HONOR 90 Lite սմարթֆոն գնելու հինգ պատճառ

Ամսաթիվ

HONOR 90 Lite-ը համաշխարհային արտադրողի առաջարկած բարձրակարգ սմարթֆոնների շարքին է դասվում։ Սակայն, ի տարբերություն ֆլագմանների, այս մոդելն առանձնանում է մատչելի գնով։ Ընդ որում, բացի հասանելի արժեքից, HONOR 90 Lite-ն ունի նաև բազում այլ արժանիքներ։ Ահա հինգ պատճառ նոր սմարթֆոնին հենց հիմա ուշադրություն դարձնելու համար։

Ճոխ դիզայն

HONOR 90 Lite-ի արտաքին տեսքը գրեթե չի տարբերվում մի քանի անգամ ավելի թանկ պրեմիում դասի սմարթֆոններից։ Այն ունի նրբագեղ դիզայն՝ տափակ կողեզրերով, արծաթագույնի, երկնագույնի և սևի նուրբ երանգներ, հետնամասի ծածկույթը մետաքսյա է, որի վրա չեն մնում հետքեր։


Սմարթֆոնի տեխնոլոգիականությունն ընդգծվում է նաև տեսախցիկների բլոկի դիզայնով։ Սենսորային երկու հարթակները հատվում են՝ ձևավորելով էլեգանտ լուծում, որն առավել նկատելի է երկնագույն և արծաթագույն տարբերակներում։

Շքեղ էկրան

HONOR-ը սմարթֆոնի մեջ տեղադրել է 6,7 դյույմանոց, առանց շրջանակի հսկա էկրան։ Դրա պատկերն առանձնանում է իրականությանը մոտ գունաարտացոլմամբ, ինչին նպաստում է էկրանի՝ HONOR-ի նախագծած ֆիրմային չափաբերումը։


Էկրանը նաև թույլ է տալիս թարմացնել պատկերը 90 Հց հաճախականությամբ, ինչի շնորհիվ այն առանձնանում է բացառիկ սահունությամբ։ Չմոռանանք նաև, որ արտադրողը հոգ է տանում օգտատիրոջ տեսողության մասին։ HONOR 90 Lite-ն օժտված է դինամիկ պայծառության ֆունկցիայով, որը հարմարվում է բնական լուսավորությանն ու նպասում է աչքերի հոգնածության նվազմանը։ Իսկ ցիրկադային ռեժիմը երեկոյան ժամերին կապահովի ավելի տաք երանգներ, որպեսզի չխաթարի հանգիստ քունը։

100 Մպ տեսախցիկ

Ընդհանուր առմամբ HONOR 90 Lite-ն ունի միանգամից չորս տեսախցիկ։ Դրանց թվում են առջևի 16 Մպ սենսորը, գերլայնանկյուն մոդուլը և սուպերմակրո տեսախցիկը։ Սակայն այս մոդելի աստղը հիմնական 100 Մպ տեսախցիկն է։ Այն թույլ է տալիս լուսանկարել բարձր կետայնությամբ և մոտեցնել նույնիսկ ամենահեռու օբյեկտները՝ գրեթե առանց որակի կորստի։


Ծրագրային ապահովումը հետ չի մնում բարձրակարգ տեխնոլոգիաներից: HONOR 90 Lite-ով արված լուսանկարներն ու տեսանյութերը մշակվում են արհեստական բանականության միջոցով։ Կարճ տեսանյութեր նկարելու սիրահարները հավանաբար կգնահատեն տեսանյութերի աուդիոուղորդման համար նախատեսված արդեն իսկ պատրաստի շաբլոնները։

Կատարողականություն յուրաքանչյուր օրվա համար

HONOR 90 Lite-ն ունի նոր Mediatek Dimensity 6020 պրոցեսոր և 8 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Այս համադրությունը բավարար է ցանկացած առօրյա խնդիր լուծելու համար։ Խաղե՞ր։ Ոչ մի խնդիր, կարելի է գործարկել ամենանոր նախագծերը։ Տեսանյու՞թ։ Կվերարտադրվի ցանկացած տեսանյութ՝ առանց որևէ ընդհատման։ ՕՀՍ մեծ ծավալի շնորհիվ ակնթարթորեն հասանելի կլինեն բոլոր նորագույն հավելվածները։


Տվյալների պահպանման համար նախատեսված է 256 Գբ ծավալով ներքին հիշողություն։ Ունիվերսալ ծավալ, որը հավանաբար կհերիքի մի քանի տարի։ Ընդ որում, կարիք չեք ունենա սահմանափակել ինքներդ ձեզ լուսա/տեսանկարահանման ժամանակ։

Շահավետություն

Ցանկում վերջինն է, բայց ոչ նվազ կարևորը։ Բոլոր թվարկված արժանիքներով հանդերձ, HONOR 90 Lite-ը առանձնանում է զարմանալիորեն մատչելի գնով։ Այս պահին սմարթֆոնը կարելի է ձեռք բերել ընդամենը 98400 դրամով։ Ավելին, եթե մինչև հոկտեմբերի 20-ը հասցնեք գնել HONOR 90 Lite-ը Team Telecom-ում, ապա որպես նվեր կստանաք անլար ականջակալ։

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն