Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy S5 սմարթֆոնը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgtYCPD_EZkYiwjaYAcBdK4orR6d7pReCLt7wFoXw2w9ma0yqyUh72y9EwG5nBizM6ZPpdV0dWjspBETE-k3WVJs_laVDN3v4PIHzJsFsv-zuMrNYfQv8WhG4ywxpTSn7Tv6jgZo-E40Jg/s1600/SM-G900F_charcoal-BLACK_02.jpg)
Ինչպես և սպասվում էր, Բարսելոնայում ընթացող MWC 2014 ցուցահանդեսի ժամանակ Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց իր նոր ֆլագմենային Galaxy S5 սմարթֆոնը: Այս նոր մոդելը արտաքնապես նման է Galaxy S4-ին, սակայն S5-ի դիսփլեյը դարձել է ավելի մեծ:Այն ունի 5.1 դյույմանոց Full HD AMOLED էկրան՝ 1920x1080 կետերի թողունակությամբ: Էկրանի ներքևի մասում գտնվում է ձևափոխված «Home» կոճակը, որը ներառում է մատնահետքերի սկաներ: S5 սմարթֆոնը պաշտպանված է ջրից և փոշուց: Այն կարող է ջրի մեջ գտնվել 1 մետր խորության վրա մոտավորապես 30 րոպե և այդ պայմաններում աշխատել: Սմարթֆոնը աշխատում է Android 4.4.2 (Kitkat) օպերացիոն համակարգով: Samsung Galaxy S5 սմարթֆոնն ունի 2800 մԱ/ժ մարտկոց, որը բավականացնում է 390 ժամ սպասողական (անոնիմ) ռեժիմում աշխատելու համար և 21 ժամ՝ խոսակցության համար:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh9SpQuoIqUgGoZkqs_LutdS1aPomf-7OUB07d8IGfhrTQkzx1a0HVQT8HDxYGS9eyThwGdqiRPJ0muy9ZEstwkvy3b2V6QnH-Q8pkhYeX2WBm0Grps-hK5dvQfDb7k76A2PI4VPYJAhgo/s1600/SM-G900F_shimmery-WHITE_03.jpg)
S5 սմարթֆոնի վրա տեղադրված է 4 միջուկանի 2.5 Գհց հաճախականությամբ աշխատող Snapdragon 801պրոցեսոր,16 կամ 32 Գբ ներքին հիշողություն և մինչև 64 Գբ microSD քարտ տեղադրելու հնարավորություն: Սմարթֆոնի հետևի կողմում տեղադրված է ավտոֆոկուսով աշխատող 16 մեգապիկսելանոց տեսախցիկ: Տեսախցիկը կարող է ձայնագրել վիդեոներ UHD թողունակությամբ (30 կադր/ վայրկյան): Սմարթֆոնի առաջնային պանելի վրա տեղադրված է 2 մեգապիկսելանոց տեսախցիկ:
Սմարթֆոնի վրա կան նաև բավականին շատ սենսորներ: Բացի մատնահետքերի սկաներից տեղադրված են նաև ակսելերոմետր, հիրոսկոպ, կողմնացույց, բարոմետր, շրջապատող միջավայրի լուսավորության և մոտեցման սենսոր, ինչպես նաև սրտի աշխատանքի սենսոր: Վերջինս տեղադրված է հետևի պանելի վրա գտնվող տեսախցիկի ներքևում: Samsung Galaxy S5-ը վաճառքում կհայտնի ս.թ. ապրիլից: Գնի մասին առայժմ չի հաղորդվում: