Samsung-ը ներկայացրեց Galaxy S22, S22+ և S22 Ultra սմարթֆոնները

Ամսաթիվ

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S22, S22+ և S22 Ultra սմարթֆոնները: Սմարթֆոնները արտաքնապես նման են Galaxy S21-ի մինիմալիստիկ դիզայնին: Սմարթֆոնների կորպուսը Armor Aluminium մետաղից է, իսկ առջևում և հետրում սմարթֆոնը պաշտպանված է Corning Gorilla Glass Victus+ ապակիով: Սմարթֆոնները հասանելի են 4 գույներով՝ Phantom White, Phantom Black, Green և Pink Gold:

Galaxy S22-ն ունի 6,1 դյույմանոց Dynamic AMOLED 2X էկրան (FullHD+, 120 Հց Super Smooth), իսկ S22+ մոդելն ունի նույն պարամետրերով 6,6 դյույմանոց էկրան: Սմարթֆոնների հետևի մասում տեղադրված է երեք մոդուլներով տեսախցիկ՝ 50 Մպ (Dual Pixel AF, F1.8, 85°) հիմնական,12 Մպ (F2.2, 120°) լուսանկարների օպտիկական ստաբիլիզացիայով լայնանկյուն և 10 Մպ (F2.4, 36°) տելեֆոտո՝ օպտիկական ստաբիլիզացիայով և 3X օպտիկական զումով: Սմարթֆոնների առջևում տեղադրված է  10 Մպ (F2.2, 80°) տեսախցիկ, որը գտնվում է էկրանի մեջտեղի փոքր անցքի մեջ:

Galaxy S22 և S22+ սմարթֆոնները պաշտպանված են ջրից և փոշուց IP68 ստանդարտով, ինչը թույլ է տալիս մոտ 30 րոպե սմարթֆոնը սուզել 1.5 խորությամբ մետր ջրի մեջ: Շուկայից կախված սմարթֆոններն աշխատելու են  Snapdragon 8 Gen 1 կամ Exynos 2200 պրոցեսորներով: Սմարթֆոնների ներքին հիշողությունը մոդելից կախված 128 ԳԲ կամ 256 ԳԲ է, իսկ ներքին հիշողությունը՝ 8 ԳԲ:

Samsung Galaxy S22 սմարթֆոնի մարտկոցը  3700 մԱժ է, իսկ  S22+ տարբերակինը՝ 4500 մԱժ: Հետաքրքիր է, որ S22-ը լարով լիցքավորվում է 25 Վտ հզորությամբ, իսկ S22+ տարբերակը՝ 45Վտ: Սմարթֆոնները անլար լիցքավորվում են 15 Վտ հզորությամբ: Սմարթֆոններն աշխատում են Android 12 օպերացիոն համակարգով և Samsung One UI 4.1 ինտերֆեյսով: Սմարթֆոններն ունեն 5G, LTE և Wi-Fi 6, NFC մոդուլներ:

Samsung-ը նշում է, որ սմարթֆոնների պատրասման համար օգտագործվել է օվկիանոսներում գտնվող վերամշակված ձկնորսական ցանցերով, իսկ սմարթֆոնների տուփը 100%-ով ստեղծված է վերամշակված թղթից: Սմարթֆոնների տուփի մեջ առկա է Type C լար, սակայն լիցքավորման ադապտերը բացակայում է:

Ինչ վերաբերում է S22 Ultra մոդելին, ապա այն արտաքնապես և պարամետրերով տարբերվում է Galaxy S22 և S22+ մոդելներից: Ultra մոդելի ներքևի և վերևի մակերեսները հարթ են, իսկ կողքերը անկյան տակ ճկված: Հասանելի են սմարթֆոնների 4 գունային տարբերակներ՝ Phantom White, Phantom Black, Green և Burgundy: 

Արտաքին տարբերություն կա նաև տեսախցիկների մոդուլում: Եթե S22 և S22+  մոդելներում տեսախցիկները հավաքված էին մի վահանակի մեջ, ապա այստեղ դրանք առանձին են:

S22 Ultra սմարթֆոններն ունեն 6,8 դյույմանոց Dynamic AMOLED 2X Edge էկրան (QHD+, 120Հց  Super Smooth): Այս մոդելում նույնպես շուկայից կախված լինելու է Snapdragon 8 Gen 1 կամ Exynos 2200 պրոցեսոր: Հասանելի են լինելու 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 128 ԳԲ ներքին հիշողությամբ տարբերակներ կամ 12ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ, 512 ԳԲ կամ 1 ՏԲ տարբերակներ: 

Սմարթֆոնների առջևի տեսախցիկը 40 Մպ է: S22 Ultra սմարթֆոնների մարտկոցը 5000 մԱժ է, որն անլար լիցքավորվում է 15 Վտ-ով, իսկ լարով՝ 45 Վտ: 

S22 Ultra սմարթֆոնների տեսախցիկների մոդուլը ներառում է 108 Մպ (Dual Pixel AF, F1.8, 85°), լայնանկյուն 12 Մպ (F2.2, 120°), երկու հատ 10 Մպ տելեֆոտո՝  F2.4, 36°, 3X օպտիկական զումով և F4.9, 11°, 10X օպտիկական զումով: Առկա է նաև 100X Space zoom: Սմարթֆոնների տեսախցիկներն աշխատում են արհեստական բանականությամբ, որը ճանաչում է օբյեկտներն ու տեսարանները և թույլ է տալիս ստանալ առավելագույն որակով և դետալիզացված լուսանկարներ: 

Samsung-ի ինժեներները առանձին ուշադրություն են հատկացրել նաև գիշերային ռեժիմին, որը կատարյալ մթության մեջ ստանում է բավականին որակյալ լուսանկարներ:  Super Steady System ֆունկցիան նվազեցնում է քայլելու ընթացքում սմարթֆոնի վիբրացիան: Սմարթֆոններում առկա է նաև Pro ռեժիմ, որտեղ մասնագետները կարող են նկարել և Expert RAW ֆիրմային ծրագրով մշակել RAW լուսանկարները:

S22 Ultra սմարթֆոնների հիմնական առանձնահատկություններից է նաև S Pen ստիլուսի առկայությունն ու դրա համար նախատեսված հատուկ դարակը: Ստիլուսի զգայնությունը  9 միլիվայրկյանից իջեցվել է մինչև 2,8 մվրկ: Դա հաջողվել է անել արհեստական բանականությամբ և նոր Wacom չիպով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն