Ֆեյսբուքի բջջային տարբերակում ավելացել է Explore բաժինը, որտեղ ցուցադրվում են այն էջերի գրառումները, որոնց չեք հետևում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEieW_1PGIt6KUUlTtL4sY90ZiuWu5J6JU_f02tFoMMaus0DOmn1dXn0yNpJ_W2d1_7PLlrg9zSL_vPdvsPYXl1tmkDyffey3_TipaOyVEpWMikVvPOoT4jdj-ut_f_hLLRcHAkl0CV9sBgg/s640/facebook+app+explore+tab.png)
Ֆեյսբուքի Անդրոիդ հավելվածում հայտնվել է EXPLORE անվանումով նոր էջ, որտեղ ցուցադրվում են նաև այն էջերի գրառումները, որոնց օգտատերը չի հետևում: Այս պահին որևէ պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա Ֆեյսբուքի կողմից և հայտնի չէ, թե այս ֆունկցիան երբ հասանելի կլինի նաև iOS-ի համար: Հայտնի չէ նաև, թե հատկապես ինչ սկզբունքով են ընտրվում այդ էջերը: Հավանաբար ցուցադրվում են այն էջերը, որոնց հետ երևբևէ առնչվել եք (օրինակ լայքել/տարածել եք այդ էջերից ինչ-որ գրառումներ, Ֆեյսբուքում որոնել եք այդ էջերը), կամ էլ ցուցադրվում են ընկերների կողմից հավանած ու քննարկվող էջերի գրառումները: