Ֆլագման հեռախոս՝ արդար գնով։ Ինչպիսին է ստացվել HONOR 90 սմարթֆոնը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhZU0K1hVDl31y6fZDY5n0WJ4NrD5nfmlLAV1gN9CSDkTF0ZWrQFdlUlyfIaciZW8sEuFHy79Vwhd0s2g_6Vcmeq-2QTq6aCJ7wPhUpb1VvE7We1grRrEO58Vo4ajqOA6sGeObkCNAXdWqxhNQfbv8iCEK0d3zX4wwaDGL_jmRDCOW6y9F4uR6pxztBPQCo/w640-h426/Main%20Photo.jpg)
HONOR-ը Հայաստանում սկսել է իր վերջին սմարթֆոնների՝ HONOR 90 և HONOR 90 Lite մոդելների վաճառքը։ Այսօր կտեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում ավագ մոդելը։ Սովորաբար ընկերությունը կարողանում է թողարկել թոփ սմարթֆոններ մատչելի գնով։ Անցնելով առաջ՝ նշենք, որ դա այս անգամ ևս ստացվել է։ Եկե՛ք տեսնենք, թե ինչ հետաքրքիր լուծումներ է առաջարկում HONOR 90-ը։
Տուփի մեջ կա այն ամենն, ինչ անհրաժեշտ է
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiosJFEz1GXBwGOlYn-fyzwpRn4KxnIjWzsnQFBpwTWffaXGBIAT6VWkYSX13YM0pmCLOi0iRC4fk0Pk4mKsNIbIOoWaIKiSPODNoTZMr6mNRBKChAzJR1bjpmHD-UFK01XqPUcrOcXBcj-peLQm1471hGQ3xL1D-4IJ3zQgPwmSVzy_lEmRwxVpYhnc6_0/w640-h426/Photo%202.jpg)
Վերջին տարիներին արտադրողները նախընտրում են խնայել ոչ միայն փաթեթավորման, այլև այնպիսի անհրաժեշտ պարագաների վրա, ինչպիսին է լիցքավորման սարքը։ HONOR 90-ի դեպքում ամեն ինչ կարգին է։ Առկա է ոչ միայն ասեղը, այլև լարն ու 66 Վտ հզորությամբ սնուցման բլոկը։
Լուսնային դիզայն
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhPpjEwX5Y15HgBjL0aJPNg88-kQZpN77FgAy5LIpgQdif_xfB2hgqInbsifx4fm9vZfE4T3DbMFyVILQ7SBlGcfmcyFyVD4FB-5KNb2aSpBIVtJWN8fMgxf4JpjhwbC59LkKdBE6C_nXnBUe8TpGiuGDNmwlRHRO3fcWv0eeGN23pOo1q2kCUXcUVp5pT0/w640-h426/Photo%203.jpg)
Ինչու՞ լուսնային։ Այդպես է արտահայտվում արտադրողը՝ շեշտելով տեսախցիկների հարթակների ձևավորումը։ Առկա է երկու այդպիսի հարթակ, ընդ որում դրանցից յուրաքանչյուրն իրականացված է շրջանագծերը ծածկող էլիպսների նման։ Ըստ մտահղացման` ստացված ծավալային պատկերները խորհրդանշում են լուսնի փոփոխվող փուլերը։
Հետևի հատվածի ձևավորումը նույնպես նորարական է։ Այսպես, HONOR 90-ի համար հասանելի բոլոր գույների մեջ ներառված է «արկտիկական սառույց» մարքեթինգային անվանումով տարբերակը։ Մակերևույթի պատկերն ինչ-որ առումով իսկապես հիշեցնում է սառցե նախշազարդեր, որոնք փայլփլում են տարբեր անկյունների տակ։
Դասական լուծումների սիրահարների համար հասանելի է HONOR 90-ի սև տարբերակը՝ հարթ ծածկույթով։ Եվ երրորդ գունային լուծումը՝ փայլատ մակերևությով զմրուխտե կանաչն է, որի վրա չեն մնում մատնահետքեր։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjyirDXtZdmwAT_PEEOsIY_fwB42Xxiwi6Pe_7AhHrXXiwFLa9E-5NIU-m6zl4VU-P5NICFqhsnazKcmsw69hOBrnkEmfwkXkUKoeZE-kqENd6mU7gRrBFSeFMe4kw5KvwMaaw8-rTe4GAigAzqc__7IXphWStWur7XzOpYtPoWfUbVEvvzfEPzrtTWG3wv/w640-h426/Photo%204.jpg)
Նոր HONOR 90-ի դիզայներները, հավանաբար, ոգեշնչվել են բնության ուրվագծերով։ Այստեղից է կորությունների և սահուն գծերի առկայությունը։ Այսպիսի սարքը հաճելի է զգալ ափի մեջ։
Մատնահետքի սենսորը ներկառուցված է դիսփլեյի մեջ, իսկ ցուցիչն աշխատում է ակնթարթորեն և անսխալ։ Կարելի է նաև օգտվել դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման ֆունկցիայից, որն ակտիվանում է դիմային տեսախցիկի օգնությամբ։
HONOR 90-ը թարմ դիզայն ունի՝ ձևավորման մեջ կիրառված գրավիչ առանձնահատկություններով։ Սակայն այն միացնելուց հետո ուշադրություն է գրավում շքեղ էկրանը։
Շատ, պայծառ, անվտանգ
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjLX1cABRVyldnZTuswi4cMxChSrqJCHk2fIxqkCEt4e4qt8c6aVYMiGh2SqKerYHcckIrLNNs_a051GDdocMCHNlTxG8n8FGUIwurLNRJwWntZnhHsURWta3mL_NJTkZjc98E6OUKEt8P1vCBGm3OiscgGzlua_epXurp6EYyEVVQoLmDOSComiquZhRq8/w640-h426/Photo%205.jpg)
Այս դիսփլեյին որևէ դժգոհություն ներկայացնել հնարավոր չէ, քանի որ այն օժտված է իսկապես ֆլագման կարգի մատրիցով։ Խոսքը 120 Հց հաճախականությամբ և 1200х2664 կետայնությամբ 6,7-դյույմանոց OLED վահանակի մասին է։ Առաջինը նշանակում է, որ դիսփլեյի վրա շարժվող պատկերը մշտապես կմնա առավելագույնս հստակ և սահուն, իսկ բարձր կետայնությունը երաշխավորում է «փափուկ» պատկեր։
Բացի այդ, HONOR 90-ի դիսփլեյը խոստանում է իսկական նվեր դառնալ այն մարդկանց համար, որոնց աչքերը հոգնում են լայնաիմպուլսային մոդուլացիայի (ԼԻՄ) պատճառով առաջացող լուսային շողացումներից։ Այս տեխնոլոգիան կիրառվում է OLED-մատրիցով սարքավորված բոլոր սմարթֆոններում և կարգավորում է լուսադիոդների պայծառությունը դրանց միացման և անջատման հաշվին։
Այսպես, լուսավորության պայծառությունը առավելագույնը կլինի, եթե լուսադիոդն անընդհատ միացված է, իսկ եթե նույն ժամանակահտվածում այն հասցնում է միանալ և անջատվել, ապա պայծառության մակարդակը կիսով չափ կնվազի։ Եվ այսպես շարունակ։ Աշխատանքի նման սկզբունքի շնորհիվ լուսադիոդները շատ արագ թարթում են։ Տեսողաբար այսպիսի թարթումը դժվար է նկատել, սակայն այն ծանրաբեռնում և հոգնացնում է աչքերը։
Համարվում է, որ 3125 Հց հաճախականությունից բարձր թարթումը վտանգ չի ներկայացնում աչքերի համար։ Նույնիսկ ամենաառաջատար սմարթֆոններում այդ ցուցանիշը լավագույն դեպքում կազմում է 2160 Հց։ Իսկ ահա HONOR 90-ի ԼԻՄ հաճախականությունն արդեն 3840 Հց է, այսինքն պաշտպանվածության մակարդակը գերազանցված է, և աչքերն այստեղ չեն ծանրաբեռնվում։
HONOR 90-ն առաջարկում է տեսողության պաշտպանության այլ միջոցներ ևս։ Այսպես, «ցիրկադային գիշերային էկրան» ռեժիմն ավտոմատ կերպով նվազեցնում է կապույտ լույսի ինտենսիվությունը մայրամուտից հետո, ինչը թույլ կտա ձեզ ավելի հեշտ քնել։
200 մեգապիքսել
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiLdy7flniApmruAAPIThBeJVAD3FSsJ3Wm5Ae_uaOwDMMhh7vAWqVNu6QBcM_PcYVzem0K5lBMkDoWodx8MjeyMfDH9NZQrxmkYZHW6u4gSh2Fe1zHZLaKxQEYpijrafvsjB3orMuUcBJrHatg8SQy9rVGAgGP4fMQ-7Zuhy0Er3aimlQdFSlqyT34vmot/w640-h426/Photo%206.jpg)
Սմարթֆոնն առանձնանում է նաև իր լուսանկարչական հնարավորություններով։ Գլխավոր հերոսը 1/1,4-դյույմանոց ,f/1,9 դիաֆրագմով հիմնական 200-մեգապիքսելանոց սենսորն է։ Այն մեծ է և ունակ է կլանել մեծ քանակությամբ լույս, ինչն առանձնակի օգտակար է, երբ նկարում եք անբավարար լուսավորության պայմաններում։
Տեսախցիկը հիանալի է կատարում իրա աշխատանքը ոչ միայն ցերեկը, այլև՝ մթնշաղի պայմաններում։ Պիքսելների միավորման տեխնոլոգիայի շնորհիվ բոլոր լուսանկարներն ի սկզբանե կատրավում են 16 Մպ կետայնությամբ։ Սակայն ցանկության դեպքում կարելի է օգտվել իրական 200 Մպ հնարավորությունից և կտրել հեռավոր օբյեկտները՝ գրեթե առանց դետալները կորցնելու։
Բացի այդ, HONOR 90-ն ունի ֆոնի լղոզման և «բոկե» էֆեկտ ստեղծելու համար նախատեսված երկմեգապիքսելանոց ցուցիչ և 12 մեգապիքսելանոց լայնանկյուն սենսոր։ Վերջինս պատասխանատու է ոչ միայն լայնանկյուն լուսանկարներ ստանալու, այլև՝ մի քանի սանտիմետր հեռավորությունից կատարած մակրոլուսանկարների համար։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhh2S0tyb7ZYQ_uSn1LMcYw1KhY9xyXBOxLgVzHb4EH-tBuKMmciGyhXGVLntqCLgg5JYKL2-AJcAip0XeaLVcxQQLZUjVB-nN6BkoKJqL1k8qZbXr0ipHcgoKIJKKYQM8L0NIu8zA2MWGLFrMcOONCtE2g9JBhK0vq6anx6slWKxOfHwEVCCVNDQGoK9q-/w640-h480/Photo%207.jpg)
Հզորություն
HONOR 90-ի հիմքում ընկած է Qualcomm Snapdragon 7 Gen 1 կատարելագործված առաջատար չիպը։ Այն ադապտացված է խաղերի համար և օգտագործում է Adreno Frame Motion Engine տեխնոլոգիան, որն ունակ է մինչև երկու անգամ մեծացնել արտադրողականությունը խաղերի ընթացքում։ Իսկապես, բարդ է գտնել մի այնպիսի խնդիր, որը չկարողանա լուծել այս սմարթֆոնը։ Եվ խաղերում կարելի է օգտվել ամենաբարդ կարգավորումներից, որոնք կիրականացվեն առանց արգելակումների և բարձր fps հաճախականությամբ։
Որպես պրոցեսորի օգնական հանդես է գալիս մեծ ծավալի օպերատիվ հիշողությունը։ Ընդ որում, վաճառքում հասանելի է միանգամից երկու տարբերակ։ Եթե ուզում եք, կարող եք բավարարվել 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ ֆլեշ-հիշողությամբ։ Դա կգոհացնի օգտատերերի մեծ մասին։ Եթե ձեր պահանջներն ավելի բարձր են և դուք սովոր եք լցնել հիշողությունը բարձր որակի լուսանկարներով և 4K-տեսանյութերով, ապա արժե դիտարկել 512 ԳԲ տարողությամբ և 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ մոդելը։
Չնայած չիպի բարձր արտարդողականությանը՝ HONOR 90-ը հակված չէ գերտաքանալուն։ Սմարթֆոնը մի փոքր տաքանում է գերծանրաբեռնված աշխատելու ընթացքում, բայց այդ տաքացումը չափազանց թույլ է և անհարմարություններ չի պատճառում։
Մարտկոց
HONOR 90-ի մեջ տեղադրված մարտկոցի տարողունակությունը կազմում է 5000 մԱժ։ Էներգաարդյունավետ պրոցեսորի և տարողունակ մարտկոցի համադրության շնորհիվ հնարավոր է դարձել սմարթֆոնի ինքնավար աշխատանքը հասցնել նոր մակարդակի։ Առկա է արագ լիցքավորման ֆուկնցիա։ Կարիք չկա առանձին գնել լիցքավորման սարք, քանի որ տուփի մեջ արդեն իսկ ներառված է 66 Վտ հզորությամբ բլոկը։ Զրոյից մինչև 70% HONOR 90-ը լիցքավորվում է կես ժամում, իսկ ամբողջությամբ՝ 48 րոպեում։
***
HONOR-ին մեկ անգամ չէ, որ հաջողվել է նման «հնարք» ցուցադրել, և ընկերությունը կրկին ստեղծել է «մատչելի ֆլագման» շարքի սմարթֆոն։ Չունենալ ստերեոբարձրախոսներ, անլար լիցքավորում, պերիսկոպիկ տեսախցիկ և էքստրա արտադրողականություն, սակայն խնայել գրեթե կրկնակի։ Ինչու՞ ոչ։ Փոխարենը կա առաջադեմ դիսփլեյ, արտասովոր դիզայն, մեծ մարտկոց, լիքը հիշողություն, հիանալի տեսախցիկներ և պրոցեսոր։
Եվ այս ամենը մատչելի գնով՝ ընդամենը 199,900 դրամ 12/512 ԳԲ տարբերակի համար՝ սև կամ զմրուխտե կանաչ գույնով, և 179,900 դրամ՝ 8/256 ԳԲ տարբերակի համար (հասանելի են բոլոր երեք գույները՝ արկտիկական սառույց, զմրուխտե կանաչ կամ կեսգիշերային սև)։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhwkJLtkSKt6kgiliBQeE4C-cA6YfxbkzEsZbAmXfVrGrodmdl8vprNr5LbuOatd8N8cpLx_GkWw2uJT6xZZfzG7LLeFGrrjmOs2H1eoti_sObicqHc0mBXl-i97bE0k85Bfi_G5TXzpUy2fYav4TPZEkmyZaptHj5Eww19nKPp7HNUs_Pz61oLso_qDdY_/w640-h426/Photo%208.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjxQ0NzkDBTCYfcq0oQqYOwso5_hNomvBluT_6Sh3PKIGN6rzwsp0cgF012yEWqlgKePfzyl9VaX1FDugr2j7X-GHMlcGsvAuAoXIDh-xBS3G2i-ZuRnYqVuCC4v20M0RaJaY8WELZItMd60g1J5ZodQ1k6nptyRkhigFARAp6W2o4jtVGGhK7dLFesnlKp/w640-h426/Photo%209.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi5eqRlMreKYZIdjQ93c1cN2j4wkpL7KgUP0_NxsVmyCNdTnIXygI3plsYa_Ah6BZwr2-Vd47dre0fc6rzkCulW6htA-IvNIGNzAvj-qKzx-N_VJ6VpdulwZFwQq84JPbyaVoshM14vEjFmFxPNIIjx5bumPnb1fL66JRJUJ29ttXha04ckfuw9cFIrfsHJ/w640-h426/Photo%2010.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiV5oNvtL-xfS57rUsm_QG6Nhi78zN8yXEue3Xx0LW0iGHd7_jdVyHscyr3woKwUpBmj9VgE9gBfpwQbMx3qRjhJBbB7V_guCcI-8J7q9aObxvz-5n28zkcumUFYiyCvGjVGPNbK8U6H1Csj9iPZLCO_Hnuyk11IpWtwvXEhfkoGXd0K7M_olangnVo1OpD/w640-h426/Photo%2011.jpg)