Անդրոիդ սարքերի Google Translate հավելվածն այժմ աշխատում է նաև օֆլայն

Ամսաթիվ

Google ընկերությունը թարմացրել է Android օպերացիոն համակարգի համար նախատեսված Google Translate հավելվածը: Այսուհետ հնարավոր կլինի օգտվել այդ ծրագրից օֆլայն ռեժիմում: Այսինքն թարգմանություններ անելու համար այլևս կարիք չի լինի միանալ ինտերնետին: Ծառայությունն ակտիվացնելու համար հարկավոր է բացել ծրագրի մենյուն, ընտրել «Օֆլայն թարգմանիչ» բաժինը և ներբեռնել լեզվական փաթեթները: Սակայն օֆլայն տարբերակը ունի մի քանի թերություններ: Օրինակ դրանց բազաները դինամիկ չեն թարմանում և այս ֆունկցիան ներառում է 50 լեզուներ: 


Սակայն այն ունի նաև շատ դրական կողմեր: Օրինակ, եթե դեպի որևէ երկիր ճանապարհորդության ընթացքում հայտնվել եք մի վայրում, որտեղ չկա ինտերնետ, ապա օֆլայն թարգմանիչը կարող է շատ օգտակար լինել: Խորհուրդ է տրվում  լեզվական փաթեթները ներբեռնել Wi-Fi կապով, քանի որ դրանց ծավալները կարող են շատ մեծ լինել (օր. ռուսերենի փաթեթը մոտ 150 Mb է): Ցավոք այս ֆունկցիան առայժմ աշխատում է միայն Անդրոիդ սարքերի համար և iOS օպերացիոն համակարգի համար դեռևս նմանատիպ ֆունկցիա չկա: Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն