Ինչ ֆունկցիաներ են առաջարկում Garmin Vivoactive 5 և Venu 3 սմարթ ժամացույցները և ինչով են տարբերվում
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjULNH2MfJwfqKAX4ykZ8zy7fE2NxdI6ZUhUTqeFhaZEzF50ZxSSZ5cvnFIZurPdck1TzlurAP3rojEjlTTRMkl4DvHWp5jzvzfKEW-tCWQictjrHfS-LpisQkVRLdbtwqKDDAKDA7pxrVy1d5PchqDgzmVB5LWiL2zIwzVirs0Z9Cm6m80zXW_WC_hiL1z/w640-h400/960x0.jpg)
Garmin ընկերությունը վերջերս վաճառքի հանեց Vivoactive 5 և Venu 3 սմարթ ժամացույցները, որոնք որոշ ֆունկցիաներով նման են, սակայն գներով զգալի տարբերվում են: Եկեք տեսնենք, թե ինչ ֆունկցիաներ ունեն այս ժամացույցները և ինչով են տարբերվում: Նախևառաջ նշեմ, որ Venu 3 շարքն ունի նաև Venu 3s մոդել, որն ավելի փոքր է չափսերով և ունի գույների ավելի մեծ ընտրություն:
Դիզայն և արտաքին պարամետրեր
Երկու ժամացույցներն էլ ունեն Amoled էկրան, որը պաշտպանված են Corning Gorilla Glass ապակիով: Երկու մոդելների էկրաններն էլ ունեն always-on ռեժիմ: Vivoactive 5-ը հասանելի է 4 գույներով, իսկ Venu 3-ը հասանելի է միայն սև և սպիտակ տարբերակներով:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgbYInEhcViqf-GbbXhYWud092s9ftjVKmP5O45gFqpE_HRsEHb3x0OxbfLKX1qt7V7zFMtmmiJtwS0tEbFeKkoOhtwMUMkVLZ98KQ5POCeB09QZopo_fH5miNgWSuKsmNMEOucTSmBVGut9rfg7B9gCq84YoZEGPfTm0bQgKkpdNCVSZJpa-9dJTVxs6mH/w640-h466/Garmin.png)
Vivoactive 5-ը չափսերով (42.2 x 42.2 x 11.1 մմ) ավելի փոքր է Venu 3-ից (45.4 x 45.4 x 12.2 մմ): Vivoactive 5-ը նաև քաշով մի փոքր ավելի թեթև է: Նշեմ, որ Venu 3-ն ունի ավելի մեծ էկրան (1.4 դյույմ ընդդեմ 1.2 դյույմի) և պիկսելների ավելի մեծ թողունակություն (454x454 ընդդեմ 390x390-ի): Venu 3-ի շրջանակը չժանգոտվող պողպատից է, իսկ Vivoactive 5-ինը՝ ալյումինից:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg5DV2d7n8eO_V111LytYdqL6ajkRojnUqXaf3aPiU6TdySQJU9AufSdS5-kDoJ3HFj8fkPx7nPPFTxR7fJkRWw52pAmD2myLufSvQ8_btABAX-z37XTMYjun70jstVcQjf9ltWWOFSafIJSpW0afqVXcq6EEpq_ikXv8hlIJW2Eo5ZIiEZXhCZsV5ctTMY/w640-h380/Garmin2.png)
Մարտկոց
Garmin ժամացույցները շուկայում առկա մնացած սմարթ ժամացույցներից զգալի տարբերվում են մարտկոցի լիցքաթափման տևողությամբ: Vivoactive 5 սմարթ ժամացույցի մարտկոցը լիցքաթափվում է 11 օրում (խնայող ռեժիմում՝ 21 օրում), իսկ Venu 3-ինը՝ 14 օրում (խնայող ռեժիմում՝ 26 օրում): Սրանք բավականին մեծ թվեր են նման կարգի սմարթ ժամացույցներիի համար: Համեմատության համար նշեմ, որ Apple-ի սմարթ ժամացույցների մարկտոցը լիցքաթափվում է 36 ժամում:
Ներքին հիշողություն
Venu 3 սմարթ ժամացույցի ներքին հիշողությունը 8 ԳԲ է, իսկ Vivoactive 5-ինը՝ 4 ԳԲ: Ժամացույցները թույլ են տալիս ներբեռնել երաժշտություն անմիջապես սարքի հիշողության մեջ և լսել առանց սմարթֆոնի առկայության:
Բարձրախոս և միկրոֆոն
Venu 3 ժամացույցներն ունեն ներկառուցված բարձրախոս և միկրոֆոն, ինչը թույլ է տալիս ժամացույցով պատասխանել զանգերին կամ օգտվել սմարթֆոնի ձայնային օգնականից: Բարձրախոսով հնարավոր է նաև լսել երաժշտություն: Vivoactive 5-ի դեպքում երաժշտություն հնարավոր է լսել Bluetooth ականջակալները ժամացույցին միացնելով: Venu 3-ի բարձրախոսով հնարավոր է նաև ստանալ ձայնային հուշումներ վազելու և քայլելու ընթացքում:
Ծանուցումներ և այլ սմարթ հնարավորություններ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցներով կարող եք տեսնել բջջային սարքի ծանուցումները, ինչպես նաև ղեկավարել սմարթֆոնում նվագարկվող երաժշտությունը: Նշեմ, որ ժամացույցները ցուցադրում են ծանուցումներում առկա ֆոտո պատկերները: Ժամացույցները նաև առաջարկում են «Առավոտյան տեղեկատվություն» գործառույթ, որտեղ ցուցադրվում են օրացույցում առկա իրադարձություննեը, եղանակը, քունը և առողջությանը վերաբերող որոշ տվյալներ:
Քնի մարզիչ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների «Քնի մարզիչ» գործառույթի շնորհիվ կստանաք քնի գնահատական և տեղեկություն այն մասին, թե որքան քուն է Ձեզ անհրաժեշտ ու ինչպես կարող եք այն բարելավել։ Նույնիսկ կարող եք հետևել քնի տարբեր փուլերին, այդ թվում ցերեկային քնին, և տեսնել մի շարք կարևոր ու հիմնական ցուցանիշներ, ինչպիսին է HRV կարգավիճակը՝ Ձեր առողջության մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար։ Նշեմ, որ Apple Watch-ում առկա քնին հետևելու գործառույթն ավելի սահմանափակ է վերոնշյալ ժամացույցների հետ համեմատած:
Ցերեկային քուն
Նոր ժամացույցներում ներդրված է նաև ցերեկային քնի հայտնաբերման և մոնիթորինգի գործառույթ, ինչը նոր հնարավորություն է Garmin ժամացույնցներում և բավականին օգտակար է առօրյայում: Այս գործառույթը թույլ է տալիս ավտոմատ հայտնաբերել ցերեկային քունը, գրանցել վերջինիս ազդեցությունը օրգանիզմի վրա:
JET LAG խորհրդատու
Venu 3 ժամացույցների JET LAG խորհրդատուի միջոցով կարող եք ճանապարհորդելու ընթացքում հետևել Ձեր քնին՝ օգտվելով անհատականացված խորհուրդներից, ինչը կօգնի նվազագույնի հասցնել ժամային գոտու փոփոխության հետևանքները։ Vivoactive 5 ժամացույցներում այս խորհրդատուն չկա:
Body Battery մարմնի էներգիայի մոնիտորինգ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք հետևել Ձեր մարմնի էներգիայի սպառմանը ամբողջ օրվա ընթացքում, և կարող եք գտնել ակտիվության ու հանգստի լավագույն ժամանակահատվածը: Այդ թվում, կարող եք մանրամասն պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես են քունը, ցերեկային քունը, ամենօրյա գործունեությունը և բարձր սթրեսը հատկապես ազդում Ձեր էներգիայի վրա:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhfMqqxj3ouP8an0y2z0Ek7o28Ebj-tO4OaZxFZt7_tth3_CVIABhDRkOtlso09Ye0oIJjWR6rU88AqK5pyRSZN8I0CBMN_mzwJXfbqUkjgU12c_cjBriBJ3fZ-FkPjxcX7CRnsZ5p77wa5aQCKZKyetPoxGDoNUQyadRZlkfL0pzqPIAeUn3Ha_SSooEKl/w640-h282/Garmin%20Armenia.png)
Ներդրված սպորտային հավելվածներ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք հետևել Ձեր յուրաքանչյուր շարժին և ակտիվությանը ավելի քան 30 սպորտային ծրագրերով՝ ներառյալ քայլը, վազքը, հեծանվազքը, լողը՝ լողավազանում, մարզանքներ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար և այլն։ Venu 3 ժամացույցի տարբերությունը Vivoactive 5-ից այստեղ այն է, որ մարզումների ժամանակ էկրանի վրա ցուցադրվում են սպորտային անիմացիաներ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgWFlGeD8CDA9PPnIj0FvwDipo0PizA7B6F8ZTr2L7vlCL_gH8WIPGyuVbNN5DtU1a_k6ImQg6Rqy3YG2kwEI7YYc7a-seUHasPKkBEzHwRoBV4QoXjfln2I3z8RtQOGHYqjaj4JnTuiPzd7iwe1rnQzI8Xhw0FpBlnTRVcms1KllWws_MC5w-qhxURaiKE/w510-h640/Animations.jpg)
Մարզումների արդյունավետությունը և վերականգնման ժամանակը
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք ավելի լավ հասկանալ, թե ինչպես է յուրաքանչյուր մարզում ազդում Ձեր մարմնի վրա և ինչքան ժամանակ է անհրաժեշտ վերականգնման համար, որպեսզի կարողանաք կատարել ցանկացած ֆիթնես մարտահրավեր։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh1eOQBDSMNZipEi4qTjdrsyxPrbr4wLhMfuPuYM9gbfIMIj54EQTCfzzXKhnVk4XGt7bDZGMqdxbnFFL67dom6CKyM99AmCkrjxUWnISixM0EJPxLGyipKXWfnhrguPXpIDDqfkE6MD_FJQIiod9pAYifhd1Q5W1zH3VBCYgXIe4AL1ROCAnxYIzLxLPMQ/w640-h426/20230401_Social_FIT_0710.jpg)
Ֆիթնես տարիք
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք իմանալ Ձեր մարզավիճակի տարիքը՝ իսկական տարիքի հետ համեմատ։
Կանանց առողջության հետևում
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցներով կանայք կարող են հետևել իրենց մինստրուալ ցիկլին կամ հղիությանը: Հնարավորություն կա ախտանիշները նշելով ստանալ վարժությունների և սննդակարգի մի շարք խորհուրդներ՝ ուղղված վիճակի կարգավորմանը։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgBmcMKCTWp196MMX508oBKDfFN3-FLwmmjruXfTGcKDBRDpP54R8i-q74J6hxOu3iVSngQs2R5b1md9I7QME2my3nGPyQCvbpdks4MCWNo61AKqR9yVRLbIQYB1dwYdU_jlrJvEn0jhYCxR26LkH9mG7V0Er_BKk7y95ujR390OCNTjIAih2bkSIZoULOu/w640-h426/20230401_Social_FIT_0813.jpg)
Սրտի աշխատանք
Երկու ժամացույցներն էլ չափում են սրտի աշխատանքը, սակայն Venu 3 ժամացույցն ունի ավելի կատարելագործված և ավելի ճշգրիտ Garmin Elevate 5 սենսորներ: Vivoactive 5-ում օգտագործում են Elevate 4 սենսորները: Եթե սրտի աշխատանքի ցուցանիշը Ձեր համար այդքան էլ կարևոր չի, ապա այստեղ զգալի տարբերություն պետք է որ չզգաք: Նշեմ, որ ի տարբերություն Apple-ի ժամացույցներից, Garmin-ը տալիս է վայրկյանական ճշգրիտ թարմացումներ սրտի աշխատանքի համար:
PULSE OX սենսոր
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցների օգնությամբ կարող եք հետևել արյան մեջ թթածնի հագեցվածությանը՝ քնած կամ արթուն ժամանակ։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi0JRiPHN7wXVl3B__AdYS33I3xj49OHJLkYJZJXwKYs_FyuUZtVSsZHbFx1mZSG6QDjQXCtdezKcvq5nfuvIWFnhE2_N2xPkSBBKMy998U1nJO1HTIkuzNre9Q8XeinJDlczgFY_BhphWFTeiqUyftcZKWqpXl1mIEpaQidvQkiZZt3j5qwY2RGJbAUprr/w630-h640/Post06_9x16_04.jpg)
Անվտանգության հնարավորություններ
Vivoactive 5 և Venu 3 ժամացույցներն ավտոմատ զգում են, երբ Դուք վտանգի մեջ եք, և ավտոմատ կերպով Ձեր գտնվելու վայրի տվյալները ուղարկում են Ձեր վստահված կոնտակներին:
Բարոմետրիկ բարձրաչափ և գիրոսկոպ
Venu 3 ժամացույցներում առկա է բարձրաչափ (ալիտմետր), որն օրինակ չափում է, թե քանի աստիճան եք բարձրանում օրվա ընթացքում: Vivoactive 5-ում այս սենսորը չկա: Vivoactive 5-ում չկա նաև գիրոսկոպ, ինչն առկա է Venu 3-ում:
Գին
Հայաստանում Garmin-ի պաշտոնական խանութում Vivoactive 5-ը վաճառվում է 139000 դրամով, իսկ Venu 3-ը՝ 235000 դրամով: Նշեմ, որ Հայաստանի պաշտոնական խանութի գները գրեթե չեն տարբերվում այս ժամացույցների եվրոպական գներից: