Apple-ը դադարեցնում է iPad 2 պլանշետի արտադրությունը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi4R9XubfLV10-HMV34ss4u0FXdcVT6ug2Fvbi5bniUSJK1R45AtqFDLbJYj6gZOHlEMp0BLHJ2_NS3wL3IiivfEqLyFaY9KF5hp5JjvOl71ixoNwqZYRBDPRBH2-cHf3SlN1ByTI4qegQ/s1600/ipad2-140213-1.jpg)
Apple ընկերությունը որոշել է դադարեցնել iPad 2 պլանշետների արտադրությունը: Նշեմ, որ այս մոդելը ներկայացվել է մոտավորապես 3 տարի առաջ և այսօր արդեն տեխնիկապես և արտաքնապես զիջում է ժամանակից պլանշետներին: iPad 2-ում տեղադրված է հին A5 պրոցեսոր և այն ունի ցածր թողունակությամբ էկրան: iPad 2-ը թողարկելուց մեկ տարի անց Apple-ը ներկայացրեց iPad Retina-ն, սակայն iPad 2-ը մնաց վաճառքում, իսկ գինը 499$-ից դարձավ 399$: Նշեմ նաև, որ նույնքան արժի նաև նոր սերնդի iPad mini Retina պլանշետը: Բնականաբար գնորդները նախընտրում են նույն գումարի դիմաց ձեռք բերել ավելի նոր ու հզոր մոդել: Հենց այս պատճառով Apple ընկերությունը որոշել է այլևս չարտադրել iPad 2: