Օրական 50.000$ դոլար եկամուտ բերող Flappy Bird խաղը ջնջվել է App Store-ից:
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhLtoeSPZejEOTUawXDNqkFOLLqPgRidBpI5hk4LoHz6ftOt3BMk1Hb8MpmAYeG4pM470B9jx7ysU-nw_byUrWQnTG5bNEsACggsDG2eRnbuWo9vjZAMFryydMDxjiwUPPm8O2HSL-SqQc/s1600/Flappy-Bird.jpg)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjqyHJzAmZF7YFA5EYwebwOdiTO6o6-F1RpH7KllTb15m2gmGSphcB82uXk7SmuhyuQpsK6DzxX9cq_0-YGCUgNaTBeFMHjI3MRLP2QaLSpePgBtFERw140n7lubfQkXGbvJin8DkxC7zQ/s1600/Flappy_Bird_-_Rank_History___App_Annie-2.png)
Զարմանալու երկրորդ պատճառը թերևս ավելի անհասկանալի է: Խաղի հեղինակ Դոնգ Նգույենը երեկ հայտարարեց, որ այլևս չի դիմանում և մի քանի ժամ անց կջնջի խաղը Apple App Store-ից և Google Play-ից: Եվ այսօր պարզվեց, որ երիտասարդը կատակ չէր անում և իրականում այդ խաղն այլրս հնարավոր չի ներվեռնել պաշտոնական խանութներից: Թե ինչն է ստիպել Դոնգին գնալ այդ քայլին, այդպես էլ գաղտնիք մնաց: Նշեմ, որ այս խաղը հեղինակին օրական բերում էր 50.000 դոլար եկամուտ: Կան կարծիքներ, որ Դոնգն իր խաղում օգտագործել է Mario խաղի խողովակները և հետագայում հեղինակային իրավունքների քաշքշուքներից խուսափելու համար որոշեց ժամանակին կանգ առնել: Սակայն նորից նշեմ, որ սա ընդամենը կարծիք է և իրական պատճառը դեռևս հայտնի չի:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiTb2PyEn1QS3SOVRH1Gg_exCi4dTFP_EpFEH6lqz3rFzmDVqzrhC3WEvEAPpdJafmubo36zqHcxYl9C2GuAlXL0fiJxM_-Rly8xi6hPPqwfCS8enK7Q2TD0Wa_NWWTaQA8fqFoInDAof4/s1600/bird+twitter+flappy.png)
Այնուամենայնի ցանկանում եք փորձե՞լ այս խաղը:
Եթե մինչև ինտերնետից ջնջվելը հասցրել էիք այս խաղը ներբեռնել սմարթֆոնի մեջ, ապա այն կարող եք շարու նակել խաղալ: Իսկ, եթե չեք ներբեռնել և ցանկանում եք փորձել, ապա կա երկու տարբերակ:
1.Խաղը դեռևս հնարավոր է ներբեռնել մի շարք ինտերնետային կայքերից: Սակայն այս դեպքում պետք է հեռախոսը Jailbreak անեք կամ այլ տարբերակներով կարողանաք տեղադրել ոչ պաշտոնական խանութներից ներբեռնված հավելվածները:
2.Կարող եք փորձել Flappy Bird խաղի HTML5 տարբերակն անմիջապես ինտերնետ դիտարկչի մեջ: Խաղալու համար սեղմեք այստեղ: