Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Facebook-ում հայտնվել է ուղիղ հեռարձակման հնարավորություն

Facebook-ում հայտնվել է ուղիղ հեռարձակման հնարավորություն


Facebook-ի ղեկավարները շարունակում է ավելացնել նոր ֆունկցիաներ և դրանով փորձել ավելի շատ օգտատերի պահել իրենց կայքում: Այս անգամ հերթը հասավ ուղիղ հեռարձակումներին: Այսուհետ ցանկացած օգտատեր կարող է սեղմել համապատասխան կոճակը և այսպես ասած live stream անել: Բնականաբար ընկերներն ու մնացած օգտատերերը կարող են մեկնաբանել կամ հավանել այդ հեռարձակումը օնլայն ռեժիմում: Այս ֆունկցիան առայժմ հասանելի կլինի միայն ԱՄՆ օգտատերերի համար և փորձարկումներից հետո հասանելի կլինի բոլորի համար: Հիշեցնեմ, որ Twitter-ը նույնպես ունի նմանատիպ ծառայություն, որը կոչվում է Periscope:
Կարդալ ավելին
Վիդեոներ հեռաձարկելու համար նախատեսված Periscope հավելվածն արդեն հասանելի է Անդրոիդի վրա

Վիդեոներ հեռաձարկելու համար նախատեսված Periscope հավելվածն արդեն հասանելի է Անդրոիդի վրա



Երկու ամիս առաջ Twitter ընկերությունը iOS համակարգի համար ներկայացրեց Periscope ծառայությունը, որը նախատեսված է ուղիղ եթերով վիդեոներ հեռարձակելու համար: Այդ ծառայության մասին մանրամասն մեկ անգամ արդեն գրել եմ, այդ պատճառով այս անգամ չեմ անդրադառնա (կարդալ): Միայն նշեմ, որ վերջերս ստեղծվել է նաև այդ ծառայության Android հավելվածը, որը հնարավոր է ներբեռնել Google Play-ից: Հիշեցնեմ նաև, որ շաբաթներ առաջ ստեղծվել է հատուկ կայք, որտեղ կարող եք տեսնել Periscope-ով տվյալ պահին հեռարձակվող բոլոր վիդեոները:


Կարդալ ավելին
Ինչպես տեսնել տվյալ պահին Periscope-ով հեռարձակվող բոլոր վիդեոները

Ինչպես տեսնել տվյալ պահին Periscope-ով հեռարձակվող բոլոր վիդեոները


Օրեր առաջ Twitter-ը ներկայացեց Periscope ծառայությունը, որի միջոցով iOS համակարգի օգտատերերը կարող են բջջային սարքով նկարել վիդեո և այն ուղիղ եթերով հեռարձակել իրենց հետևորդների կամ այլ օգտատերերի համար: Սակայն Periscope հավելվածը ցուցադրվում է միայն մի քանի հեռարձակումներ և պետք է հաճախակի թարմացնել ցուցակը, որպեսզի ցուցադրվեն այլ հեռարձակումներ: Այս թերությունը վերացնելու համար ստեղծվել է հատուկ կայք, որտեղ ցուցադրվում են Periscope-ով հեռարձակվող բոլոր վիդեոները:

Կարդալ ավելին
Twitter ընկերությունը թողարկել է վիդեոներ հեռաձարկելու հավելված

Twitter ընկերությունը թողարկել է վիդեոներ հեռաձարկելու հավելված



Twitter ընկերությունը iOS համակարգի համար ստեղծել է նոր հավելված, որը նախատեսված է ուղիղ եթերում վիդեոներ հեռաձարկելու համար: Հավելվածը կոչվում է Periscope և հասանելի է App Store-ում: Հեռարձակման ժամանակ հնարավոր է նշել նաև հեռարձակման վայրը: Երբ օգտատերերից մեկը սկսում է հեռարձակել վիդեո, նրա պրոֆիլին հետևողները տեղեկանում են դրա մասին ծանուցումների տեսքով: Եթե ընտրված է «Հեռարձակել Twitter-ում» ֆունկցիան, ապա հեռարձակողի անունից «թվիթ» է գրվում, որտեղ նշված է հեռարձակման հղումը: Բաժանորդները կարող են սեղմել այդ հասցեի վրա և վեբ ինտերֆեյսում տեսնել հեռարձակումը:



Հետևորդները կարող են իրական ժամանակում մեկնաբանել կամ «սրտիկներ» դնել հեռարձակմանը: Հեռարձակումն ավարտելուց հետո հեղինակը կարող է պահպանել վիդեոն այն հետևորդների համար, ովքեր բաց են թողել ուղիղ հեռարձակումը: Հնարավոր է նաև ստեղծել «Թաքուն» հեռարձակում և դրա հասցեն ուղարկել միայն հատուկ մարդկանց:


Կարդալ ավելին