Facebook Messenger-ում հայտնվել է բոտեր ստեղծելու և դրանց հետ զրուցելու հնարավորություն
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhlQMmINyqpyzNIlDV2RuHvk4p0v4BRRkAaxW68Ry3BAfPsum-0bgJUXlfwmb8y1YAOsfIGDwvKS_M5RAiJ3tbqZcFhJeiEAUoukHbrLzsN7x5I-5EAfgBCK_zy_D2gqW9CqW4UfVRnjUg5/s640/_89195617_310462f6-7973-40d9-93a9-1cdbe1c565a6%255B1%255D.jpg)
Facebook ընկերությունը շարունակում է կատարելագործել իր Messenger պլատֆորմը և ծրագրավորողներին արդեն հնարավորություն է տրվում ստեղծել բոտեր (ռոբոտներ), որոնք նախատեսված են որոշ գործողություններ ավտոմատացնելու համար: Այսինքն հնարավոր կլինի ստեղծել ծրագրեր, որոնք ավտոմատ կպատասխանեն օգտատերերի հարցերին և նրանց կտրամադրեն որոշակի ինֆորմացիա: F8 համաժողովի ժամանակ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցուցադրեց CNN և 1-800-FLOWERS բոտերի աշխատանքը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiPpDFW5KlAm6eFKvrqXaG8j73gePTYJgcrPnjCpPnH-HK5eKVOFQ8HZ-Ba7AybVXCIJdMfLvIPhpm5vJ0ly3kRxO1AjUUBRnTYR5vC9Mv0rAtGOfCwqBODZILx54TlGOuiL_IL7Djh9hyG/s640/Screenshot_2016-04-13-16-32-45.png)
CNN բոտն ընդունակ է զրուցակցին ուղարկել նորություններ, իսկ 1-800-FLOWERS բոտի միջոցով հնարավոր է պատվիրել ծաղիկներ: Կարող եք նաև Messenger-ով գրել Poncho կոչվող բոտին ու իմանալ եղանակի մասին տվյալներ: Տվյալ պահին հայտնի և հետաքրքիր բոտերի ցուցակը կարող եք տեսնել այստեղ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjDAnY_KF4KOYtrohx3GUvTDPeH3Koh2uYTIveWnClu0CbKY9nDilIJTcEibCty3UKKSDrmI28wvcuZFCHaBbK-ghxtObFd_aZlZOXcApOT7hYmQHmLlts2H7ryvH9ndthMEZjPjGo9gDqS/s640/Screenshot_2016-04-13-16-29-40.png)