Մասնագետները գտեն են Petya վիրուսի տարածումը կանխող շատ պարզ մեթոդ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg8_ikuoB0hPXW3iE3JAxn0BGQ68KxWK4ySwMiGx0LBwZwFQOncuA2IA5P-PFtdsn5G5ZtCVa0dMY2IghYheMeD53MY6ijar-8NRRqEh8pJDVXnzcH5voNDE1gZrx5zbHiteqBMuv2sdXW_/s640/petya_virus_0.png)
Օրեր առաջ Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում մեծ տարածում գտավ Petya կոչվող վիրուսը, որը տարածվելու և աշխատելու սկզբունքով նման է վերջերս տարածված WannaCry վիրուսին: Այս նոր վիրուսը նույնպես կոդավորում է օգտատերերի ֆայլերը և դրա դիմաց պահանջում 300 ԱՄՆ դոլարին համարժեք բիթքոին: Տվյալ պահին հավաքվել է ավելի քան 10.000 ԱՄՆ դոլար (փոխանցումներին կարող եք հետևել այստեղ):
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjLMsxx7ceNPO0xjBPlgMrlgssfHlmzyz9dqVFTNBAiul1x_KvH9nyBh9c1YfofQv1z8n-M9Ytp-tY9JdO9onjJAR40y2-XPV1dVIDkeh2s10v_miEkt9y-KkyekBoL71QUxpvLB1TPUspD/s640/DDVA3BQVwAAF4ts%255B1%255D.jpg)
Մասնագետները խորհուրդ են տալիս տեղադրել օպերացիոն համակարգչի և հակավիրուսի վերջին թարմացումները, փակեն համապատասխան խոցելի տեղերն ու պորտերը, չներբեռնեն ու չբացեն անծանոթ մարդկանցից ստացած նամակները: Որոշ մասնագետներ գտել են նաև ավելի հեշտ ու պարզ մեթոդ: Պետք է ընդամենը Windows-ի թղթապանակի մեջ ստեղծել perfc անունով դատարկ ֆայլ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj_1YOY-TlKIQLmN3VIKOP8_s7fynwjSolLFcHMpQHPkTt0v66EB5Eb2rIIxkOtos41tDB7IYNELCEkJ2IM-ZI7lrOW4xBeJ7eXYFY4Cl5_fXvSZxtjZ6RdzaxVDhgcTgCCWZwGzb3n1nJu/s640/petya.png)
1. Բացեք notepad ծրագիրը կամ ցանկացած այլ տեքստային խմբագրիչ:
2. Ոչինչ մի գրեք և պահպանեք ֆայլը perfc անունով: Ապահովության համար կրկնեք նույն քայլերը և պահպանեք նաև perfc.dll անունով ֆայլ: Այնուհետև այս երկու ֆայլերը տեղադրեք C:\Windows\ թղթապանակում:
3. Վերջում բացեք այդ ֆայլերի պարամետրերի պատուհանը և նշեք read only պարամետրը:
3. Վերջում բացեք այդ ֆայլերի պարամետրերի պատուհանը և նշեք read only պարամետրը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgCDgHQNC5dAzRfxWK1rIYX7_9zov1k0YtemcbdTizs82XGUeDn8waXhRXwL_LkTjahHTr5b1bLywTriLJlztE6l3CltnmAJrYIeNZIRcPvc47i3PLH2kE-fpu_lw3fmH-TorX6Y5fJxv4K/s640/2017-06-28_19-59-44.png)
Պարզվում է, որ այս վիրուսը նախևառաջ ստուգում է այդ perfc անունով ֆայլի առկայությունը, և գտնելու դեպքում ոչ մի վնաս չի տալիս:
Խորհուրդ կտամ նաև տեղադրել Windows-ի խոցելիությունը շտկող թարմացումները, որոնք նշված են այս գրառման մեջ:
Խորհուրդ կտամ նաև տեղադրել Windows-ի խոցելիությունը շտկող թարմացումները, որոնք նշված են այս գրառման մեջ: