Չինացիները 2 օրում ստեղծել են Samsung Galaxy S5-ի կրկնօրինակը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgeKpSqiIQ88yRyW_urSJwftFypL0NPQBnZgaJzX_rcH-GvYisadQooQBPbevjpyp3_HNy8joSkleLB0fOM4u_YQHnr_kgNfavqimyw5f3aWrDeaI9MzWhR0mg50M9XE9Jz6J6Wp6nJCXI/s1600/gs5-goophone.jpg)
Դեռևս հայտնի չի, թե ինչքան ժամանակ է պահանջվել Samsung ընկերությանը օրեր առաջ ներկայացված Galaxy S5 սմարթֆոնը ստեղծելու համար, սակայն արդեն հստակ կարող ենք ասել, թե ինչքան ժամանակ է պահանջվել չինական Goophone ընկերության աշխատակիցներին, որպեսզի նրանք թողարկեն Galaxy S5 սմարթֆոնի կրկնօրինակը: Այսպիսով Samsung Galaxy S5-ը ներկայացնելուց ընդամենը 2 օր անց Goophone ընկերությունն արդեն թողարկել է Goophone S5 սմարթֆոնը: Սարքի հիմքում ընկած է 8 միջուկանի MediaTek MT6592 պլատֆորմ, որը աշխատում է Android 4.2 օպերացիոն համակարգո: Օպերատիվ հիշողությունը կազմում է 2 Գբ, իսկ ներքին հիշողությունը՝ 32Գբ: Այս սարքն ունի 5 դյույմանոց էկրան՝ 1920х1080 կետերի թողունակությամբ: Սմարթֆոնի առջևում տեղադրված է 5 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ հետնամասում՝ 13 մեգապիկսելանոց: Goophone S5 սմարթֆոնը հասանելի է մի քանի գունային տարբերակներով (սպիտակ, սև, կապույտ և ոսկեգույն): Այս նոր մոդելը վաճառվում է ընդամենը $300-ով: