Թողարկվել է 360Stories Yerevan, Armenia Անդրոիդ հավելվածը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEguTXlthXa9nUC-o8IZYJAIGjpsTfv5vJ3-LkbNDGPpjYNaXmaQmDNj5dwEOhAaGz3WyIrlhr8vevFySRGi5fQGyhyLIBLIib__3XYQHV5IW0Y62PZfuaOk5iA88NwA18Gc_G5isxElq3Dr/s640/360+stories+yerevan+armenia.png)
360Stories թիմը Android օպերացիոն համակարգի համար թողարկել է 360Stories Yerevan, Armenia հավելվածը, որի միջոցով կարող եք վիրտուալ շրջայց կատարել Հայաստանի գեղատեսիլ և հասարակական վայրերում, ինչպես նաև գրել պատմություններ ու հիշողություններ այդ վայրերի հետ կապված և դրանք ավելացնել 360Stories համակարգում: Հիշեցնեմ, որ այս ծառայության iOS տարբերակը վաղուց արդեն հասանելի էր App Store-ում: 360Stories-ի բջջային տարբերակներում կա նաև Cardboard ռեժիմ, որի դեպքում վիրտուալ վայրերը կարող եք տեսնել VR սարքերի միջոցով:
Նմանատիպ սարք կարող եք ձեռք բերել հենց 360Stories թիմից կամ օրինակ այստեղից, սակայն հաշվի առեք, որ Ձեր հեռախոսը պետք է ունենա Gyroscope մոդուլ: