Idram, Webmoney և այլ ​դրամանականերիի միջև գումարի փոխանակման paynext կայքը նորից աշխատում է


Բլոգի նախորդ գրառումներից մեկում անդրադարձել է հայկական paynext.ru կայքին, որը թույլ է տալիս գումար փոխանակել Idram, Webmoney, Яндекс.деньги, QiWi, Payeer և այլ վիրտուալ դրամապանակների միջև: 


Կայքից օգտվելը չափազանց հեշտ է: Եկեք քայլ առ քայլ տեսնենք, թե ինչպես օրինակ Webmoney-ից գումար փոխանցենք Idram դրամապանակի վրա:


1.Բացեք paynext.ru կայքը:

2.Առաջին դաշտում ընտրեք WMR և գրեք փոխանցվող գումարը:

3.Երկրորդ դաշտում ընտրեք Idram:

4.Դրամապանակների դաշտերում գրեք համապատասխան դրամապանակների Id-ները, որոնք կարող եք գտնել Idram և Webmoney կայքերում:

5.Գրեք Ձեր էլ. փոստի հասցեն ու հեռախոսահամարը:

6.Սեղմեք Փոխանակել կոճակը:

7.Մուտք գործեք դրամապանակների պրոֆիլները և կատարեք պահանջվող գործողությունները:


Փոխանակման պահին դուք կարող եք տեսնել ընթացիկ փոխարժեքը: Նշեմ, որ paynext.ru կայքն առաջարկում է տարադրամի փոխանակման բավականին բարձր փոխարժեք:


Այս կայքով կարող եք նաև լիցքավորել բջջային հեռախոսները: Պետք է ընդամենը փոխանակման երկրորդ դաշտում ընտրել համապատասխան բջջային օպերատորին:


paynext.ru կայքում ցուցադրվում է նաև դրամապանակների ընթացիկ ռեզերվները: Կայքի հեղինակները խոստանում են հետագայում ավելացնել նոր դրամանապակներ և բարելավվել կայքի արտաքին ինտերֆեյսը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն