գրանցված են ավելի քան 205 միլիոն օգտատերեր: Հիշեցնեմ, որ Ֆեյսբուքում գրանցված են մեկ միլիարդից ավել օգտատերեր:
Windows Blue օպերացիոն համակարգը պատահաբար տարածվել է համացանցում

Windows Blue օպերացիոն համակարգը պատահաբար տարածվել է համացանցում



Ինչպես գիտեք, Microsoft ընկերությունը մի քանի ամսից պատրասստում է թողարկել իր հաջորդ օպերացիոն համակարգը, որի կոդային անունն է Windows Blue: Սակայն վերջերս տեղի է ունեցել պատահական բացթողում, որի հետևանքով համացանցում արագ տեմպերով տարածվել է այդ օպերացիոն համակարգի նախնական տարբերակը (Windows 8 Pro 6.3 Build 9364 x86 Pre-Release): Նոր տարբերակում զգալի փոփոխություններ կան մետրո ինտերֆեյսի վրա (օր. հասանելի են մետրո ծրագրերի նշանների 4 չափսեր և հնարավորություն կա էկրանի վրա միաժամանակ տեղադրել 4 մետրո ծրագրեր):



Այս տարբերակը ներառում է նաև Internet Explorer-ի 11-րդ տարբերակը: Օպերացիոն համակարգի  այս տարբերակը կարող եք հեշտությամբ գտնել տոռենք կայքերում:
Օրվա կադրը

Օրվա կադրը



Ուղարկեց Ալբերտ Մնացականյանը

Քանի՞ քառակուսի կա այս պատկերի մեջ

Քանի՞ քառակուսի կա այս պատկերի մեջ


Նոր ծառայություն Google ընկերության կողմից: Google Keep

Նոր ծառայություն Google ընկերության կողմից: Google Keep



Google ընկերությունն ինչ ուզում անում է ինտերնետում և ցանկացած ժամանակ փակում կամ բացում է նոր ծառայություններ: Եվ սա այն դեպքում, երբ փակվող ծառայությունները այդքան էլ անպիտան չեն ու դրանցից օգտվում են միլիոնավոր օգտատերեր: Օրինակ ս.թ. հուլիսից այլևս չի գործելու Google Reader ծառայությունը, որի միջոցով հնարավոր է մի վայրում հավաքել բոլոր կայքերի գրառումներն ու նորությունները ու հեշտությամբ կարդալ դրանք RSS հոսքերի շնորհիվ: Անկեղծ ասած ես առայժմ չեմ հասկանում, թե ինչ նպատակ ունի դադարեցնել այդպիսի հաջողակ ու շատ օգտատերեր ունեցող ծառայությունը, բայց երևի Google-ի աշխատակիցներն ավելի լավ գաղափարներ ունեն այդ ծառայության շուրջ: 



Մեզ մնում է միայն ուրախանալ այն փաստով, որ փակվող ծառայությունների հետ մեկտեղ ստեղծվում են նոր ծառայություններ: Դրանցից մեկն է Google Keep ծառայությունը, որտեղ հնարավոր է պահպանել նշումներ: Փաստորեն Google-ը փորձում է ստեղծել հայտնի Evernote ծառայության ալտերնատիվը, սակայն Google Keep-ը դեռ ֆունկցիոնալ առումով բավականին զիջում է Evernote-ին:



Google Keep-ում առայժմ հնարավոր է միայն պահպանել նշումներ և դրանց կցել լուսանկարներ, ինչպես նաև ստեղծել ցուցակներ (օր. գնումների կամ հանդիպումների): Իսկ համապատասխան բջջային հավելվածով հնարավոր է նաև պահպանել ձայնային հաղորդագրություններ: 




Google Keep-ից կարող եք օգտվել այցելելով այս հասցեն, կամ Անդրոիդ սարքերի մեջ տեղադրելով այս հավելվածը: Դե ինչ տեսնենք, թե այս ծառայությունը ինչ զարգացումներ ու հաջողություններ կունենա՝ հաշվի առնելով այն փաստը, որ Google-ը նախկինում արդեն ունեցել է նմանատիպ ծառայություններ, սակայն հետագայում դրանք նույնպես դադարեցրել է:
Սկայպի նոր տարբերակը: Skype 6.3.0.105

Սկայպի նոր տարբերակը: Skype 6.3.0.105

     

Բացահայտում-Լուսին

Բացահայտում-Լուսին


Նոր ֆունկցիա Google Translate-ում

Նոր ֆունկցիա Google Translate-ում


Google Translate ծառայությունում ավելացել է նոր ֆունկցիա, որը թույլ է տալիս ստեղծել անհատական զրուցարան և դրա մեջ պահպանել կատարված թարգմանությունները: Այսպիսով Phrasebook-ում թարգմանված բառեր կամ նախադասություններ պահպանելու համար անհրաժեշտ է սեղմել ներքևում գտնվող աստղի վրա: Զրուցարանը տեսնելու համար պետք է սեղմել վերևում գտնվող աստղի վրա:
Ինչպես պատրաստել USB հովացուցիչ

Ինչպես պատրաստել USB հովացուցիչ



Եթե լավ չեք հասկանում էլեկտրականությունից ու էլեկտրատեխնիկայից, ապա ավելի լավ է սա չկրկնեք, որպեսզի չվնասեք համակարգիչը:
Օրվա կադրը

Օրվա կադրը


Լուսանկարել եմ 2011թ. բջջային հեռախոսով ԱրմենՏելի սպասարկման կետում: Աշխատակիցներից ոչ մեկը չկարողացավ բացատրել <<Տեղեկատվության>> իմաստը: 

Գարիկ Ալեքսանյան
Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S4 սմարթֆոնը

Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S4 սմարթֆոնը



Սամսունգ ընկերությունը վերջապես ներկայացրեց երկար սպասված Galaxy S4 սմարֆոնը: Այսպիսով Galaxy S4-ը արտաքին դիզայնով շատ նման է Galaxy S3-ին, սակայն S4-ը չափսերով ավելի փոքր է S3-ից: Սմարֆոնի երկարությունը 136.6 մմ է, լայնությունը՝ 69.8մմ (S3-70.66մմ), իսկ հաստությունը՝ 7.9մմ (S3-8.6մմ): Սակայն S4-ի ավելի փոքր կորպուսում տեղադրված է համեմատաբար ավելի մեծ 1920x1020 թողունակությամբ  էկրան (5 դյույմ):


Շուկայից կախված Galaxy S4-ը հասանելի կլինի երկու տարբերակով՝ 1.9 Ghz 4 միջուկով  Snapdragon 600 պրոցեսորով և 1.6Ghz 8 միջուկով Exynos 5 Octa պրոցեսորով: Galaxy S4-ի օպերատիվ հիշողությունը 2Գբ է, իսկ ներքին հիշողությունը մոդելից կախված 16/32/64 ԳԲ: Հեռախոսի հիշողությունը հնարավոր է շատացնել ևս 64 Գբ-ով՝ դրան microSD հիշողության քարտ կցելով:   Galaxy S4-ն ունի 2 տեսախցիկ՝ 13 մեգապիքսելանոց հետևի մասում և 2 մեգապիքսելանոց՝ առջևի։ Երկու տեսախցիկներն էլ նկարահանում են 1080p որակով վիդեոներ: Հնարավորություն կա նաև միաժամանակ լուսանկարել 2 տեսախցիկներով։ 



Galaxy S4-ի հետաքրքիր ֆունկցիաներից են նաև Smart Pause, Smart Scroll, Air View և Air Gesture նորարարությունները:

Smart Pause-երբ օգտագործողը դադարում է նայել հեռախոսին տեսանյութն ավտոմատ կանգ է առնում, իսկ երբ նորից նայում է էկրանին՝ ավտոմատ միանում է:

Smart Scroll - սմարֆոնը հետևում է օգտագործողի գլխի շարժումներին և ավտոմատ թերթում էջերը:



Air View - այս ֆունկցիան թույլ է տալիս առանց էկրանին դիպչելու տեսնել հաղորդագրության տեքստը կամ ֆոտոալբոմի լուսանկարները:

Air Gesture - այս ֆունկցիան թույլ է տալիս առանց էկրանին դիպչելու կառավարել հեռախոսը կամ կատարել զանգեր:



Galaxy S4-ը պարունակում է GSM, HSPA+, LTE, Wi-Fi 802.11, NFC, Bluetooth 4.0 ինտերֆեյսներ և աշխատում է Android 4.2.2 Jelly Bean համակարգով: Սմարֆոնը նաև ներառում է խոնավության և ջերմաստիճանի սենսորներ:
Ինչպես խաղալ հայտնի Subway Surfers խաղը Windows համակարգում

Ինչպես խաղալ հայտնի Subway Surfers խաղը Windows համակարգում



Android և iOS համակարգերով աշխատող պլանշետների և սմարթֆոնների համար նախատեսված հայտնի  Subway Surfers խաղը հնարավոր է նաև խաղալ անհատական համակարգչի վրա՝ Windows օպերացիոն համակարգում: Խաղում անհրաժեշտ է խուսափել գնացքների և այլ պատնեշների հետ բախումից ու հավաքել հնարավորինս շատ միավորներ ու բոնուսներ:



Windows-ում խաղը կառավարվում է մկնիկով (մկնիկի ձախ կոճակը սեղմած պահեք և այն տեղաշարժեք աջ, ձախ, վերև և ներքև):
iPad-ի և թղթի տարբերությունը (Տեսանյութ)

iPad-ի և թղթի տարբերությունը (Տեսանյութ)

Օրվա կադրը

Օրվա կադրը

Ինչպես ակտիվացնել Youtube-ի նոր դիզայնը

Ինչպես ակտիվացնել Youtube-ի նոր դիզայնը



Youtube-ի ինտերֆեյսը շարունակվում է փոփոխությունների ենթարկվել: Այժմ արդեն հնարավոր է ակտիվացնել ալիքների՝ Channel-ների ձևափոխված ինտերֆեյսը, որը պարունակում է մի շարք փոփոխություններ: Օրինակ կարող եք Ձեր ալիքի համար ընտրել մեծ չափսի գլխավոր լուսանկար կամ թրեյլեր: Այս փոփոխությունով Google-ը փորձում է բոլոր պլատֆորմերի համար ստեղծել միանման ալիքներ (վեբ, հեռուստացույց, բջջային): Նոր ինտերֆեյսը ակտիվացնելու համար այցելեք այստեղ ու ներքևում սեղմեք Get Started: Հին ինտերֆեյսին վերադառնալում համար նորից այցելեք նշված կայքը ու ներևքում սեղմեք Switch back:
Այս փոքրիկ ջերմաչափը միանալով սմարթֆոնին ցուցադրում է տվյալ վայրի ջերմաստիճանը

Այս փոքրիկ ջերմաչափը միանալով սմարթֆոնին ցուցադրում է տվյալ վայրի ջերմաստիճանը


Բլոգում մի քանի անգամ արդեն անդրադարձել եմ կրեատիվ նախագծերի ֆինանսավորմամբ զբաղվող Ամերիկյան հայտնի Kickstarter կայքում տեղադրված նախագծերին, որոնք որոշակի ֆինանսավորում ստանալուց հետո կյանքի են կոչվում: Այս անգամ նույնպես ցանկանում եմ անդրադառնալ մի հետաքրքիր նախագծի, որը կոչվում է Thermodo: Այն փոքրիկ ջերմաստիճանի սենսոր է, որը միացնելով սմարթֆոնի աուդիո բնիկին ցուցադրում է տվյալ վայրի ջերմաստիճանը:


Իհարկե այժմ կան եղանակը ցույց տվող բազմաթիվ ծրագրեր, սակայն դրանք տվյալները ստանում են ինտերնետի միջոցով և այդքան էլ ճշգրիտ չեն: Իսկ Thermodo-ն ցանկացած պահի ցուցադրելու է տվյալ վայրի ճշգրիտ ջերմաստիճանը:


KickStarter-ում սարքի նախնական գինը սկսվում է $25-ից: Սարքը աշխատում է iOS և Android սարքերի վրա, որոնց վրա անհրաժեշտ է տեղադրել Thermo կամ Haze հավելվածները:
Ինչպես ծալել ականջակալները, որպեսզի դրանք չխճճվեն

Ինչպես ծալել ականջակալները, որպեսզի դրանք չխճճվեն



Այս ծառայությունը լուսանկարում է մկնիկը շարժողին և ուղարկում էլ. փոստին

Այս ծառայությունը լուսանկարում է մկնիկը շարժողին և ուղարկում էլ. փոստին


Այսօր կանդրադառնանք mouselock օնլայն ծառայությանը: Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. գտնվելով աշխատանքի վայրում կամ տանը անհրաժեշտություն է առաջանում որոշակի ժամանակով հեռանալ համակարգչի էկրանի մոտից: Եթե Ձեր բացակայության ժամանակ որևէ մեկը շարժում է Ձեր համակարգչի մկնիկը, ապա տվյալ պահին Ձեր էլ. փոստին ստանում եք հաղորդագրություն այն մասին, որ ինչ-որ մեկը շարժել է Ձեր մկնիկը և փորձում է օգտվել Ձեր համակարգչից: Այս ծառայության առաձնահատկությունն այն է, որ Ձեր էլ. փոստին է ուղարկվելու նաև մկնիկ շարժող անձնավորության լուսանկարը: Այսինքն մկնիկը շարժվելու դեպքում ծառայությունը համակարգչի Web camera-ով ավտոմատ լուսանկարում է մկնիկը շարժողին ու ուղարկում լուսանկարը: Ծառայությունից օգտվելը շատ պարզ է: Անհրաժեշտ է մուտք կատարել Ձեր Google հաշվի միջոցով, այնուհետև մկնիկով սեղմել 1-10 թվերից որև մեկի վրա: 



Այնուհետև սլաքը դրեք նշված տարածքում ու քլիք արեք: Եթե ցանկանում եք, որ մեյլին ուղարկվի նաև մկնիկ շարժողի լուսանկարը, ապա տվեք համապատասխան թույլատվություն:


Այսքանով ավարտվում են կարգավորումները: Հետագայում մկնիկ շարժողը պարտավոր է կարճ ժամանակահատվածում սեղմել Ձեր կողմից որոշված թվի վրա, հակառակ դեպքում Ձեր էլեկտրոնային փոստի վրա կստանաք համապատասխան տեղեկացումը:
Օրվա կադրը

Օրվա կադրը

Ուղարկեց Պետո Մուրադյանը
Ինչպես ակտիվացնել Ֆեյսբուքում կատարված նոր փոփոխությունները

Ինչպես ակտիվացնել Ֆեյսբուքում կատարված նոր փոփոխությունները



Ֆեյսբուքը ժամեր առաջ ներկայացրեց մի քանի նորություններ, որոնք հիմնականում կապված են նորությունների հոսքի (News feed) հետ: Ահա այդ նորություններից մի քանիսը՝

1. Հոսքում լուսանկարներն ու վիդեոները ավելի մեծ են երևալու:

2. Որևէ օգտատիրոջ ընկերանալու կամ էջ լայքելու դեպքում հոսքում այդ պրոֆիլի մասին ավելի մանրամասն տվյալներ կհայտնվեն:



3.Հնարավորություն կա ֆիլտրել հոսքը ըստ որոշակի պարամետրերի (լուսանկարներ, խաղեր, երաժշտություն, խմբեր և այլն):



4.Ֆեյսբուքի բոլոր պլատֆորմերի համար նախատեսված տարբերակների ինտերֆեսյները կլինեն միանման (բջջային, պլանշետ, վեբ):
5.Հոսքում նոր գրառումների հայտնվելու դեպքում կստանաք ծանուցումներ դրանց մասին:



6.Հոսքում կցուցադրվեն նաև միևնույն գրառումը տարածող մարդկանց լուսանկարները:


Այս նոր ֆունկցիաները աստիճանաբար կկիրառվեն բոլոր օգտատերերի համար, իսկ առայժմ հասանելի կլինեն միայն քիչ թվով մարդկանց համար: Եթե ցանկանում եք ակտիվացնել այս նոր ֆունկցիաները ձեր պրոֆիլում, ապա սեղմեք այստեղ ու ներքևում սեղմեք Join Waiting List: Հայտ ներկայացնելուց հետո որոշ ժամանակ անց այս նորությունները հասանելի կլինեն Ձեր պրոֆիլի համար:
Խաղացեք Bomberman խաղն օնլայն 1000 հոգանոց մեծ խաղադաշտում

Խաղացեք Bomberman խաղն օնլայն 1000 հոգանոց մեծ խաղադաշտում


Հավանաբար ձեզանից շատերը հին համակարգիչների վրա խաղացել են հայտնի Bomberman խաղը, որտեղ անհրաժեշտ է դաշտի վրա տեղադրել բոմբեր և վերացնել մրցակիցներին: Վերջերս ստեղծվել է այդ խաղի օնլայն տարբերակը, որը պատրաստված է HTML 5-ով: Այս խաղի յուրահատկությունն այն է, որ միևնույն դաշտի վրա միաժամանակ կարող են խաղալ մինչև 1000 խաղացողներ: Խաղի կանոնները պարզ են. անհրաժեշտ է Spacebar-ով տեղադրել բոմբեր դաշտի վրա և վերացնել հակառակորդներին: Մարդուկին տեղաշարժելու համար անհրաժեշտ է սեղմել ստեղնաշարի սլաքները: Դե ինչ, մուտք գործեք կռվի դաշտ ու վերացրեք մրցակիցներին:

Ինչպես ներբեռնել վիդեոներ Youtube-ից առանց լրացուցիչ հավելված կամ ծրագիր օգտագործելու

Ինչպես ներբեռնել վիդեոներ Youtube-ից առանց լրացուցիչ հավելված կամ ծրագիր օգտագործելու



Այս թեմային շատ եմ անդրադարձել ու ներկայացրել եմ մի քանի մեթոդներ, որոնց միջոցով հնարավոր է ներբեռնել վիդեոներ Youtube կայքից: Սակայն վերջերս հայտնաբերեցի մի նոր մեթոդ, որը բավականին պարզ է և չի պահանջում լրացուցիչ հավելվածներ կամ ծրագրեր:

1. Youtube-ում բացեք այն վիդեոն, որը ցանկանում եք ներբեռնել: Աջ քլիք արեք դրա վրա ու սեղմեք Pop out:


3. Նորից աջ քլիք արեք բացված պատուհանում գտնվող վիդեոյի վրա ու սեղմեք Save video as (դիտարկչի լեզվից կախված կարող է այլ տեսքստ լինել)


4. Ֆայլի անվան վերջում ավելացրեք .flv ու սեղմեք Save:


Եթե ցանկանում եք ներբեռնել ավելի բարձր որակի վիդեոներ, ապա առաջին քայլից առաջ փոխեք վիդեոյի որակը Youtube-ում:
Lego գլուխկոտրուկների պատասխանները

Lego գլուխկոտրուկների պատասխանները



Վերջերս բլոգում ներկայացրել էի Լեգո ընկերության կողմից ստեղծված 55 գլուխկոտրուկներ, որտեղ անհրաժեշտ էր գուշակել խաղալիքների մասնիկներով պատկերված հայտնի ֆիլմերը, հեքիաթները, երգիչներին և երգերը: Որոշները գուշակեցին մի քանիսի պատասխանները, սակայն ամբողջական պատասխան այդպես էլ չեղավ: Այսպիսով ներկայացնում եմ դրանց պատասխանները:

1. Տիտանիկ
2. Prince – Purple Rain 
3. Գուլիվերի արկածները
4. Քաջ սիրտը
5. Nirvana
6. Beatles – Yellow submarine 
7. Ալիսան հրաշքների աշխարհում
8. Սոված խաղեր
9. Ալի Բաբան և 40 ավազակները
10. Բարակ կարմիր գիծ
11. Կարմիր գլխարկը
12. Մոբի Դիկ
13. Պինոկիո
14. Չորս հարսանիք և մեկ թաղում
15. Johnny Cash – I Walk the Line 
16. Խելագար շներ
17. Bob Marley & The Wailers 
18. The Police 
19. Queen – Under Pressure 
20. Սպանել Բիլլին
21. Քինգ-Քոնգ
22. Monsters, Inc.
23. Tron: Legacy
24. Սևազգեստ մարդիկ
25. Նապաստակն ու կրիան
26. Սկիզբ
27. Beatles – Strawberry fields forever 
28. Rolling Stones 
29. The Big Blue
30. M.Jackson – Black or White
31. New Kidz on the Block 
32. Kiss – Black Diamond 
33. Beatles (Abbey road) 
34. Հենզելն ու Գրետելը
35. М.Jackson
36. Prince – Little Red Corvette 
37. The Green Mile
38. 300 Սպարտացիներ
39. Jackson 5
40. Hulk
41. Մատրիքս
42. Peter Pan
43. Մաշան և արջերը
44. Վարդագույն հովազ
45. Jurassic Park
46. White stripes 
47. Rolling Stones – Paint It Black 
48. Spider-Man
49. A Clockwork Orange
50. Led zeppelin – Stairway To Heaven
51. Երեք խոզուկներ
52. Rumble Fish
53. 2001: A Space Odyssey
54. Jaws
55. Սպիտակաձյունիկը
WebKit-ով աշխատող Opera դիտարկիչն այժմ հասանելի է Անդրոիդ սարքերի համար

WebKit-ով աշխատող Opera դիտարկիչն այժմ հասանելի է Անդրոիդ սարքերի համար




Վերջերս տեղեկացրել էի, որ Opera ընկերությունը հրաժարվում է դիտարկիչներ պատրաստելու սեփական Presto տեխնոլոգիայից ու իր բոլոր դիտարկիչների հիմքում դնելու է WebKit տեխնոլոգիան: Այդ նույն տեխնոլոգիայի վրա են ստեղծված նաև Chrome և Safari դիտարկիչները: Այսպիսով Opera ընկերությունը վերջապես թողարկեց WebKit-ի վրա հիմնված Անդրոիդ սարքերի համար նախատեսված Opera դիտարկիչը:



Չնայած ծրագիրն առայժմ գտնվում է բետա տարբերակում, սակայն արդեն հասցրել է մեծ արձագանք գտնել Անդրոիդ սարքերի օգտատերերի կողմից: Ծրագիրն անվճար կարող եք ներբեռնել Google Play-ից:

Կիրառեք Harlem Shake էֆեկտը ցանկացած կայքի վրա

Կիրառեք Harlem Shake էֆեկտը ցանկացած կայքի վրա

Անցած տարի Youtube-ում մեծ հեղաշրջում արեց Gangnam Style տեսահոլովակը, որն այժմ հանդիսանում է Youtube-ում ամենաշատ դիտված տեսահոլովակը: Անկեղծ ասած այդպես էլ չհասկացա այդ երգի ու տեսահոլովակի իմաստը, սակայն մի հետևություն կարելի է անել, որ մեծ լսարան հավաքելու համար բավական է գժական շարժումներ անել տեսախցիկի առջև: Ահա հենց այդ սկզբունքով արդեն այս տարի նոր թափ են հավաքում այսպես կոչված Harlem Shake տեսահոլովակները, որոնցով այժմ ողողված է Youtube-ը: Տեսահոլովակի հերոսները Harlem Shake երաժշտության տակ անում են գժերին բնորոշ շարժումներ ու տեղադրում համացանցում: Այդ վիդեոների բովանդակությունից ու դիտումների քանակից կարելի է վերջնականապես համոզվել, որ երկրի բնակչությունն ամբողջովին խելագարվել է: Եթե այնուամենայնիվ այն երջանիկ անձանցից եք, ովքեր դեռ չեն տեսել ոչ մի Harlem Shake տեսահոլովակ, ապա Youtube-ում որոնեք այդ արտահայտությունը և կհասկանաք ինչի մասին է խոսքը: Պարզվում է կա նաև մի կայք, որը թույլ է տալիս կիրառել Harlem Shake էֆեկտը ցանկացած կայքի վրա: Օրինակ Արմբլոգի դեպքում ստացվում է հետևյալ էֆեկտը: Այլ կայքերի վրա էֆեկտը կիրառելու համար այցելեք այստեղ և գրեք կայքի հասցեն: Այնուհետև սեղմեք Shake It կոճակը: