Ներկայացվեց լեգենդար Nokia 3310 հեռախոսի թարմացված տարբերակը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjzPbv0D9_5d7ex1okxorSHo_XOOq0eRIrHGv4nOJiM2VY0kL6RgGYJucSPKb8pvh2HlCdnRxS3xFiQ0xUNDMDmIHY0UFb_ehLUB5qOW1LP6smUgV6ZSyL7qIJpS3Zmkwg4JNzxgii3bFTC/s640/_29641960-fca0-11e6-905d-7be79ae01fbf%255B1%255D.jpg)
HMD Global ընկերությունը վերջապես ներկայացրեց երկար սպասված Nokia 3310 հեռախոսի թարմացված տարբերակը: Այս նոր հեռախոսի վրա կա հայտնի «Змейка» խաղը, ինչպես նաև առկա են հին ռինգթոնները: Հեռախոսն արտաքնապես նման է օրգինալ տարբերակին: Հեռախոսն աշխատում է Nokia Series 30+ պլատֆորմով: Nokia 3310-ը վաճառքում կհայտնվի մոտակա ամիսներին և հասանելի կլինի 4 գույներով՝ կարմիր, դեղին, կապույտ և մոխրագույն:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhGaVL7ot8Nf1AhW2YfP8Ap469sI4XokFjR4CnyTUbwcj1ixA0CnhZ_JKRflsxNA9F43DUvPL2SqptHeuTrnQUXQFCF-B9C-cxIOkPAwbmOhewXrCUkvdi1OCcpcXRHcNsiuG8O1sDjpfzb/s640/Nokia-3310-BeautyShot.jpg)
Nokia 3310 հեռախոսն ունի 2.4 դույմանոց գունավոր էկրան՝ 320х240 թողունակությամբ: Հեռախոսը չունի Wi-Fi, 3G, GPS մոդուլները, սակայն ունի microSD (մինչև 32Գբ), micro USB և 3.5մմ աուդիո բնիկներ: Հեռախոսի ներքին հիշողությունը 16 Մբ է: Հեռախոսն աշխատում է երկու SIM քարտով:
Nokia 3310 հեռախոսն աշխատում է SLAM տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս Bluetooth 3.0-ով փոխանակել ֆայլեր այլ սարքերի միջև, ինչպես նաև տեխնոլոգիայով միացնել արտաքին սարքեր (զանգերի և երաժշտություն լսելու համար):
Հեռախոսն ունի նաև RDS-ով աշխատող FM ռադիո և LED լույսով 2Մպ տեսախցիկ: Nokia 3310 հեռախոսն աշխատում է GSM (900/1800 Մհց) ցանցում և ինտերնետ մտնելու համար օգտագործում է EDGE տեխնոլոգիան:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiX56FzoxGqL-pUxIdtoeZr4h7VyrX7OJjsZVKV_P4BffDp7gB1mwdjcIHuRlscWxsyF6iciFiBWHlKa33g7hbl7v_qZpfkrK2vTqK1wIF_lIkWi6gcnVlCZ_7YYXV4Dd5qrX6R_JYpFJO3/s640/nokia-3310-3-of-2.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEipv2fsovDYxDHZBt097Jb_ZCAG_croXdxhZIFlD_CoD6mbhPr2Q2N23ndIiSar6oLECbqz393BIXEVBsEUZk-E3v_0Bkm9LdszLQ5SIewHH0PvWZYrSGVUtF7AbcGjnfzFbiZ7NbFcBrK1/s640/Nokia-3310-BatteryLife.jpg)
Nokia 3310 հեռախոսի մարտկոցը հերիքում է 22 ժամ խոսելու համար և 51 ժամ երաժշտություն լսելու համար: Ավտոնոմ ռեժիմում հեռախոսի մարտկոցը աշխատում է 25 օր: