Բարձրանալ վերև
Փնտրվում է...

Գլոբբինգի բջջային հավելվածներն արդեն հասանելի են Google Play-ում ու App Store-ում



Վերջին շրջանում Հայաստանում հայտնվեցին մի քանի վճարովի ծառայությունները, որոնք թույլ են տալիս գնումներ կատարել արտասահմանյան հայտնի կայքերից և  մի քանի օր անց ստանալ պատվերները Հայաստանում: Գլոբբինգը հանդիսանում է նմանատիպ ծառայություններից մեկը և Հայաստան (վերջերս նաև ԼՂՀ) է առաքում ԱՄՆ-ից, ԵՄ-ից ու ՌԴ-ից գնված ապրանքները:



Գլոբբինգից օգտվելը շատ հեշտ է: Պետք է նախևառաջ գրանցվեք այս կայքում, այնուհետև ստանաք Ձեր անհատական հասցեներն ու արտասահմանյան գնումների կայքերում նշել այդ հասցեները: Գլոբբինգից օգտվելու մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:



Վերջերս Գլոբբինգը թողարկել է նաև Android ու iOS համակարգերի համար բջջյային հավելվածներ, որոնցով կարող եք մուտք գործել Ձեր գլոբբինգի հաշիվ և ստանալ տեղեկություն պատվերների կարգավիճակի մասին: Հավելվածներն ունեն նաև push ծանուցումների գործառույթ:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
1 Comments

1 մեկնաբ.: