Facebook-ը դարձավ 10 տարեկան։ Կարճամետրաժ ֆիլմ Ձեր պրոֆիլի մասին
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiab4bbF2ANb_pkA3EgtjcojOyLQbqpYmml2Mg_pXQgZBQ07k4yHwB_0YJ9Y3sqFcjZHMfdBERKlfY5YhjIW8VvrW0Dh-WVhOVcSE8cajw7jI_4frRNwrVYQdToaEowGOHRHyuUxgK9uYI/s1600/facebook+10+years.png)
Ընդամենը 10 տարի առաջ չկար Ֆեյսբուքը, իսկ այժմ այն արդեն ունի ավելի քան մեկ միլիարդ օգտատերեր և համարվում է աշխարհի թիվ մեկ սոցիալական ցանցը։ Ֆեյսբուքի ֆինանսական եկամուտների մասին ավելի լավ է լռել, քանի որ դրանք նույնպես ապշեցուցիչ են։ Միայն նշեմ, որ Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը համարվում է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը։ Եթե չգիտեք Ֆեյսբուքի ստեղծման պատմությունը, ապա առաջարկում եմ դիտել The Social Network ֆիլմը։ Ճիշտ է, այն ամբողջովին հիմնված չի ճիշտ փաստերի ու դեպքերի վրա, սակայն պատկերավոր ցույց է տալիս Ֆեյսբուքի ստեղծման պատմությունը։
Իր 10-րդ տարեդարձի առթիվ Ֆեյսբուքը անակնկալ է պատրաստել իր օգտատերերին և կազմել է կարճամետրաժ ֆիլմեր յուրաքանչյուր օգտատիրոջ պրոֆիլի մասին։ Ձեր պրոֆիլի մասին ֆիլմը տեսնելու համար սեղմեք այստեղ։