Ներկայացվեց աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj8TTgSamTUtYV0wX0M46DZz30lQPUpHJu5-rEN8lDueLkVDRWBc1IZJSt06U19l9fC3eN6wOvr3IKlwxIDlVCOZ16joo3djX6K8dWJet4efr0vxZL8oFAqWjjwP2OVuPCVw_B2jG8hkfM/s1600/gionee-elife-s5.5.jpg)
Հնդկական Gionee ընկերությունը ներկայացրեց Elife S5.5 սմարթֆոնը, որը տվյալ պահի դրությամբ հանդիսանում է աշխարհի ամենաբարակ սմարթֆոնը: Սմարթֆոնի հաստությունը կազմում է 5.5մմ: Հիշեցնեմ, որ անցած տարվա օգոստոսից ամենաբարակ սմարթֆոն էր համարվում Vivo X3-ը, որի հաստությունը 5.75մմ է: Elife S5.5 սմարթֆոնի այդքան բարակ լինելու հանգամանքը չի խանգարել Gionee-ի ինժեներներին ներդնել դրա մեջ 1.7 Գհց հաճախականությամբ աշխատող 4 միջուկանի պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ հիշողություն: Սմարթֆոնի անկյունագիծը 5 դյույմ է, իսկ էկրանի թողունակությունը դեռ հայտնի չի: Սմարթֆոնի վրա կան 13 մեգապիկսելանոց հիմնական և 5 մեգապիկսելանոց առաջնային տեսախցիկներ: Gionee Elife S5.5 սմարթֆոնը աշխատում է Gionee Amigo օպերացիոն համակարգով, որն իրենից ներկայացնում է Android-ի հերթական մոդիֆիկացիան: Այս սմարթֆոնի 3G կապով մոդելը կարելի է նախապես պատվիրել $370-ով, իսկ LTE մոդելը վաճառքի կհանվի մի փոքր ուշ: Gionee ընկերությունը հայտնում է, որ Gionee Elife S5.5 սմարթֆոնները շուտով վաճառքի կհանվեն 40 երկրներում: