Պաշտոնապես ներկայացվեց յուրատեսակ տեսքով Nothing Phone (1) սմարթֆոնը

Ամսաթիվ

Nothing ընկերությունը, որը հիմնադրվել է հայտնի OnePlus-ի համահեղինակներից մեկի կողմից, պաշտոնապես ներկայացրեց իր առաջին սմարթֆոնը՝ Phone (1)-ը: Նշեմ, որ շաբաթներ առաջ համացանցում արդեն հայտնվել էին այս սմարթֆոնի արտաքին տեքսն ու որոշ տեխնիկական բնութագրեր: 


Այս սմարթֆոնի գլխավոր առանձնահատկություններից է յուրատեսակ արտաքին տեսքը: Սմարթֆոնի հետևում տեղադրված է թափանցիկ ափակի, որի տակ գտնվում են LED լույսեր: Դրանք օգտագործվում են օրինակ զանգ ստանալու կամ ծանուցումները ցուցադրելու համար: 


Nothing Phone (1) սմարթֆոնի տեխնիկական պարամետրերն են՝ 

էկրան: 6,55 դյույմ, OLED, Full HD+, 60-120 Հց, HDR10+, Gorilla Glass 

Պրոցեսոր: 8 միջուկանի Qualcomm Snapdragon 778G+, 2,5 ԳՀց, Adreno 642L գրաֆիկական ադապտեր 

Հիշողություն: 8/12 ԳԲ օպերատիվ (LPDDR5), 128/256 ԳԲ ներքին (UFS 3.1) 

Տեսախցիկ: 50 Մպ (հիմնական,Sony IMX766), 50 Մպ (լայնանկյուն,Samsung JN1), 16 Մպ (առջևի,Sony IMX471) 

Մարտկոց: 4500 մԱժ, լարով 33 Վտ, անլար 15 Վտ, ռեվերսիվ 5 Վտ 

Օպերացիոն համակարգ: Android 12, Nothing OS 

Մոդուլներ: USB-C, Wi-Fi 6, Bluetooth 5.2, GPS, LTE, 5G, NFC 


Սմարթֆոնն ունի նաև երկու ուղղություններով ռեվերսիվ լիցքավորում: Այսինքն այս սմարթֆոնով հնարավոր է անլար լիցքավորել այլ սմարթֆոն և հակառակը: Սմարթֆոնի կորպուսը պաշտպանված է ջրից ու փոշուց IP53 ստանդարտով: Սմարթֆոնի վրա տեղադրված են երկու դինամիկներ: 


Nothing Phone (1) սմարթֆոնի տեսախցիկի հիմնական Sony IMX766 մոդուլն ունի պատկերի ինչպես օպտիկական, այնպես էլ թվային ստբիլիզացիա (OIS,EIS), ինչպես նաև մի շարք այլ ծրագրային գործառույթներ՝ գիշերային, դիմանկար և այլն: Լայնանկյուն Samsung JN1 մոդուլը 114 աստիճան է և կարող է լուսանկարել մակրոլուսանկարներ մինչև 4 սմ հեռավորության վրա: 


Nothing Phone (1)-ի 8/128 ԳԲ տարբերակը վաճառվելու է 470 դոլարով, 8/256 ԳԲ տարբերակը՝ 530 դոլար, իսկ 12/256 ԳԲ տարբերակը՝ 590 դոլար : Վաճառքը մեկնարկելու է հուլիսի 21-ից ավելի քան 40 երկրների շուկաների համար: Nothing Phone (1)-ի էկրանի նկարները կարող եք ներբեռնել այստեղից:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն