Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Google-ը տոնում է ծննդյան 19-ամյակը: Պտտեք անիվը և տեսեք Google-ի հետաքրքիր Դուդլներն ու ծրագրերը

Google-ը տոնում է ծննդյան 19-ամյակը: Պտտեք անիվը և տեսեք Google-ի հետաքրքիր Դուդլներն ու ծրագրերը



Google ընկերությունը ստեղծվել է 1998 թվականի սեպտեմբերի 2-ին, իսկ Google.com դոմեյնը գնվել է 1997 թվականի սեպտեմբերի 15-ին: Սակայն Google ընկերությունը ամեն տարի նշում է իր ծննդյան օրը սեպտեմբերի 27-ին: Այս տարի Google ընկերությունը տոնում է իր ծննդյան 19-ամյակը և այս կապակցությամբ ստեղծել է հերթական տոնական Դուդլը:


Այս Դուդլն ունի անիվի տեսք, որը հնարավոր է պտտել: Պտտվելուց հետո ընտրվում է 19 սեկտորներից մեկը, որն իրենից ներկայացնում է Google-ի Դուդլներից կամ հնարքներից մեկը:
Կարդալ ավելին
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ


Ավարտին մոտեցով ևս մեկ տարի, որի ընթացքում ունեցանք և՛ ձախողումներ, և՛ հաջողություններ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բլոգի բոլոր այցելուներին, որ տարիներ շարունակ հավատարմորեն հետևում են իմ գրառումներին: Ճիշտ է, վերջերս գրառումների թիվը նվազել է, բայց դա ունի իր հիմնավոր պատճառները 😊 Չնայած անցնող տարվա ընթացքում անդրադարձել եմ ՏՏ աշխարհին վերաբերող գրեթե բոլոր կարևոր իրադարձություններին, այնուամենայնիվ կփորձեմ 2017 թվականի ընթացքում լինել ավելի ակտիվ: 

!!! ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ !!!
Կարդալ ավելին
Armblog.net-ը 6 տարեկան է

Armblog.net-ը 6 տարեկան է


Այսօր Armblog.net կայքը դարձավ 6 տարեկան: 2010թ. հունիսի 10-ին բլոգում տեղադրվեց առաջին գրառումը և փաստացի հենց այդ օրն է համարվում բլոգի ծննդրայն օրը: 6 տարի շարունակ աշխատել եմ Armblog.net-ի ընթերցողներին ներկայացնել թարմ, հետաքրքիր ու օգտակար գրառումներ: Այս տարիների ընթացքում այս նախագիծը շատերի համար դարձել է հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն ստանալու աղբյուրներից մեկը: 6 տարիների ընթացքում հատուկ Armblog.net-ի այցելուների համար ստեղծվել են մի շարք խաղեր, ծրագրեր և այլ հետաքրքիր նախագծեր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բլոգի բոլոր այցելուներին և ասել, որ Armblog-ը գոյատևում և զարգանում է նախևառաջ ձեր շնորհիվ: Շարունակեք հետևել Armblog.net-ի գրառումներին և եղեք տեղեկացված ՏՏ բնագավառում տեղի ունեցող նորարարություններին ու իրադարձություններին: Բլոգի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Կարդալ ավելին
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ



Հարգելի այցելունե՛ր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս նոր տարին բոլորի համար լինի հաջողությունների ու մեծ ձեռքբերումների տարի: Շնորհակալ եմ, որ այսքան ժամանակ բլոգի կողքին եք ու դեռ շարունակելու եք հետևել իմ գրառումներին: Կհանդիպենք 2016 թ.ին:
Կարդալ ավելին
Armblog.net-ը դարձավ 5 տարեկան

Armblog.net-ը դարձավ 5 տարեկան



Սիրելի այցելուներ, այսօր Armblog.net կայքը դարձավ 5 տարեկան: 2010թ. հունիսի 10-ին բլոգում տեղադրվեց առաջին գրառումը, որը նվիրված էր իմ կողմից պատրաստված հայերեն «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին: 5 տարի շարունակ աշխատել եմ Armblog.net-ի ընթերցողներին ներկայացնել թարմ, հետաքրքիր ու օգտակար գրառումներ: Այս 5 տարիների ընթացքում բլոգում տեղադրվել է ավելի քան 2500 գրառում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բլոգի հին և նոր այցելուներին: Շարունակեք հետևել Armblog.net-ի գրառումներին և եղեք տեղեկացված IT բնագավառում տեղի ունեցող նորարարություններին ու իրադարձություններին: Բլոգի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Կարդալ ավելին
Ֆոտոշոփը դարձավ 25 տարեկան (Տեսանյութ)

Ֆոտոշոփը դարձավ 25 տարեկան (Տեսանյութ)


Երեկ՝ փետրվարի 19-ին Adobe Photoshop ծրագիրը դարձավ 25 տարեկան: Մեր օրերում դժվար է պատկերացնել լուսանկարների գրաֆիկական մշակումն առանց այս հրաշալի ծրագրի: Ծրագրի ծննդյան 25-ամյակի առթիվ ստեղծվել է գեղեցիկ տեսանյութ, որտեղ ցուցադրվում են Ֆոտոշոփի մի շարք կիրառություններ:

Կարդալ ավելին
Շնորհավոր Ամանոր Եվ Սուրբ Ծնունդ

Շնորհավոր Ամանոր Եվ Սուրբ Ծնունդ

Հարգելի այցելունե՛ր, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող այս նոր տարին լինի հաջողությունների ու մեծ ձեռքբերումների տարի: Թող այն լինի ոչ թե ոչխարի կամ խոյի տարի, այլ Աստծո օրհնություններով լեցուն տարի: Շնորհակալ եմ բլոգի բոլոր հավատարիմ այցելուներից, ովքեր հետևում են իմ գրառումներին: Կփորձեմ գալիք տարում ևս տեղադրել օգտակար ու հետաքրքիր գրառումներ: Կհանդիպենք 2015 թվականին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Կարդալ ավելին
Armblog.net-ը դարձավ 4 տարեկան

Armblog.net-ը դարձավ 4 տարեկան


Սիրելի այցելուներ, այսօր Armblog.net կայքը դարձավ 4 տարեկան: 2010թ. հունիսի 10-ին բլոգում տեղադրվեց առաջին գրառումը, որը վերաբերում էր հայերեն «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղին: Շնորհակալություն եմ հայտնում բլոգի բոլոր այցելուներից և հետևորդներից: Շարունակեք հետևել Armblog.net-ի գրառումներին և եղեք տեղեկացված IT բնագավառում տեղի ունեցող նորարարություններին ու իրադարձություններին: Բլոգի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Կարդալ ավելին
Մայրերին նվիրված տեսահոլովակ ԵՊԲՀ համալսարանի ուսանողների կողմից

Մայրերին նվիրված տեսահոլովակ ԵՊԲՀ համալսարանի ուսանողների կողմից



ԵՊԲՀ համալսարանի ուսանողները ապրիլի 7-ի առթիվ պատրաստել են մայրերին նվիրված այս գեղեցիկ տեսոհոլովակը: Ես ինքս միանում եմ նրանց և շնորհավորում եմ կանանց ու աղջիկներին գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ:
Կարդալ ավելին
Facebook-ը դարձավ 10 տարեկան։ Կարճամետրաժ ֆիլմ Ձեր պրոֆիլի մասին

Facebook-ը դարձավ 10 տարեկան։ Կարճամետրաժ ֆիլմ Ձեր պրոֆիլի մասին


Ընդամենը 10 տարի առաջ չկար Ֆեյսբուքը, իսկ այժմ այն արդեն ունի ավելի քան մեկ միլիարդ օգտատերեր և համարվում է աշխարհի թիվ մեկ սոցիալական ցանցը։ Ֆեյսբուքի ֆինանսական եկամուտների մասին ավելի լավ է լռել, քանի որ դրանք նույնպես ապշեցուցիչ են։ Միայն նշեմ, որ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը համարվում է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը։ Եթե չգիտեք Ֆեյսբուքի ստեղծման պատմությունը, ապա առաջարկում եմ դիտել The Social Network ֆիլմը։ Ճիշտ է, այն ամբողջովին հիմնված չի  ճիշտ փաստերի ու դեպքերի վրա, սակայն պատկերավոր ցույց է տալիս Ֆեյսբուքի ստեղծման պատմությունը։

Իր 10-րդ տարեդարձի առթիվ Ֆեյսբուքը անակնկալ է պատրաստել իր օգտատերերին և կազմել է կարճամետրաժ ֆիլմեր յուրաքանչյուր օգտատիրոջ պրոֆիլի մասին։ Ձեր պրոֆիլի մասին ֆիլմը տեսնելու համար սեղմեք այստեղ։
Կարդալ ավելին
«էրեբունի-Երևան 2795» տոնակատարության միջոցառումների ժամանակացույց

«էրեբունի-Երևան 2795» տոնակատարության միջոցառումների ժամանակացույց



11.10.2013թ.

14.00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրություն (<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածք -Էրեբունի փողոց)

19.00 Համերգային ծրագիր <<Երևանում տոն է…>> (<<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանի հրապարակ)

12.10.2013թ.

10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով

10.30 Երևան ԱՐՏ (Սարյան պուրակ)

11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում

11.00 Քաղաքային տնտեսության էքսպո - ցուցահանդես <<Ավելի լավ Երևան>> (Մաշտոցի պուրակ)

11.30 <<Հին Երևանը. Հայացք ապագայից>> լուսանկարների ցուցադրություն (Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Հարապետության հրապարակ, Զորավար Անդրանիկ)

12.00 Մանկական ծրագրերի հարթակ (Կիրովի անվան մանկական զբոսայգի - տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)


13.00 <iԵրևան> ֆեյսբուքյան լուսանկարների ցուցադրություն (Սիրահարների այգի)


13.00 Ավիամոդելավորողների ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)

13.30 Ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն (Մաշտոցի պողոտա)

14.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հարակից տարածք, Աբովյան 13)

14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)

14.30 Մարաթոնյան վազք 2795 մետր (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոցներ, Հանրապետության հրապարակ)

14.30 Վարպետաց քաղաք - խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, փայտագործություն (Հյուսիսային պողոտա)

14.30 Սթրիթբոլի մրցումներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Կարաոկե - Երևանյան սիրված երգեր (Հյուսիսային պողոտա)

15.00 Թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)

15.00 Ողջույն աշխարհի ազգերիից - (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների էթնիկ համույթների կատարումներ - Ստ. Շահումյանի հրապարակ)

15.00 Երևանի մասին տեսահոլովակի նկարահանում (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)

15.30 Ազգային և ժողովրդական երգարվեստ (Մաշտոց-Բուզանդ փողոցների խաչմերուկ) 

15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի)

16.00 Վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ (Կարապի լիճ)

16.30 Թարգմանչաց տոն (Մատենադարանի հարակից տարածք)

16.30 Հեծանվավազք (Արգիշտի փողոց - Իտալիայի փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Սայաթ-Նովայի պողոտա - Մաշտոցի պողոտա - Իսակովի պողոտա մինչև հեծանվահրապարակ)

17.00 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Շառլ Ազնավուրի հրապարակ)

17.00 Էստրադային համերգ և դիսկոտեկ (Ազատության հրապարակ)

18.00 Ռոք համերգ (Շառլ Ազնավուրի անվան հրապարակ)

18.00 Ջազմենները Երևանին (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)

18.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ)

18.30 Բարդ երաժիշտների երեկո - Բարդ (Սիրահարների այգի)

19.30 <<Իմ սրտի ուղեկից>> գալա-համերգ (Հանրապետության հրապարակ)

22.00 <<Իմ սրտի ուղեկից>> երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)
Կարդալ ավելին
Google-ը տոնում է իր 15-ամյակը

Google-ը տոնում է իր 15-ամյակը


Google ընկերությունը այսօր նշում է իր 15-ամյակը: Հատուկ այս իրադարձության առթիվ Google-ի գլխավոր էջում տեղադրվել է զվարճալի Դուդլ-խաղ: Բացի դրանից, Google-ը որոնման արդյունքներում թաքցրել է ևս մեկ "Զատկի ձու": Google-ի որոնման դաշտում հավաքելով "Google in 1998" արտահայտությունը, կարող եք տեսնել, թե ինչ տեսք ուներ Google-ը 1998 թվականին: Google-ի պատմության կարևորագույն իրադարձություններին կարող եք ծանոթանալ այս ինտերակտիվ էջում: Տարեդարձի առթիվ Google ընկերությունը նաև ներկայացրել է մի շարք նոր ֆունկցիաներ, որոնց կանդրադառնամ հաջորդ գրառումներում:
Կարդալ ավելին
Armblog.net-ը 3 տարեկան է

Armblog.net-ը 3 տարեկան է

Հարգելի այցելուներ, այսօր Armblog.net-ը դարձավ 3 տարեկան: Դժվար է հավատալ, որ արդեն 3 տարի այս նախագիծը համացանցում է և շատերի համար դարձել է հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն ստանալու աղբյուրներից մեկը: Բլոգը 3 տարեկան չէր դառնա, եթե չլինեիք դուք՝ ձեր խորհուրդներով ու գնահատականներով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բլոգի այցելուներին ու խոստանալ, որ այստեղ կշարունակվեն տեղադրվել ինֆորմացիոն տեխնոլոգիաների և այլ ոլորտների վերաբերյալ գրառումներ:
Կարդալ ավելին
Այսօր Odnoklassniki կայքը դարձավ 7 տարեկան: Պատմական և վիճակագրական տվյալներ

Այսօր Odnoklassniki կայքը դարձավ 7 տարեկան: Պատմական և վիճակագրական տվյալներ



Ռուսական հայտնի Odnoklassniki..ru սոցիալական կայքն այսօր դարձավ 7 տարեկան: 2002թ. բրիտանական i-CD Publishing ընկերությունում աշխատող ռուս ծրագրավորող Ալբերտ Պոպկովը գրանցեց համանուն դոմեյնը, իսկ 4 տարի անց համացանցում հայտնվեց այդ սոցիալական կայքը: 2007թ. սեպտեմբերին Պոպկովը վաճառեց պրոյեկտի 30%-ը լատվիական Forticom ընկերությանը: Մեկնարկից 9 ամիս անց սոցիալական կայքն արդեն ուներ մոտ կես միլիոն գրանցված օգտատերեր: 2008թ. ամռանը կայքում գրանցված էին 20 միլիոն օգտատերեր, իսկ 2009թ. փետրվարին գրանցված օգտատերերի թիվը հատեց 30 միլիոնի սահմանը: 2008թ. սեպտեմբերին կայքը վաճառվեց Mail.ru ընկերությանը, իսկ հիմնադիր Ալբերտ Պոպկովը հեռացավ գլխավոր տնօրենի պաշտոնից: Այժմ այդ կայքի օրական այցելուների թիվը 40 միլիոն է, որից մոտ 770.000-ը Հայաստանից են:

Odnoklassniki.ru կայքը ստացել է նաև մի շարք մրցանակներ և մի քանի անգամ ճանաչվել է Ռունետի լավագույն կայք, սակայն Ռուսաստանում և մի շարք ԱՊՀ երկրներում այս կայքը չի հանդիսանում առաջատար սոցիալական կայք: Ռուսաստանում ավելի շատ օգտվում են Vkontakte սոցիալական ցանցից, իսկ Հայաստանում Facebook-ից: Odnoklassniki.ru կայքում այժմ գրանցված են ավելի քան 205 միլիոն օգտատերեր: Հիշեցնեմ, որ Ֆեյսբուքում գրանցված են մեկ միլիարդից ավել օգտատերեր:
Կարդալ ավելին
Այսօր Youtube-ը դարձավ 8 տարեկան

Այսօր Youtube-ը դարձավ 8 տարեկան



Աշխարհահռչակ YouTube ծառայությունը ստեղծվել է 2005թ. փետրվարի 14-ին PayPal ընկերության նախկին 3 աշխատակիցների կողմից: Youtube-ում տեղադրված առաջին տեսանյութը հիմնադիրներից մեկի՝ Դ. Կարիմի 18-վայրկյանանոց սիրողական տեսագրությունն է, որն արվել է Սան Դիեգոյի կենդանաբանական այգում: Տեսանյութը YouTube-ում տեղադրվել է 2005թ. ապրիլի 23-ին։ 2006թ. նոյեմբերին Google ընկերությունը գնեց Youtube-ը և այժմ այն հանդիսանում է աշխարհի առաջատար վիդեոհոսթինգային ծառայությունը:



Չնայած հնարավոր չի ներկայացնել այդ  կայքի ճշգրիտ վիճակագրական տվյալները, սակայն փորձեմ մի քանիսը նշել՝

1.Ամսական ավելի քան 800 միլիոն ունիկալ այցելուներ:

2.Ամսական 4 միլիարդ ժամ տեսանյութերի դիտում: 

3.Կայքի այցելուների 70%-ը ԱՄՆ-ից դուրս են:

4.Տեսանյութերի 10%-ը HD որակի են:

5.2011 թ. բջջային սարքերից եկող տրաֆիկը եռապատկվել է

6.Ըստ Alexa.com կայքի տվյալների, Youtube-ը տվյալ պահին հանդիսանում է աշխարհի 3-րդ ամենաշատ այցելվող կայքը:

7.Youtube-ի մենաշատ դիտված տեսահոլովակն արդեն ունի 1 միլիարդից ավել ցուցադրումներ (Gangnam Style):
Կարդալ ավելին
SMS-ը 20 տարեկան է

SMS-ը 20 տարեկան է



Տեքստային կար հաղորդագրությունների ծառայությունը (SMS) արդեն 20 տարեկան է:  1992 թվականի դեկտեմբերին Նեյլ Փապուորսը ուղարկել է առաջին SMS-ը, որը կազմված էր ընդամենը երկու բառից՝ Merry Christmas: Հաղորդագրությունը ուղարկվել է անհատական համակարգչից, քանի որ այն ժամանակ բջջային հեռախոսների վրա չկար SMS ուղարկելու ֆունկցիաներ: SMS-ը 160 սիմվոլի սահմանափակումով ազդեցություն է ունեցել նաև անգլերեն լեզվի վրա: Առաջացել են մի շարք հապավումներ (OMG, LOL, IMHO, BFF), որոնք արդեն գրանցվել են Օքսֆորդի բառարանում: Չնայած այժմ գոյություն ունեն հաղորդակցության ավելի հեշտ ու բազմազան մեթոդներ, բայց SMS-ը շարունակում է գոյատևել և ոմանց համար մնում է հաղորդակցության նախընտրելի մեթոդներից մեկը:

Տես նաև՝
Հայերեն SMS-ների հավաքածու
Կարդալ ավելին
Շնորհավոր Սեպտեմբերի 1

Շնորհավոր Սեպտեմբերի 1



Ձմեռվա բուքին,
Սառնամանիքին
Դպրոցի ճամփան
Դժվար է, երկար՝
Շատերի համար:

Զվարթ գարունքին,
Երգին ու ծաղկին
Դպրոցի ճամփան
Կարճ է, դուրալի
Կարծես ավելի:

Իսկ ով սեր ունի
Մեզ պես ուսումի,
Դպրոցի ճամփան
Միշտ կարճ է, սիրուն՝
Ձմեռ թե գարուն:
Կարդալ ավելին
Շրջանավարտնե՛ր, շնորհավո՜ր վերջին զանգ

Շրջանավարտնե՛ր, շնորհավո՜ր վերջին զանգ


Մհեր Վերջին զանգ
Քանի որ Արմբլոգի այցելուների մեծամասնությունը երիտասարդներ են ու նրանցից շատերը այս տարի ավարտում են դպրոցը, ուզում եմ ի սրտե շնորհավորել բոլոր շրջանավարտներին ու կյանքի այս նոր փուլում մաղթել հաջողություններ ու նպատակների իրականացում: Հավատացեք ձեր ուժերին ու շենացրեք մեր երկիրը:
Կարդալ ավելին
Այսօր Պի թվի միջազգային օրն է

Այսօր Պի թվի միջազգային օրն է

Մարտի 14-ը նշվում է որպես π (Պի) թվի միջազգային օր: Այդ փաստը պայմանավորված է նրանով, որ Պի թվի արժեքը սկսվում է հետևյալ հաջորդականությամբ՝ 3,1415926..., այսինքն Պի թվի օրը նշվում է ամեն տարվա 3-րդ ամսի 14-րդ օրը, ժամը 1:59:26-ին: Տոնի հիմնադիրը համարվում է ամերիկացի ֆիզիկ Լարի Շոուն, ով առաջարկել է այդ օրը միմյանց նվիրել թխվածքներ (pie), որոնց վրա պատկերված է π թիվը:
Կարդալ ավելին
Շնորհավոր մարտի 8

Շնորհավոր մարտի 8

Սիրելի՜ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր տրամադրություն։


Սիրով՝ Armblog.net
Կարդալ ավելին