Samsung-ը ներկայացրել է շարժական հեռուստացույց՝ ներկառուցված մարտկոցով և ծալվող հենակով

Samsung-ը պաշտոնապես ներկայացրել է իր նորույթը՝ Movingstyle TV մոդելը, որը միավորում է մոնիտորի կոմպակտությունը և հեռուստացույցի հարմարավետությունը։
Նոր սարքն ունի 27 դյույմանոց QuadHD էկրան՝ մինչև 120 Հց թարմացման հաճախականությամբ։ Էկրանը ստացել է HDR10+ վկայագիր, ինչը խոստանում է բարձր պայծառություն և իրական գույներ։

Հեռուստացույցը համալրված է Wi-Fi 5, Bluetooth 5.3 կապերով և ունի մեկ HDMI միակցիչ, որը թույլ է տալիս միացնել այն TV box-ի կամ համակարգչի։ Ձայնի որակի համար պատասխանատու են 10 Վտ ընդհանուր հզորությամբ երկու դինամիկներ։

Ամենահետաքրքիր առանձնահատկությունը՝ ներկառուցված մարտկոցն է, որն ապահովում է մինչև 3 ժամ աշխատանք։ Լիցքավորումն իրականացվում է USB-C պորտով, իսկ տեղափոխելիս կարելի է պարզապես բռնել ծալվող հենակից, որն ապահովում է շարժականության և դիզայնի համադրություն։
Նորույթի արժեքը կազմում է մոտ 1,5 միլիոն կորեական վոն կամ մոտավորապես $1050։