Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Զեմֆիրան թողարկել է Homescapes բջջային խաղի մասին տեսահոլովակ

Զեմֆիրան թողարկել է Homescapes բջջային խաղի մասին տեսահոլովակ

Ռուս երգչուհի Զեմֆիրան թողարկել է նոր տեսահոլովակ, որը նվիրված է Homescapes խաղին: Տեսահոլովակը թողարկվել է խաղի հեղինակների հետ համատեղ: Նշեմ, որ այս խաղը ստեղծվել է ռուսական Playrix ընկերության կողմից և բավականին հայտնի է:

Կարդալ ավելին
Eminem-ի նոր Venom տեսահոլովակը նկարահանվել է Google Pixel 3-ով

Eminem-ի նոր Venom տեսահոլովակը նկարահանվել է Google Pixel 3-ով



Վերջերս ներկայացված Google Pixel 3 և Pixel 3 XL սմարթֆոնները դեռ վաճառքում չկան, սակայն Google-ը շարունակում է գովազդել դրանց հնարավորությունները: Jimmy Kimmel Live հաղորդման ժամանակ ցուցադրվել է Eminem-ի նոր տեսահոլովակը, որն ամբողջությամբ նկարահանվել է Google Pixel 3-ով:



Հիշեցնեմ, որ 12.2 ՄՊ տեսախցիկ ունեցող Google-ի նոր սմարթֆոններն ունեն վիդեոյի օպտիկական ստաբիլիզացիայի հնարավորություն:

Կարդալ ավելին
Հաքերները Youtube-ից ջնջել են Despacito-ն ու անվանափոխել մի քանի հայտնի տեսահոլովակներ

Հաքերները Youtube-ից ջնջել են Despacito-ն ու անվանափոխել մի քանի հայտնի տեսահոլովակներ



Թարմացված
Հարձակման հետևանքներն արդեն վերացված են: Despacito տեսահոլովակն արդեն հասանելի է:

Երեկ անդրադարձել էի YouTube կայքում տեղադրված Despacito երգի տեսահոլովակին, որը առաջինն էր հատել 5 միլիարդ դիտումների սահամնը: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ այս տեսանյութն այլևս չկա YouTube-ում: Պարզվում է, որ ինչ-որ հաքերային խմբի հաջողվել է ջնջել այս տեսահոլովը YouTube-ից: Նույն խմբի կողմից տուժվել են նաև Շակիրայի, Ադելի և այլն հայտնի մարդկանց Vevo ալիքները: 


Հաքերները հիմնականում փոխել են տեսանյութերի վերնագրերը և այնտեղ գրել իրենց անունները: Դեռ հայտնի չի, թե ինչ կլինի Despacito տեսահոլովակի ճակատագիրը: Տվյալ պահին այն չի ցուցադրվում YouTube-ում:
Կարդալ ավելին
«Despacito»-ն առաջինը հատեց 5 միլիարդ դիտումների սահմանը: Որոնք են Youtube-ի ամենաշատ դիտված 20 տեսանյութերը

«Despacito»-ն առաջինը հատեց 5 միլիարդ դիտումների սահմանը: Որոնք են Youtube-ի ամենաշատ դիտված 20 տեսանյութերը


2017 թվականի հունվարի 12-ին YouTube կայքում տեղադրված Despacito տեսահոլովակը շարունակում է ռեկորդներ սահմանել: Օրեր առաջ այս տեսահոլովակը դարձավ առաջինը, որի դիտումների քանակը YouTube-ում հատեց 5 միլիարդի սահմանը: Այս գրառումը գրելու պահին տեսահոլովակն ունի 5.015.106.311 դիտում: Անցած տարի այս տեսահոլովակը նույնպես ռեկորդներ սահմանեց: Նախ այն դիտումներով առաջ անցավ Փոլ Ուոլկերի հիշատակին նվիրված «See You Again» տեսահոլովակին, այնուհետև առաջինը հատեց 4 միլիարդի սահմանը: 


Ներկայացված աղյուսակում կարող եք տեսնել, թե որոնք են YouTube-ում բոլոր ժամանակների ամենաշատ դիտված 20 տեսահոլովակները: Դեղին գույնով նշված երկու տեսահոլովակները երաժշտական չեն:
Կարդալ ավելին
2014թ. Youtube-ի ամենահայտնի տեսահոլովակների տասնյակը

2014թ. Youtube-ի ամենահայտնի տեսահոլովակների տասնյակը



Մի քանի օր առաջ Youtube-ն ամփոփեց 2014 թվականը և ներկայացրեց մի տեսահոլովակ, որտեղ ներկայացված էին անցնող տարվա ընթացքում Youtube-ի ամենահայտնի իրադարձություններն ու մարդիկ: Բացի այդ տեսահոլովակից, Youtube-ը ներկայացրել է նաև 2014 թվականի ընթացքում ամենահայտնի տեսահոլովակների լավագույն տասնյակը: Այսպիսով եկեք տեսնենք, թե որոնք են այդ տեսահոլովակները:

1.Mutant Giant Spider Dog (SA Wardega)
2.Nike Football: Winner Stays. ft. Ronaldo, Neymar Jr
3.FIRST KISS
4.The Voice IT | Serie 2 | Blind 2 | Suor Cristina Scuccia
5.iPhone 6 Plus Bend Test
6.Bars & Melody - Simon Cowell's Golden Buzzer act
7.Budweiser Super Bowl XLVIII Commercial - "Puppy Love"
8.Devil Baby Attack
9.Goku vs Superman. Epic Rap Battles of History Season 3
10.10 Hours of Walking in NYC as a Woman


Իսկ սրանք անցնող տարվա ընթացքում Youtube-ի ամենահայտնի երաժշտական տեսահոլովակներն են:

1.Katy Perry - Dark Horse (Official) ft. Juicy J
2.Enrique Iglesias - Bailando (Español) ft. Descemer Bueno
3.Shakira - Can't Remember to Forget You ft. Rihanna
4.Shakira - La La La (Brazil 2014) ft. Carlinhos Brown
5.Jason Derulo - "Wiggle" feat. Snoop Dogg
6.Iggy Azalea - Fancy (Explicit) ft. Charli XCX
7.Sia - Chandelier (Official Video)
8.Taylor Swift - Shake It Off
9.Meghan Trainor - All About That Bass
10.Nicki Minaj - Anaconda
Կարդալ ավելին
iPhone-ներով, iPad-ներով և Apple-ի այլ սարքերով նկարահանված կրեատիվ երաժշտական տեսահոլովակ

iPhone-ներով, iPad-ներով և Apple-ի այլ սարքերով նկարահանված կրեատիվ երաժշտական տեսահոլովակ



Ուկրաինական Brunettes Shoot Blondes երաժշտական խումբը նկարահանել է մի գեղեցիկ տեսահոլովակ, որտեղ գլխավոր դերում Apple-ի սարքերն են: ՏԵսանյութը նկարահանելու համար օգտագործվել է 6 iPhone, 4 iPad, 1 iPod և 3 Macbook: Տեսանյութում տեղի ունեցող գործողությունները նկարահանվել են մեկ դուբլով և մոնտաժի չեն երթարկվել:


Կարդալ ավելին
Gangnam Style-ի հերթական ռեկորդը

Gangnam Style-ի հերթական ռեկորդը



Հիշու՞մ եք կորեական Gangnam Style տեսահոլովակը: Այն հանդիսանում է անցած տարվա ընթացքում Youtube-ում ամենահայտնի ու ամենաշատ դիտված տեսահոլովակը: Իրականում շատ քչերը կարող են ասել, թե ինչու է այս տեսահոլովակն այդքան հայտնի, բայց որ այն շարունակում է սահմանել ռեկորդներ, այդ փաստը ոչ մեկ չի կարող հերքեր ու չհամաձայնվել: Այսպիսով վերջերս Gangnam Style տեսահոլովակը հատեց նաև 2 միլիարդ ցուցադրումների ռեկորդը: 



Սա իրականում շատ մեծ թիվ է, և եթե հաշվի առնենք, որ այդ տեսահոլովակի դիտումների քանակը շարունակում է մեծ տեմպերով աճել, ապա կարելի է ենթադրել, որ այն դեռ ի վիճակի է սահմանել մի շարք նոր ռեկորդներ:

Կարդալ ավելին
2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը

2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական երգը

Կարդալ ավելին
Ֆոտոշոփի գործիքներով հագեցած երաժշտական գեղեցիկ տեսահոլովակ

Ֆոտոշոփի գործիքներով հագեցած երաժշտական գեղեցիկ տեսահոլովակ



Հունրագացի երգչուհի Boggie-ն իր "Noveau Parfum" երաժշտական տեսահոլովակում աստիճանաբար գեղեցկանում է՝ օգտվելով Ֆոտոշոփի գործիքներից։ Այսպիսով տեսանյութում կիրառվող էֆեկտները շարժվող պատկերի վրա ավելի գեղեցիկ ու դինամիկ են երևում։
Կարդալ ավելին
Աշխարհի առաջին 24 ժամանոց տեսահոլովակը

Աշխարհի առաջին 24 ժամանոց տեսահոլովակը



Ֆառել Ուիլյամսի կատարմամբ Despicable Me մուլտֆիլմի երգի հիման վրա ստեղծվել է աշխարհի առաջին 24 ժամանոց տեսահոլովակը: Այսինքն օրվա ցանկացած ժամին բացելով տեսահոլովակը կարող եք տեսնել այդ ժամին համապատասխան տեսահոլովակը: Հնարավորություն կա նաև փոխել տեսահոլովակի ժամը և տեսնել այդ ժամին համապատասխան վիդեոն: Նշեմ նաև, որ տեսահոլովակի ժամը փոխելուց սահուն անցում է կատարվում մյուս վիդեոյի վրա այնպես, որ երաժշտությունը չի ընդհատվում և շարունակվում է նույն վայրկյանից: Կարող եք նաև սոցիալական ցանցերում տարածել տվյալ պահին համապատասխան տեսահոլովակը:


Եկեք հաշվենք, թե քանի առանձին տեսահոլովակ է պարունակում այս տեսահոլովակը: Եթե 24 ժամը դարձնենք րոպե, ապա կստացվի 1440 րոպե: Այնուհետև 1440-ը պետք է բաժանենք 4-ի (մեկ առանձին տեսահոլովակը 4 րոպ է): Արդյունքում կստացվի, որ 24 ժամանոց այս տեսահոլովակը բաղկացած է 360 առանձին տեսահոլովակներից, որոնցից ամեն մեկում կարող եք տեսնել տարբեր մարդկանց, տեսարաններ և իրավիճակներ:

Հ.Գ.
Despicable Me մուլտֆիլմի մինիոններին կարող եք տեսնել գիշերվա ժամը 05:32-ին կամ ցերեկվա ժամը 04:40-ին:

Կարդալ ավելին