Գլոբբինգի բջջային հավելվածներն արդեն հասանելի են Google Play-ում ու App Store-ում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgTfCbggBReM_ev5o5m4E4mffvz486tjUQ3CybqRT4Nwg18zmzSDnKX-YPIQ8QMbOJDs8iOnX9uwiLosh-pFgy44X5ttkSBlUb2ETNOoZHCC8-RT60v0s9okaUBuJrLC3ijouVOz0I52wZV/s640/Globbing+android+ios.jpg)
Վերջին շրջանում Հայաստանում հայտնվեցին մի քանի վճարովի ծառայությունները, որոնք թույլ են տալիս գնումներ կատարել արտասահմանյան հայտնի կայքերից և մի քանի օր անց ստանալ պատվերները Հայաստանում: Գլոբբինգը հանդիսանում է նմանատիպ ծառայություններից մեկը և Հայաստան (վերջերս նաև ԼՂՀ) է առաքում ԱՄՆ-ից, ԵՄ-ից ու ՌԴ-ից գնված ապրանքները:
Գլոբբինգից օգտվելը շատ հեշտ է: Պետք է նախևառաջ գրանցվեք այս կայքում, այնուհետև ստանաք Ձեր անհատական հասցեներն ու արտասահմանյան գնումների կայքերում նշել այդ հասցեները: Գլոբբինգից օգտվելու մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi3SUXAegOTz5W1nQfoa8FEluJQlavQT2Gl7brklQ4EYQjqcqW4cv4p0hVpyB3vKVwz0DdGOAnG8mTC0ELnxsEcSbcepBn3KSzLbUlj6J-kxti6qmHqAzhVpEgaqQA19a-omoceCO6t_8Lk/s640/Globbing+Armenia.jpeg)
Վերջերս Գլոբբինգը թողարկել է նաև Android ու iOS համակարգերի համար բջջյային հավելվածներ, որոնցով կարող եք մուտք գործել Ձեր գլոբբինգի հաշիվ և ստանալ տեղեկություն պատվերների կարգավիճակի մասին: Հավելվածներն ունեն նաև push ծանուցումների գործառույթ: